ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԱՄՓՈՓԱԳԻՐ Ֆիզիկական անձանց Սոցիալական ապահովության հաշվի
Հրապարակվել է 18.12.2020թ.
Սույն ամփոփագրում նշված պայմանները կարող են փոփոխվել:
Մանրամասների համար կարող եք զանգահարել 8787 հեռախոսահամարով:
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԱՄՓՈՓԱԳԻՐ
Ֆիզիկական անձանց Սոցիալական ապահովության հաշվի
- Սոցիալական ապահովության հաշվի նկարագրություն, էական դրույթներ՝
- Սոցիալական ապահովության հաշիվը բացվում է ՀՀ դրամով:
- Սոցիալական ապահովության հաշիվը բացվում է Հաճախորդի անվամբ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայության (այսուհետ` Լիազոր մարմին) կողմից տրամադրված Հաճախորդի տվյալների հիման վրա (Անուն, ազգանուն, հայրանուն, անձը հաստատող փաստաթղթի տեսակ, սերիա և համար, հանրային ծառայությունների համարանիշ կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համար):
- Սոցիալական ապահովության հաշվին մուտքագրելու միջոցով վճարվում են ՀՀ օրենքով սահմանված պարբերական բնույթ կրող դրամական վճարների գումարները (ներառյալ կենսաթոշակներ, մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի գումարներ և այլ օրենքով սահմանված գումարներ):
- Հաճախորդը հաշվետիրոջ իրավունքներ է ձեռքբերում և կարող է տնօրինել Սոցիալական ապահովության հաշվին փոխանցված գումարները Բանկի կողմից պատշաճ նույնականացվելու և Բանկի հետ Սոցիալական ապահովության հաշվի բացման պայմանագիր կնքելու օրվանից:
- Հաճախորդին վճարվող ՀՀ օրենքով սահմանված բոլոր պարբերական դրամական վճարների գումարները Բանկը մուտքագրում է Հաճախորդի անվամբ Բանկում գործող միևնույն Սոցիալական ապահովության հաշվին:
- Սոցիալական ապահովության հաշվի պայմանագիրը կնքվում է անորոշ ժամկետով:
- Սոցիալական ապահովության հաշվին կից Բանկը տրամադրում է VISA Classic/MasterCard Standard վճարային քարտ (այսուհետ՝ Քարտ):
- Սոցիալական ապահովության հաշվով կենսաթոշակ ստացող հաճախորդը (անչափահասի կամ խնամակալության տակ գտնվող կենսաթոշակառուի դեպքում` նրա օրինական ներկայացուցիչը` ծնողը կամ խնամակալը) տարեկան մեկ անգամ` ոչ ուշ, քան վերջին անգամ Բանկ ներկայանալու ամսվան հաջորդող 12-րդ ամսվա վերջին աշխատանքային օրը, անձամբ բանկ ներկայանալու միջոցով բանկին հավաստում է Հայաստանի Հանրապետությունում լինելը: Ընդ որում Կենսաթոշակառուի կողմից հայտարարություն տալ է համարվում Բանկում անձամբ տվյալ հաշվով որևէ գործարքի կատարումը կամ քարտի սպասարկման (ներառյալ վերաթողարկում) հետ կապված որևէ փաստաթղթի ստորագրումը:
- Բանկն իր ներքին ընթացակարգերին համապատասխան կարող է նաև հավաստել կենսաթոշակառուի` ՀՀ-ում լինելը հեռահար եղանակով` §Վիդեոբանկինգ¦ ծառայության միջոցով, միայն այն դեպքում, եթե առկա են կենսաթոշակառուի առողջության հետ կապված այնպիսի խնդիրներ, որոնք անհնարին են դարձնում կենսաթոշակառուի` անձամբ Բանկ ներկայանալու պահանջի կատարումը և վերջինս դիմել է Բանկ` նույնականացումը հեռահար եղանակով իրականացնելու նպատակով: Ընդ որում`
ա) կենսաթոշակառուի կողմից Բանկի ներքին ընթացակարգերի համաձայն հեռահար նույնականացման պայմանները չկատարելու դեպքում, որի պատճառով Բանկը չի կարողացել հավաստել կենսաթոշակառուի` ՀՀ-ում լինելը, կենսաթոշակառուն պարտավորվում է անձամբ Բանկ ներկայանալու միջոցով հավաստել ՀՀ-ում լինելը,
բ) հեռահար եղանակով նույնականացման անհնարինության դեպքում Բանկի մասնաճյուղի աշխատակիցը կարող է նաև այց կատարել ՀՀ-ում կենսաթոշակառուի գտնվելու վայր` կենսաթոշակառուի` ՀՀ-ում լինելը հավաստելու նպատակով (բացառություն են կազմում COVID-19-ի դեպքերը, որի դեպքում Բանկի մասնաճյուղի աշխատակիցը այց չի կատարում),
գ) Բանկը պատասխանատվություն չի կրում կենսաթոշակառուի կողմից անձամբ Բանկ չներկայանալու հետևանքով կամ հեռահար եղանակով/ մասնաճյուղի աշխատակցի կողմից այցի միջոցով կենսաթոշակառուի ՀՀ-ում լինելը հավաստելու անհնարինության հետևանքով Կենսաթոշակառուի կենսաթոշակի գումարը չստանալու համար:
