VTB-BANK

Շահավետ պայմաններով ոսկյա իրերի գրավադրմամբ վարկերի ակցիա

09.11.2021թ․-ից մինչև 30.12.2021թ. (ներառյալ) ՎՏԲ-Հայաստան Բանկն անցկացնում է շահավետ պայմաններով ոսկյա իրերի գրավադրմամբ վարկերի ակցիա: Բանկը ընձեռնում է հնարավորություն` Բանկի 67 մասնաճյուղերում գրավադնել Ձեր ոսկյա իրերը և ստանալ ՀՀ դրամով վարկ՝ ցածր փաստացի տոկոսադրույքով:


Շահավետ պայմաններով ոսկյա իրերի գրավադրմամբ վարկերի ակցիա

Վարկավորման հիմնական պայմաններ.

  • Վարկի անվանական տարեկան տոկոսադրույք` 8%-13.5%:
  • Վարկի փաստացի տարեկան տոկոսադրույք` 17%-18.5%:
  • Հայտի դիտարկման և սպասարկման միջնորդավճարներ նախատեսված չեն: Առկա է վարկի տրամադրման միանվագ միջնորդավճար:
  • Վարկի մարման եղանակ՝ ընտրվում է հաճախորդի կողմից ըստ իր հայեցողության՝
  1. մինչև 90 օրվա տոկոսագումարները վճարվում են վարկի տրամադրման պահին, իսկ մնացած տոկոսագումար ները` ժամկետի ավարտին` հիմնական գումարի հետ միասին,
  2. վարկի ամբողջ ժամկետի համար տոկոսագումարները վճարվում են յուրաքանչյուր ամիս, իսկ վարկի հիմնական գումարը` ժամկետի ավարտին,
  3. անուիտետային վճարումեր:
  • Վարկի առավելագույն ժամկետ` 3 տարի:

ՎՏԲ-Հայստան Բանկի ոսկյա իրերի գրավադրմամբ վարկավորման շրջանակներում վարկի առավելագույն հարաբերակցությունը գրավի գնահատված արժեքի նկատմամբ կազմում է 150%:

ՎՏԲ-Հայստան Բանկի ոսկյա իրերի գրավադրմամբ վարկերի այլ առավելությունները.

  • Վարկի տրամադրման որոշումը կայացվում է հաշված րոպեների ընթացքում:
  • Վարկի ձևակերպումը կատարվում է տեղում` հաշված րոպեների ընթացքում:
  • Վարկը ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել փաստաթղթերի նվազագույն փաթեթ`
  1.   անձը հաստատող փաստաթուղթ,
  2.   սոցիալական քարտ կամ հանրային ծառայությունների համարանիշ /կամ վերջինիս բացակայության մասին տեղեկանք/:

Թարմացվել է առ՝ 07-01-2022թ., 12:45

Online հայտեր Online հայտեր ՎՏԲ Ապառիկ ՎՏԲ Ապառիկ Գործընկեր կազմակերպությունների համար Վիդեո բանկինգ Վիդեո բանկինգ Փոխանցումներ ՌԴ քարտերից Փոխանցումներ ՌԴ քարտերից
ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտին
Հարցի հղում Բանկին Հարցի հղում Բանկին Առցանց բողոքի հայտ Առցանց բողոքի հայտ