
Բանկի Ժողովի որոշումները կարող են ձևակերպվել Բանկի Միակ բաժնետիրոջ գրավոր որոշման տեսքով: Իրավաբանական անձ հանդիսացող Բաժնետիրոջ որոշումը պետք է ընդունվի իրավաբանական անձի (բաժնետիրոջ) կանոնադրությամբ նախատեսված, համապատասխան իրավասություններով օժտված մարմնի կողմից:
2007թ. ՎՏԲ Բանկ ՀԲԸ հանդիսանում է “ՎՏԲ-Հայաստան Բանկ” ՓԲԸ միակ բաժնետերը:
Տարեկան Ժողովը գումարվում է ֆինանսական տարվա ավարտից հետո երկուսից վեց ամսվա ընթացքում: Ժողովի տարեկան և արտահերթ նիստերի գումարումը, օրակարգի հաստատումը, ինչպես նաև դրանց գումարման և անցկացման կազմակերպման հետ կապված նախապատրաստական աշխատանքների իրականացումն ապահովում է Բանկի Խորհուրդը:
Արտահերթ ժողովներ գումարվում են Խորհրդի որոշմամբ` սեփական նախաձեռնությամբ, Գլխավոր տնօրենի-Տնօրինության Նախագահի, Տնօրինության, Բանկի աուդիտն իրականացվող անձի կամ պահանջը ներկայացնելու դրությամբ Բանկի առնվազն 10 տոկոս քվեարկող բաժնետոմսերի սեփականատեր բաժնետիրոջ (բաժնետերերի) պահանջով: Արտահերթ նիստեր կարող են հրավիրվել միայն այն դեպքում, երբ Ժողովի կողմից որոշումների կայացման համար ՀՀ օրենսդրությամբ չի նախատեսվում Ընդհանուր Տարեկան Ժողովի հրավիրում:
Արտահերթ ժողովի գումարման մասին ներկայացրած պահանջի առկայության դեպքում Խորհուրդը պետք է արտահերթ Ժողով գումարի` պահանջը ներկայացնելու պահից 45 օրվա ընթացքում:
Ժողովին մասնակցելու իրավունք ունեցող բաժնետերերի ցուցակը կազմվում է խորհրդի կողմից սահմանված տարվա, ամսվա, ամսաթվի դրությամբ` Բանկի բաժնետերերի ռեեստրի տվյալների հիման վրա: Ժողովին մասնակցելու իրավունք ունեցող բաժնետերերի ցուցակը կազմելու տարին, ամիսը, ամսաթիվը չի կարող սահմանվել ավելի վաղ, քան Ժողով գումարելու մասին որոշման ընդունումը, ավելի ուշ, քան ժողովի գումարումից 45 օրից ավելի:
Եթե ժողովը գումարվում է հեռակա քվեարկությամբ, ապա դրան մասնակցելու իրավունք ունեցող բաժնետերերի ցուցակը կազմելու տարին, ամիսը, ամսաթիվը սահմանվում է ժողովի գումարման ամսաթվից առնվազն 35 օր շուտ:
Բանկը Ժողովի գումարման մասին իր բաժնետերերին գրավոր ծանուցում է ուղարկում ժողովի գումարման օրվանից առնվազն 15 օր առաջ` պատվիրված նամակով կամ ծանուցումն անձամբ հանձնելով: Բանկը ժողովի անցկացման մասին ծանուցում է ՀՀ կենտրոնական Բանկին` դրա անցկացումից ոչ ուշ քան 15 օր առաջ:
Տարեկան Ժողովի մասին ծանուցումը պետք է նաև հրապարակվի իր ինտերնետային կայքում և մամուլում:
Թարմացվել է առ՝ 15-03-2019թ., 16:19