- Հաճախորդն իրավունք ունի հաղորդակցվել Բանկի հետ իր կողմից նախընտրած եղանակով՝ էլեկտրոնային եղանակով, փոստային կապի միջոցով կամ առձեռն: Էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումն ամենահարմարավետն է: Այն հասանելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկերից և ապահովում է գաղտնիություն:
- Սոցիալական ապահովության հաշվի դիմաց տոկոսների վճարման կարգը՝
- Սոցիալական ապահովության հաշվի դիմաց տոկոսները վճարվում են ՀՀ դրամով:
- Սոցիալական ապահովության հաշվին առկա գումարների վրա տոկոսները հաշվարկվում են գումարը Բանկ մուտք լինելու օրվանից մինչև այն վերադարձնելու կամ հաշվից այլ հիմքերով դուրս գրելու օրվան նախորդող օրն ընկած ժամանակահատվածի օրացուցային օրերի համար:
- Սոցիալական ապահովության հաշվի տոկոսները յուրաքանչյուր ամիս կապիտալացվում են և հաշվեգրվում են հաշվի մնացորդին:
- Սոցիալական ապահովության հաշվի վրա հաշվեգրվող տարեկան տոկոuադրույքի փոփոխման վերաբերյալ Բանկը հաճախորդին տեղեկացնում է, վերջինիս կողմից ընտրված եղանակով` փոփոխման oրվանից առնվազն 15 (տասնհինգ) oրացուցային օր առաջ: Բանկի կողմից տեղեկատվությունը համարվում է Հաճախորդին տրամադրված այն վերջինիս փոստային/էլեկտրոնային հասցեով ուղարկելու կամ Բանկի տարածքում վերջինիս համար այն հասանելի դառնալու պահից:
- Եկամտահարկի մասին ՀՀ օրենքի համաձայն` Սոցիալական ապահովության հաշվին հաշվեգրված տոկոսները վճարելիս Բանկը հանդես է գալիս որպես ավանդատուի հարկային գործակալ, գանձում է եկամտահարկ տոկոսագումարի (եկամտի) 10%-ի չափով և փոխանցում պետական բյուջե:
- Սոցիալական ապահովության հաշվին կից տրամադրվող վճարային քարտերով գործառնությունների իրականացման հիմնական դրույթներ՝
- Սոցիալական ապահովության հաշվին կից քարտը բացվում է պայմանագրի ստորագրումից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում:
- Քարտը ստանալուն պես Դուք պետք է ստորագրեք Քարտի դարձերեսին առկա ստորագրության համար նախատեսված դաշտում: Քարտային գործարքների անդորագրերի Ձեր ստորագրությունը պետք է համապատասխանի Քարտի դարձերեսին առկա ստորագրությանը: Ստորագրության անհամապատասխանությունը կարող է հիմք հանդիսանալ Քարտի սպասարկումը մերժելու համար: Քարտը Ձեզ տրամադրելու պահին Քարտի կարգավիճակը ոչ ակտիվ է: Քարտի կարգավիճակն ակտիվացվում է Ձեր կողմից Բանկի ցանկացած բանկոմատով Քարտի ծածկագրի (PIN) կիրառմամբ առաջին իսկ հաջող գործարքի իրականացման միջոցով /այդ թվում նաև §Մնացորդի հարցում¦ գործարքի միջոցով/: Քարտի ակտիվացման համար կարող եք նաև զանգահարել Բանկի Կոնտակտային կենտրոնի 8787 հեռախոսահամարով (արտասահմանից զանգելու դեպքում `+(3748000)8787):
- Քարտի հետ մեկտեղ, փակ ծրարով Ձեզ է տրամադրվում Քարտի ծածկագիրը (PIN), որը կիրառվում է Ձեր անձը նույնականացնելու համար բանկոմատներում և առևտրի սպասարկման կետերում գործարքներ կատարելիս: PIN-ծածկագիրը ենթակա չէ հրապարակման կամ տրամադրման երրորդ անձանց: Հարկավոր է ուշադիր լինել ծածկագիրը մուտքագրելիս, քանի որ այն երեք անգամ շարունակաբար սխալ մուտքագրելու դեպքում Քարտն արգելափակվում է և արգելահանվում է միայն Ձեր գրավոր կամ բանավոր դիմումի հիման վրա, որի դիմաց գանձվում են Բանկի Սակագներով նախատեսված վճարներ: Դուք կարող եք ցանկացած պահի փոխել Ձեր ծածկագիրը Բանկի ցանկացած բանկոմատի միջոցով:
- Ինտերնետ միջավայրում քարտի օգտագործման հնարավորության դեպքում քարտի օգտագործման անվտանգությունը բարձրացնելու նպատակով Բանկն օգտագործում է 3D-Secure/Secure Code ծառայությունը, որի համաձայն ինտերնետ միջավայրում` VBV/Secure code նշում ունեցող կայքերում, քարտով վճարում կատարելիս Դուք պետք է մուտքագրեք Ձեր կողմից քարտի տրամադրման դիմում-պայմանագրում նշված բջջային հեռախոսահամարին ստացած մեկանգամյա գաղտնաբառը:
- Քարտի օգտագործման անվտանգությունն ապահովելու նպատակով խորհուրդ է տրվում.
