Վարկի տոկոսադրույքի հաշվարկման կարգ
Վարկի տոկոսագումարի հաշվարկը կատարվում է վարկի տրամադրման օրվանից օրական կտրվածքով և վարկի գումարի փաստացի օգտագործած օրերի և մնացորդի համար՝ տարին ընդունելով 365 օր:
Հաշվարկված տոկոսագումարների վճարումը կատարվում է յուրաքանչյուր վարկային պայմանագրով սահմանված ժամկետներում: Եթե պայմանագրով նախատեսված վճարման ամսաթիվը ոչ աշխատանքային օր է, ապա տոկոսների մարումը կատարվում է հաջորդ աշխատանքային օրը:
Տոկոսադրույքի հաշվարկման օրինակ`
- Վարկի սկզբնական գումար – 1,000,000 ՀՀ դրամ
- Վարկի տարեկան անվանական տոկոսադրույք – 11.4%
Վարկի մասով հաշվեգրվող օրական տոկոսագումարը կկազմի՝ 1,000,000*11.4/100/365=312.3 ՀՀ դրամ
Եթե վարկի գումարից մարվի 10,000 ՀՀ դրամով, ապա վարկի մասով հաշվեգրվող օրական տոկոսագումարը կկազմի՝
990,000*11.4/100/365=309.2 ՀՀ դրամ
Ի՞նչ է վարկի տարեկան փաստացի տոկոսադրույքը:
Վարկի տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը Ձեզ համար տոկոսագումարները և այլ վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում:
- Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկի բանաձև
- Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման օրինակներ
Ուշադրություն`
Հարգելի հաճախորդ` Վարկային հայտի վերաբերյալ դրական որոշում կայացնելուց հետո նախքան վարկային պայմանագրի կնքումը Բանկը Ձեզ տրամադրում է Անհատական թերթիկ՝ համաձայն ՀՀ Կենտրոնական բանկի կողմից հաստատված «Բանկի և ավանդատուի, կրեդիտավորողի և սպառողի հաղորդակցման կարգը, պայմանները, ձևերը և նվազագույն պահանջները» կանոնակարգ 8/05-ի:
Թարմացվել է առ՝ 26-06-2019թ., 11:13