Վարկերի գնում
Այն դեպքում, երբ հաճախորդը ունի լավ սպասարկվող վարկ/վարկային գիծ այլ ֆինանսական կազմակերպությունում, ՎՏԲ Հայաստան Բանկը առաջարկում է իր հաճախորդներին օգտվել նոր պրոդուկտից՝ Վարկի գնում: Այս պրոդուկտը հասանելի է հաճախորդի բոլոր նպատակային խմբերի համար:
Վարկի գնումը հաճախորդին հնարավորություն է տալիս՝
- Նվազեցնել վարկի/վարկերի տոկոսադրույքը,
- Միավորել մի քանի վարկերի վճարումները՝ օպտիմալացնելով վարկերի ամենամսյա վճարումները, ինչպես նաև երկարացնել վարկի ժամկետ
- Ստանալ լրացուցիչ վարկային սահմանաչափ.
Գնվում են այլ ֆինանսական կազմակերպություններում առկա հետևյալ վարկերը՝
- Առանց գրավի սպառողական վարկեր
- Վարկային գծեր
- Ապառիկ վարկեր
- Ավտովարկեր
Վարկի գնման պայմաններ՝
- Վարկերը գնվում են առանց գրավի ապահովման վարկ Ունիվերսալի տեսքով:
- Վարկերը ՎՏԲ Հայաստան Բանկում տրամադրվում են 60 ամիս ժամկետով:
- Տոկոսադրույք՝ 12%-18.6% *:
- Հայտի դիտարկման և վարկի տրամադրման միանվագ միջնորդավճարներ՝ նախատեսված չեն:
- Ամենամսյա միջնորդավճար՝ սկսած վարկի գումարի 0.11% չափով:
Փաստացի տոկոսադրույք 14.5%-24%
* Ուշադրություն: Հաճախորդը Բանկին հանձնարարում է վարկի գումարն ամբողջությամբ անակցեպտ կարգով ուղղել իր՝ այլ ֆինանսական կազմակերպությունում առկա վարկային պարտավորության մարմանը:
Այն դեպքում, երբ Հաճախորդի՝ այլ ֆինանսական կազմակերպության նկատմամբ առկա վարկային պարտավորության չափը (ներառյալ հաշվեգրված տոկոսագումարները, տուժանքը և տուքանքները և այլ վճարները) գերազանցում է Բանկի հետ կնքված վարկային պայմանագրով տրամադրվող վարկի ընդհանուր գումարը, Հաճախորդը պարտավորվում է սեփական միջոցների հաշվին գերազանցող գումարի չափով ամբողջությամբ մարել այլ ֆինանսական կազմակերպության նկատմամբ առկա իր վարկային պարտավորությունը:
Ավելի մանրամասն` այստեղ
Թարմացվել է առ՝ 13-06-2024թ., 15:24