ա) Քարտը պահպանեք ապահով վայրում, այնպես, որ այն հասանելի չդառնա այլ անձանց: Քարտը մի պահեք էլեկտրամագնիսական ճառագայթման աղբյուրների (բջջային հեռախոսների, հեռուստացույցների և այլ էլեկտրական տեխնիկայի) մոտ, ինչպես նաև այլ քարտերի հետ մեկտեղ:
բ) ծածկագիրը չտրամադրեք երրորդ անձանց` ներառյալ Բանկի աշխատակիցներին: Խնդրում ենք հիշել ծածկագիրը և չգրառել այն որևէ տեղ, առավել ևս` Քարտի դարձերեսին: Քարտի և ծածկագրի համատեղ պահպանումը խորհուրդ չի տրվում:
գ)չպատասխանեք էլեկտրոնային կամ փոստային նամակների, ինչպես նաև այլ հաղորդագրությունների, որոնք պահանջում են հայտնել Ձեր ծածկագիրը, Քարտի համարը կամ Քարտի հակառակ երեսին առկա եռանիշ թվերը (CVV2 կոդը):
դ) եթե ինտերնետի միջոցով գործարք կատարելիս պահանջվում է ծածկագրի մուտքագրում, անհապաղ հրաժարվե՛ք գործարքից: Ծածկագիրն անհրաժեշտ է միայն բանկոմատներում և կանխիկացման համար նախատեսված POS-տերմինալներում գործարքներ կատարելիս, ինչպես նաև, առևտրային կետերում ապրանքի/ծառայության դիմաց վճարելիս: Ինտերնետով գործարքներ կատարելիս օգտվեք միայն վստահելի կայքերից:
ե) բանկոմատներով գործարքներ իրականացնելիս նախընտրեք ՎՏԲ-Հայաստան Բանկ-ի բանկոմատները: Հետևեք, որ ծածկագիրը մուտքագրելիս այն տեսանելի չլինի այլ անձանց: Անհապաղ դիմեք Բանկ, եթե հիմքեր կան ենթադրելու, որ Ձեր ծածկագիրը հայտնի է դարձել այլ անձանց:
զ) հետևեք, որ POS-տերմինալներով անկանխիկ գործարքներ կատարելիս վճարումն իրականացվի Ձեր ներկայությամբ և Քարտը դուրս չբերվի Ձեր տեսադաշտից: Նախքան վճարման անդորրագիրը ստորագրելը` ստուգեք դրա վրա նշված վճարման ենթակա գումարի ճշտությունը:
է) օգտվեք Քարտով կատարվող գործարքների վերաբերյալ SMS ծանուցումներ ստանալու Մեր SMS banking ծառայությունից: Այն հնարավորություն է տալիս անմիջապես տեղեկանալ Քարտով կատարված գործարքների վերաբերյալ և ժամանակին միջոցներ ձեռնարկել անճշտություններն ուղղելու և Քարտի ապօրինի օգտագործումը կանխելու ուղղությամբ:
- Ձեր Քարտի գործողության ժամկետի ավարտից հետո Բանկը, հաշվի առնելով Ձեր բանկային պատմությունը, իրավունք ունի առանց Ձեր լրացուցիչ կարգադրության վերաթողարկել Ձեր Քարտը, թողարկելով նոր քարտ` PIN-ծածկագրի պահպանմամբ: Սույն կետի ուժով Քարտի վերաթողարկմամբ Ձեր Պայմանագիրը կհամարվի երկարաձգված` Բանկում Քարտի վերաթողարկման պահին գործող սակագներում նշված ժամկետի չափով: Այն դեպքում, եթե Քարտը, որի գործողության ժամկետը ավարտվում է տվյալ ամսվա վերջում, չի համապատասխանում Բանկի կողմից սահմանված Քարտի վերաթողարկման համար անհրաժեշտ պայմանին/ներին, Բանկն իրավունք ունի Քարտի ժամկետի ավարտման ամսվան նախորդող ամսվա 15-ին ուղարկել SMS – հիշեցում Ձեր կողմից Բանկին հայտնած բջջային հեռախոսահամարին, որի համաձայն Քարտի վերաթողարկման նպատակով Դուք պետք է համալրեք Ձեր քարտային հաշիվը (նվազագույն մնացորդի չափը նշվում է SMS հաղորդագրության մեջ), հակառակ դեպքում` Ձեր Քարտը չի վերաթողարկվի: Բանկը չի կրում պատասխանատվություն Ձեր կողմից սխալ նշված հեռախոսահամարի կամ վերջինիս բացակայության համար: Դուք կարող եք հրաժարվել Քարտի վերաթողարկումից` Քարտի գործողության ժամկետի ավարտից առնվազն 40 (քառասուն) աշխատանքային օր առաջ` Մեզ գրավոր ծանուցելով, այլապես Բանկը կարող է կիրառել վերաթողարկված քարտի դիմաց Սակագներով սահմանված լրացուցիչ վճարներ:
- Քարտի ժամկետի ավարտից հետո ավտոմատ վերաթողարկում չի իրականացվում, եթե Հաճախորդի Բանկ ներկայանալու ամսաթիվը ակտիվ չէ (հաճախորդը վերջին 1 տարում չի ներկայացել Բանկ) կամ ներկայանալու ամսաթիվը ակտիվ է, սակայն վերջին 3 ամսում կենսաթոշակի փոխանցում տեղի չի ունեցել:
- Քարտի կորստի կամ հափշտակության մասին Դուք պետք է անհապաղ տեղեկացնեք Մեզ հետևյալ եղանակներով.
- զանգահարելով Բանկի + 37410 560 708 կամ 87-87 շուրջօրյա հեռախոսահամարին և հայտնելով Ձեր Պայմանագրի մեջ նշված թվային ծածկագիրը: Բանկը կարող է պահանջել Ձեր բանավոր կարգադրության գրավոր հաստատում, նախքան Քարտն արգելափակելը: Բանավոր դիմումի ստացումից և Ձեր ինքնությունը ճշտելուց հետո Քարտն արգելափակվում է Ձեր կողմից նշված և Սակագներով սահմանված տարբերակով:
- Բանկի ցանկացած մասնաճյուղ ներկայանալուց և Ձեր անձը հաստատելուց հետո, Ձեր Քարտն արգելափակվում է առավելագույնը 30 րոպեի ընթացքում:
- Արգելափակումից հետո Ձեր Քարտը հայտնաբերելու դեպքում` Դուք պետք է տեղեկացնեք Մեզ այդ մասին: Քարտի գործողությունը կարող է վերականգնվել Բանկի կողմից արգելափակումից հանելու համար Սակագներով սահմանված վճարները գանձելուց հետո (առկայության դեպքում):
- Բանկը առնվազն օրենքով նախատեսված պարբերականությամբ, Բանկի հետ հաղորդակցման Ձեր կողմից ընտրված տարբերակով, կտրամադրի Քարտային հաշվի քաղվածք, որը կարտացոլի հաշվետու ժամանաշրջանի ընթացքում Ձեր Սոցիալական ապահովության հաշվով կատարված բոլոր գործարքները: Բանկը կարող է չտրամադրել քաղվածք, եթե հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում Ձեր հաշվով որևէ շարժ չի կատարվել: Խնդրում ենք համեմատել գործարքները հավաստող պահպանված վճարային անդորագրերի տվյալները քաղվածքում արտացոլված գործարքների մանրամասների հետ: Անհամապատասխանությունների առկայության դեպքում` Դուք պարտավոր եք քաղվածքում նշված ժամկետի ընթացքում գրավոր տեղեկացնել Բանկին այդ մասին` ներկայացնելով գործարքի բողոքարկման դիմում` ըստ Բանկի սահմանած ձևի:
- Վճարահաշվարկային համակարգերով կատարված չվավերացված գործարքների մասով, քաղվածքը ստանալու պահից առնվազն 15 օրացուցային օրվա ընթացքում (պահանջը ներկայացնելու անհնարինությունը հավաստող փաստաթղթեր ներկայացնելու դեպքում քաղվածքը ստանալու պահից 55 (հիսունհինգ) օրվա ընթացքում) Հաճախորդը հնարավորություն ունի անհամապատասխանությունների մասին դիմում-պահանջ ներկայացնել Բանկին սահմանած ձևին համապատասխան: Նշված ժամկետներում գրավոր դիմում-պահանջ չներկայացնելու դեպքում Բանկն իրավունք ունի մերժել ներկայացված խնդրանքը` հիմք ընդունելով վճարահաշվարկային համակարգերի կանոնները, ԿԲ համապատասխան նորմատիվ ակտերը: Սույն կետը որևէ կերպ չի սահմանափակում Հաճախորդի իրավունքը վերջինիս կողմից քաղվածքի ճշտությունը վիճարկելու համար:
- Բանկը պարտավորվում է Ձեր կողմից չվավերացված գործարքների վերաբերյալ հայտարարության հիման վրա ձեզ տեղեկացնել թղթային կամ էլեկտրոնային եղանակով դիմում-պահանջ լրացնելու անհրաժեշտության մասին: Ձեր կողմից չվավերացված գործարքների վերաբերյալ դիմում-պահանջ ներկայացնելու դեպքում Բանկը պարտավորվում է ընդունել այն` ձեզ տրամադրելով դիմում-պահանջը ընդունելու մասին գրավոր հավաստում (թղթային կամ էլեկտրոնային եղանակով):
- Բանկն իրավունք ունի չլուծել Պայմանագիրը, եթե Ձեր հաշիվներին առկա գումարները բավարար չեն Բանկի հանդեպ Ձեր ստանձնած պարտավորությունների մարման համար, ընդ որում այդ պարագայում Ձեր քարտի նկատմամբ կարող են կիրառվել Սակագներով սահմանված վճարները:
- Մենք իրավունք ունենք միակողմանի, առանց Ձեզ ծանուցելու լուծել Պայմանագիրը և ոչնչացնել Ձեր Քարտը, եթե Դուք չեք ներկայացել այն ստանալու համար Քարտը վերցնելու մասին Ձեզ տեղեկացնելու օրվան հաջորդող 180 օրերի ընթացքում:
- Դուք իրավունք ունեք գրավոր դիմել Բանկին` պահանջելով լուծել Պայմանագիրը և դադարեցնել Քարտի հետագա սպասարկումը միաժամանակ մարելով Բանկի նկատմամբ Ձեր պարտավորությունները կամ ապահովելով նվազագույնը Բանկի նկատմամբ նշված քարտի գծով Ձեր ունեցած պարտավորությունների չափով դրական մնացորդ: Ձեր կողմից լրացրած դիմումը (Բանկի կողմից սահմանված տիպային ձևին համապատասխան) ստանալու պահից 5 (հինգ) աշխատանքային օրվա ընթացքում Բանկը կդադարեցնի Ձեր Քարտի գործողությունը` մարելով Բանկի հանդեպ Ձեր պարտավորությունները Բանկում Ձեր հաշիվներին առկա գումարներից: Քարտի գործողությունը դադարեցնելուց Ձեր քարտային հաշիվը կփակվի, իսկ քարտային հաշվին առկա միջոցները կփոխանցվեն Ձեր բանկում առկա այլ հաշիվներին կամ կտրամադրվեն Ձեզ` Ձեր նախընտրած եղանակով:
- Վճարային պլաստիկ քարտերի տրամադրման և օգտագործման կանոններին և պայմաններին կարող եք ծանոթանալ ՎՏԲ-Հայաստան Բանկ ՓԲԸ պաշտոնական կայքում www.vtb.am (ՙՔարտեր բաժնում):
- Սոցիալական ապահովության հաշվով տրամադրվող դեբետային քարտի հիմնական սակագներ՝
Սոցիալական ապահովության հաշիվների/քարտերի թողարկման և սպասարկման սակագներ1 Ծառայության անվանումը / սակագին (ՀՀ դրամ) MasterCard Standard Debit VISA Classic Debit MIR Classic Debit 1 Թողարկում 1.1 Քարտի թողարկում2 Անվճար 1.2 Քարտի շտապ թողարկում 3 4,900 AMD 1.3 Լրացուցիչ քարտի թողարկում Անվճար 1.4 Հաշվի արժույթ, կցված քարտին AMD 2 Սպասարկում4 2.1 Հիմնական քարտի տարեկան սպասարկում Անվճար 2.2 Լրացուցիչ քարտի տարեկան սպասարկում 1,900
(բացառությամբ գործող քարտերի փոխարինման նպատակով Բանկի նախաձեռնությամբ MIR վճարային համակարգի հավելյալ քարտերի թողարկման)2.3. Քարտի հատուկ սպասարկման վճար (ըստ հաճախորդի ընտրության)5 13,500 AMD 3 Չնվազող մնացորդ 6 0 4 Քարտային հաշվի դրական մնացորդին տարեկան հաշվեգրվող տոկոսադրույք 4.1 AMD 0.01% 0.00% 6 Քարտով կանխիկ/անկանխիկ գործարքների իրականացում, այդ թվում POS-տերմինալներով կամ առանց քարտի կիրառության 6.1 Կանխիկ դրամական միջոցների տրամադրում` 6.1.1 "ՎՏԲ-Հայաստան Բանկ" ՓԲԸ բանկոմատներում Անվճար 6.1.2 ՀՀ-ում այլ բանկոմատներում 0.50% 6.1.3 "ՎՏԲ-Հայաստան Բանկ" ՓԲԸ POS-տերմինալներում Անվճար 6.1.4 ՎՏԲ խմբի բանկոմատներում7 1% min 1,000 AMD 1.5% min 500 AMD 6.1.5 ՀՀ տարածքից դուրս այլ բանկերի բանկոմատներում (բացի ՎՏԲ խմբի բանկոմատներից) 1% min 1,000 AMD 1.5% min 500 AMD 6.1.6 այլ բանկերի POS-տերմինալներում 8 1% min 1,000 AMD 1.5% min 500 AMD 6.1.7 Հաշվից կանխիկացում Բանկի դրամարկղերում 9 Անվճար 6.2 Փոխանցում քարտային հաշվից 6.2.1 Ներբանկային փոխանցում Անվճար 6.2.2 Միջբանկային փոխանցում ՀՀ դրամով Անվճար 6.2.3 Շտապ միջբանկային փոխանցումներ ՀՀ տարածքում,
այդ թվում` ներառյալ վճարումներ պետական և տեղական բյուջեներ 106.2.2 կետում նշված սակագին + 1,900 ՀՀ դրամ 6.3 Անկանխիկ գործարքներ առևտրի և սպասարկման կետերում 0% 6.4 Quasi cash գործարքներ 11 3% 6.5 Քարտով կամ քարտային հաշվով /առանց քարտի կիրառության/ անկանխիկ գործարքների օրական իրականացման քանակի կամ գումարի սահմանաչափ Անսահմանափակ 7 Քարտից քարտ փոխանցումներ 7.1 Բանկի բանկոմատների միջոցով12 7.1.1 Ներբանկային փոխանցումներ (AMD)
Ներբանկային փոխանցումների դեպքում ստացողի քարտի վճարային համակարգը նշանակություն չունի0.9% min 200 AMD 0.9% min 390 AMD 7.1.2 Փոխանցումներ այլ ՀՀ բանկեր (AMD)13 0.9% min 200 AMD 0.9% min 390 AMD Միջազգային փոխանցումներ (USD, EUR, RUB) 1.5% min 590 AMD 7.1.3 1 փոխանցման առավելագույն սահմանաչափ Ներբանկային փոխանցումներ - առանց սահմանափակումների
Այլ փոխանցումներ - 250,000 ՀՀ դրամ, առավելագույնը 5 փոխանցում 1 օրվա մեջ7.1.4 Հաջորդական 4 օրերի ընթացքում կատարված փոխանցումների սահամանաչափ Ներբանկային փոխանցումներ - առանց սահմանափակումների
Այլ փոխանցումներ - 3,000,000 ՀՀ դրամ, առավելագույնը 15 փոխանցում7.2 Մոբայլ կամ Ինտերնետ Բանկինգի միջոցով Անվճար 8 Քարտից գումարի կանխիկացման սահմանաչափեր 8.1 "ՎՏԲ-Հայաստան Բանկ" ՓԲԸ բանկոմատներում կանխիկացման մեկ գործարքի առավելագույն գումար 500,000 AMD 8.2 Օրական կանխիկ գործարքների առավելագույն գումար 1,000,000 AMD 8.3 Օրական կանխիկ գործարքների առավելագույն քանակ 10 8.4 Քարտի կանխիկացման օրական սահմանաչափի ավելացում (մեկանգամյա, միայն POS-տերմինալների համար) 1,900 AMD 9 Այլ պայմաններ 9.1 Նոր քարտի թողարկում PIN ծածկագրի պահպանմամբ
(քարտի գործողության ժամկետի ավարտից հետո), Բանկի ավտոմատ վերաթողարկման պայմաններին քարտի համապատասխանության դեպքումԱնվճար 9.2 Քարտի վերաթողարկում(մաշված/տեխնիկական անսարքություն/PIN ծածկագրի կորուստ/քարտի կորուստ) Անվճար 9.3 Նոր PIN կոդի տրամադրում (նոր քարտ չի վերաթողարկվում) Անվճար 9.4 Քարտային հաշվի մասին քաղվածքների և տեղեկանքների տրամադրում Համաձայն ""ՎՏԲ-Հայաստան Բանկ" ՓԲԸ կողմից ֆիզիկական անձանց բանկային հաշիվների բացման և սպասրկման պայմանների և սակագների" 9.5 Գերածախսի նկատմամբ հաշվեգրվող տարեկան տոկոսադրույք Համաձայն ՀՀ ԿԲ սահմանված բանկային տոկոսի 9.6 Բանկի բանկոմատի կողմից առգրավված քարտի շտապ տրամադրում 5,000 AMD 10 Քարտի արգելափակում 10.1 Քարտի մուտքագրում միջազգային STOP-ցանկ (14 օրով MasterCard-ի մեկ տարածաշրջանում) 15,000 AMD 10.2 Քարտի մուտքագրում/ելքագրում լոկալ STOP-ցանկ Անվճար 10.3 Քարտի ելքագրում միջազգային STOP-ցանկից Անվճար 11 Մնացորդի դիտում14 11.1 "ՎՏԲ-Հայաստան Բանկ" ՓԲԸ բանկոմատներում/ Մոբայլ/Ինտերնետ բանկինգ համակարգերում Անվճար 11.2 ՀՀ այլ բանկերի բանկոմատներում Անվճար 11.3 ՀՀ տարածքւց դուրս բանկերի բանկոմատներում Անվճար 12 Քարտից հրաժարվելու տուգանք15 1,500 AMD 13 Քարտի գործողության ժամկետ (տարիներով) 5 SMS-բանկինգ
Սակագինը կիրառվում է Բանկի համապատասխան փաստաթղթով սույն ծառայությանը միանալու դեպքում1 "SMS-բանկինգ" ծառայության ակտիվացում Անվճար 2 "SMS-բանկինգ" ծառայության ամսական միջնորդավճար (Ներառյալ ԱԱՀ) 199 AMD Ծանոթություն 1Քարտերը տրամադրվում են Սոց Ծառայության, ՀՀ Ազգային Անվտանգության Ծառայության, Պաշտպանության Նախարարության, Արդարադատության Նախարարության, Արտակարգ Իրավիճակների Նախարարության, ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ Ոստիկանության, Դատական Ակտերի Հարկադիր Կատարման Ծառայության և ՀՀ Դատախազության թոշակառուներին: ²Երևանում` 3 բանկային օրվա ընթացքում, ՀՀ մարզերում` 5 բանկային օրվա ընթացքում: ³ Երևանում` մեկ բանկային օրվա ընթացքում, ՀՀ մարզերում` մինչև 3 բանկային օրվա ընթացքում: 4Քարտի սպասարկման համար տարեկան/ամսական վճարը գանձվում է քարտի ստացման հայտի ներկայացման պահին` հետագայում գանձվելով Հաճախորդի հաշվից յուրաքանչյուր հաջորդող տարվա/ամսվա համար մինչև քարտի գործողության ժամկետի ավարտը` առանց Հաճախորդի լրացուցիչ թույլատվության և ենթակա չէ վերադարձման:
Եթե հիմնական քարտային հաշվի մնացորդը պակաս է, քան քարտի սպասարկման սակագինը, չբավարարող գումարը գանձվում է ՎՏԲ-Հայաստան Բանկում առկա Հաճախորդի այլ հաշիվներից` փոխանակելով տարադրամը ՀՀ դրամի` համաձայն գործարքի իրականացման օրվա դրությամբ ՀՀ ԿԲ կողմից սահմանված փոխարժեքի:5 1 (մեկ) օրացուցային տարի ժամկետով տրամադրվող Քարտի հատուկ սպասարկումը իր մեջ ներառում է.
- Հատուկ ընդհանրացված տեղեկատվական ձևաչափով հաճախորդի վարկային պատմության վերաբերյալ (ԱՔՌԱ հարցման պատասխանի հիման վրա ձևավորված) տեղեկատվության տրամադրում:
- “Ապահով քարտ” ապահովագրական ծածկույթ` 500,000 ՀՀ դրամ ապահովագրական գումար սահմանաչափով:
- Վճարային քարտերի պահպանման համար նախատեսված RFID պաշտպանությամբ դրամապանակ։6Չնվազող մնացորդ-նվազագույն գումար, որը պետք է մշտապես առկա լինի քարտային հաշվին քարտի գործողության ողջ ընթացքում, քարտի հետ կապված պարտավորությունները մարելու համար: 7 ՎՏԲ խմբի անդամ բանկերի ցանկը ներկայացված է Բանկի պաշտոնական կայքում: 8 Բոլոր բանկերը բացառությամբ "ՎՏԲ-Հայաստան Բանկ" ՓԲԸ: 9Եթե Հաճախորդին անհրաժեշտ է կանխիկ եղանակով ստանալ դրամական միջոցներ Բանկում գործող իր հաշվից, սակայն պահանջվող կանխիկ գումարի չափը գերազանցում է պահանջի ներկայացման 6ՀՀ տարածքում ՀՀ դրամով «Շտապ»փոխանցումները (մշակվում են Բանկի կողմից ըստ առաջնահերթության) ընդունվում են միայն մինչև տվյալ գործառնական օրը ժամը 15: 30-ը և իրականացվում են միևնույն բանկային օրը: Տվյալ փոխանցումների համար գանձվում է լրացուցիչ 1.900 ՀՀ դրամ միջնորդավճար: Ժամը 15: 30-ից հետո: Բանկի կողմից «Շտապ» պայմանով փոխանցումներ չեն ընդունվում , և տվյալ փոխանցումներն իրականացվում են հաջորդ աշխատանքային օրը ստանդարտ եղանակով: Բանկի տվյալ մասնաճյուղում առկա հասանելի կանխիկ դրամական միջոցների չափը կամ Բանկում առկա չէ պահանջվող արժույթով գումար, ապա Բանկը առաջարկում է Հաճախորդին չբավականացնող կանխիկ դրամական միջոցները ստանալ հետևյալ տարբերակներից որևէ մեկով՝
1. Բանկի մոտակա այլ մասնաճյուղից (նախապես հավաստիանալով, որ այնտեղ Հաճախորդի պահանջը ամբողջությամբ կարող է բավարարվել);
2. Կանխիկ գումարը ստանալու հայտ ներկայացնելով* (ամբողջությամբ կամ տվյալ պահին այդ մասնաճյուղում չբավականացնող կանխիկ գումարի չափով): Պահանջվող գումարը տրամադրվում է`
• 1 բանկային օրվա ընթացքում ք․Երևանի մասնաճյուղերի դեպքում,
• 3 բանկային օրվա ընթացքում մարզերի մասնաճյուղերի դեպքում:
* Կանխիկ գումարի ստացման հայտ Հաճախորդի կողմից կարող է ներկայացվել գրավոր՝ Բանկի մասնաճյուղի տարածքում, կամ բանավոր՝ Բանկի Կոնտակտային կենտրոնի միջոցով:10ՀՀ տարածքում ՀՀ դրամով «Շտապ»փոխանցումները (մշակվում են Բանկի կողմից ըստ առաջնահերթության) ընդունվում են միայն մինչև տվյալ գործառնական օրը ժամը 15: 30-ը և իրականացվում են միևնույն բանկային օրը: Տվյալ փոխանցումների համար գանձվում է լրացուցիչ 1.900 ՀՀ դրամ միջնորդավճար: Ժամը 15: 30-ից հետո: Բանկի կողմից «Շտապ» պայմանով փոխանցումներ չեն ընդունվում , և տվյալ փոխանցումներն իրականացվում են հաջորդ աշխատանքային օրը ստանդարտ եղանակով: 11Վարկային կազմակերպություններում Ճանապարհային չեկերի և վիճակախաղի տոմսերի, պարտատոմսերի, թանկարժեք մետաղների գնում, ինչպես նաև խաղատներում և այլ խաղային հաստատություններում գործարքների իրականացում: 12 ՄիայնՎՏԲ-Հայաստան Բանկի MIR քարտերից Բանկի այլ քարտերին, ինչպես նաև MIR (տեղական և միջազգային) և ArCa (տեղական) այլ քարտերին 13 Փոխանցվող գումարը քարտին հասանելի է դառնում սկսած մի քանի վայրկյանից մինչև 2 բանկային օրվա ընթացքում կախված քարտը թողարկող բանկից: 14 Յուրաքանչյուր դիտման համար: 15 Հաճախորդի կողմից քարտի բացման հայտ ներկայացնելու և 6 ամիսների ընթացքում չստանալու տուգանք: - Սոցիալական ապահովության հաշվի տարեկան տոկոսային եկամտաբերությունը (APY)`
- APY-Էյ-Փի-Ուայ (այսուհետ` APY)՚ հաշվի տարեկան տոկոսային եկամտաբերությունը: APY ցույց է տալիս, թե որքան կկազմի հաշվի տարեկան եկամտաբերությունը հաճախորդի կողմից հաշվի հետ կապված պարտադիր վճարներ կատարելու և ստացված տոկոսագումարները մայր գումարին ավելացնելու (կապիտալացման) արդյունքում: Սոցիալական ապահովության հաշվի տարեկան տոկոսային եկամտաբերություն` տարեկան 0.01%: Տարեկան տոկոսային եկամտաբերության տոկոսադրույքով վճարվող տոկոսների հաշվարկման օրինակ` (100 000 ՀՀ դրամ) * 0.01% =10 ՀՀ դրամ` 365 օրվա համար:
- Տարեկան (անվանական) պարզ տոկոսադրույք տարեկան կտրվածքով սահմանված տոկոսադրույք, որի հիման վրա Բանկը հաշվարկում է հաճախորդին վճարման ենթակա տոկոսագումարները: Սոցիալական հաշվի տարեկան պարզ(անվանական) տոկոսադրույքի չափ` տարեկան 0.01%:
Տարեկան (անվանական) պարզ տոկոսադրույք վճարվող տոկոսների հաշվարկման օրինակ`
(100 000 ՀՀ դրամ) * 0.01% =10 ՀՀ դրամ` 365 օրվա համար:
- Վեճերի լուծման կարգը
Պայմանագրի գործողության ընթացքում կողմերի միջև ծագած վեճերը և տարաձայնությունները լուծվում են բանակցությունների միջոցով: Բանակցությունների միջոցով համաձայնության չգալու դեպքում վեճը լուծվում է ՀՀ օրեսդրությամբ սահմանված կարգով:
Հաճախորդն հնարավորություն ունի Բանկի և իր միջև բխող բողոք-պահանջները ներկայացնել Ֆինանսական համակարգի հաշտարարին:
Տեղեկացնում ենք, որ Բանկը կնքել է ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից հրաժարվելու վերաբերյալ համաձայնագիր այն պահանջներով, որոնց ընդհանուր չափը չի գերազանցում 250,000 (երկու հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամը կամ համարժեք արտարժույթը և գործարքի ընդհանուր գումարը չի գերազանցում 500,000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամը կամ համարժեք արտարժույթը:
Հայտարարություն: Հաշիվը և դրանում եղած դրամական միջոցները տնօրինելու հաշվետիրոջ իրավունքները կարող են սահմանափակվել դատարանի վճռով դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող մարմինների կամ հարկային մարմինների կողմից ներկայացված հայտի հիման վրա:
Հայտարարություն: Առանց հաշվետիրոջ կարգադրության հաշվից դրամական միջոցների բռնագանձումը կարող է իրականացվել դատարանի վճռով դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող մարմինների և հարկային մարմինների կողմից ներկայացված հայտի հիման վրա: Ընդ որում, Հաճախորդն իր հաշվից դրամական միջոցների բռնագանձման վերաբերյալ տեղեկացվում է տվյալ հաշվի քաղվածքի միջոցով` իր կողմից նախապես ընտրված հաղորդակցման /քաղվածքի ստացման/ եղանակով և կարգով (քաղվածքի ծանուցման եղանակի բացակայության դեպքում` փոստով` բնակության կամ հաշվառման հասցեով):
Բանկը` §Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին¦ ՀՀ օրենքով սահմանված Հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով, կարող է Հաճախորդից §Ճանաչիր քո հաճախորդին¦ (Know your customer) սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում լրացուցիչ հարցեր տալ Հաճախորդին (նման պահանջի առկայության դեպքում):
Օտարերկրյա հաշիվների հարկային համապատասխանության ակտի (Foreign Account Tax Compliance Act (FATCA)) հիման վրա ԱՄՆ-ի հետ կնքած համաձայնագրի համաձայն Բանկը Ձեր՝ ԱՄՆ հարկատու հանդիսանալու հանգամանքը պարզելու համար կարող է իրականացնել լրացուցիչ տեղեկատվության հավաքագրում:
- Սոցիալական ապահովության հաշվի գումարը երաշխավորված է Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից` համաձայն §Ֆիզիկական անձանց ավանդների հատուցումը երաշխավորելու մասին¦ ՀՀ օրենքի:
Ավանդների երաշխավորվող սահմանաչափերը հետևյալն են`Ավանդի արժութային կառուցվածքը
Եթե նույն բանկում ունեք միայն դրամային ավանդ
Եթե նույն բանկում ունեք միայն արտարժութային ավանդ
Եթե նույն բանկում ունեք և ՀՀ դրամով, և արտարժույթով ավանդ
Եթե դրամային ավանդը
7 մլն դրամից ավելի էԵթե դրամային ավանդը 7 մլն դրամից պակաս է
Ավանդի երաշխավորման առավելագույն չափը
16 մլն ՀՀ դրամ
7 մլն ՀՀ դրամ
16 մլն ՀՀ դրամ (երաշխա- վորվում է միայն դրամային ավանդը)
7 մլն ՀՀ դրամ (երաշխավորվում է դրամային ավանդն ամբողջությամբ և արտարժութային ավանդը՝ 7 մլն դրամի և հատուցման ենթակա դրամային ավանդի տարբերության չափով)
Ծառայության վերաբերյալ ամբողջական տվյալներին կարող եք ծանոթանալ www.vtb.am կայքում կամ զանգահարելով միասնական տեղեկատվական կենտրոն` 87 87 հեռախոսահամարով:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` «ՁԵՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՈՒՆ» ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐՈՆՄԱՆ, ՀԱՄԵՄԱՏՄԱՆ և ՁԵԶ ՀԱՄԱՐ ԱՄԵՆԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՏԱՐԲԵՐԱԿԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՇՏԱՑՆՈՂ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ Է»:
Թարմացվել է առ՝ 01-08-2022թ., 15:42