VTB-BANK

Մրցույթներ

  • Մրցակցային գնման ընթացակարգի անցկացում բաց ձևով, գնանշման հարցման եղանակով՝ ք. Երևան, Սեբաստիայի փողոց 14/55 հասցեում գտնվող շինության վերակառուցման աշխատանքների, ինչպես նաև նյութերի ձեռքբերման նպատակով

    Հրապարակային ծանուցում

    «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲ ընկերությունը հայտարարում է մրցակցային գնման ընթացակարգ, որն անցկացվում է բաց ձևով, գնանշման հարցման եղանակով։

    Մրցակցային գնման ընթացակարգը հայտարարվում է ք. Երևան, Սեբաստիայի փողոց 14/55 հասցեում գտնվող շինության վերակառուցման աշխատանքների, ինչպես նաև նյութերի ձեռքբերման նպատակով։

    Մրցակցային գնման ընթացակարգին մասնակցելու հայտերն անհրաժեշտ է ներկայացնել «ՎՏԲ–Հայաստան Բանկ»  ՓԲԸ` ՀՀ, ք. Երևան, Մանանդյան 33/3 հասցեով:

    Մրցակցային գնման ընթացակարգին մասնակցելու հայտերն ընդունվում են 2025թ. դեկտեմբերի 05-ը ներառյալ՝ մինչև ժամը 18։00:

    Մրցակցային գնման ընթացակարգին մասնակցության հայտերով ծրարների բացումը տեղի կունենա 2025թ. դեկտեմբերի 08-ին, ժամը 11։30-ին:

    Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար ցանկացողները կարող են դիմել «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ, Հասցե` ՀՀ, ք. Երևան, Մանանդյան 33/3:

     

    Կոնտակտայինանձ`

    Կարո Պողոսյան

    Հեռ. (+37410) 51-37-49, ներքին`1755

    Բջջ․(+37433) 04-22-32
    Էլ. փոստ` Tender@vtb.am

     

    Տեղեկություններ գնման ընթացակարգի, գնահատման չափանիշների, մասնակցության պայմանների և ժամկետների վերաբերյալ։

    1. Մրցակցային գնման ընթացակարգի կազմակերպիչ

    «ՎՏԲ – Հայաստան Բանկ» ՓԲԸ։

     

    II. Մրցակցային ընթացակարգի համար հայտերի ընդունման վայրը և հասցեն

    ՀՀ, ք. Երևան, Մանանդյան 33/3, «ՎՏԲ – Հայաստան Բանկ»  ՓԲԸ։

     

    III. Մրցակցային գնման ընթացակարգին մասնակցության հայտերի ներկայացման կարգ

    Մրցակցային գնման ընթացակարգին մասնակցելու հայտերն ընդունվում են գնման ընթացակարգի կազմակերպչի հասցեով, ամեն օր, բացի շաբաթ, կիրակի և ոչ աշխատանքային օրերից, ժամը 10:00-18:00:

    Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է՝ 2025 թվականի դեկտեմբերի 05-ը, մինչև ժամը 18։00:

     

    IV. Մրցակցային գնման ընթացակարգի անցկացման կարգը

    1. Մրցակցային գնման ընթացակարգն իրականացվում է բաց ձևով, գնանշման հարցման եղանակով, համաձայն մեկ լոտի: Մրցակցային ընթացակարգին կարող է մասնակցել ցանկացած իրավաբանական անձ, անհատ ձեռնարկատեր և ֆիզիկական անձ, ով ներկայացնում է անհրաժեշտ փաստաթղթերը և ճիշտ լրացված ձևաթուղթը (տես Հավելված 2):
    2. Գնման ընթացակարգի կազմակերպիչն իրավունք ունի չեղյալ հայտարարել գնման մրցակցային ընթացակարգը գնման ընթացակարգի անցկացման ցանկացած փուլում:
    3. Գնման մրցակցային ընթացակարգի մասնակիցն իրավունք ունի մասնակցության համար ներկայացնել միայն մեկ հայտ՝ ցանկացած ժամանակ՝ դրա անցկացման ծանուցումը տեղադրելու պահից մինչև այդպիսի գնմանը մասնակցելու հայտ ներկայացնելու ժամկետի ավարտի ամսաթիվը և ժամը։ Գնման մրցակցային ընթացակարգի հաղթող  կարող է ճանաչվել միայն մեկ մասնակից:

    Մրցակցային գնման ընթացակարգի մասնակիցն իրավունք ունի փոփոխել կամ հետ կանչել իր հայտը մինչև հայտերի ներկայացման ժամկետի ավարտը: Մասնակցության հայտը համարվում է փոփոխված կամ հետ կանչված, եթե փոփոխությունն իրականացվել է կամ հայտը հետ կանչելու ծանուցումն ստացվել է Բանկի կողմից:

    1. Գնման ընթացակարգի մասնակցի՝ մրցակցային գնման ընթացակարգին ներկայացրած մասնակցության հայտում տարընթերցումներ հայտնաբերելու դեպքում կիրառվում են հետևյալ կանոնները.
    • բառերով նշված գումարի և թվերով նշված գումարի միջև տարընթերցումների առկայության դեպքում, առավելություն ունի բառերով նշված գումարը,
    • հայտում նշված գնի և յուրաքանչյուր տողում նշված գումարների հանրագումարի միջոցով ստացվող գնի միջև տարընթերցումների առկայության դեպքում, քննարկման, գնահատման և համադրման է ընդունվում հայտում նշված գնի հանրագումարը,
    • արտադրանքի միավորի գինը քանակով բազմապատկելու արդյունքների անհամապատասխանության դեպքում, քննարկման, գնահատման և համադրման է ընդունվում հայտում նշված ընդհանուր ամփոփիչ գինը:

     

    1. Գնման մրցակցային ընթացակարգին մասնակցելու հայտերը տրամադրվում են գնման ընթացակարգի մասնակիցների կողմից` համաձայն հրապարակային ծանուցման մեջ նշված մասնակցության հայտի բովանդակության, ձևակերպման և կազմի պահանջների:
    2. Գնման ընթացակարգին մասնակցության հայտերը մրցակցային գնման ընթացակարգի մասնակիցները ներկայացնում են տպագրված (հնարավորության դեպքում ֆիրմային ձևաթղթի վրա), (կանոնադրության և պետական ռեգիստրում  գրանցման վկայականի պատճենները`«իսկականի հետ ճիշտ է» նշումով), հաստատված մասնակից կազմակերպությունների ղեկավարների ստորագրություններով և կնիքներով, սոսնձված և մրցակցային գնման ընթացակարգի մասնակցի կնիքով կնքված ծրարով, որի վրա նշվում է մրցակցային գնման ընթացակարգի անվանումը, ուղարկողի և ստացողի հասցեները, ամբողջական անվանումները և գրառում. «Գնումների հանձնաժողովին: Չբացել, մինչև Հանձնաժողովի նիստը»:

     

    7 Պահանջներ գնման ընթացակարգի մասնակիցների նկատմամբ:

    Գնման ընթացակարգի մասնակիցը պետք է․

    • Ունենա քաղաքացիական իրավունակություն գնման ընթացակարգի արդյունքներով պայմանագիր կնքելու և կատարելու համար (ֆիզիկական անձը  լինի լիարժեք գործունակ գնման ընթացակարգի արդյունքներով պայմանագիր կնքելու և կատարելու համար),
    • Տիրապետի գնման ընթացակարգի արդյունքներով կնքվող պայմանագրի առարկա հանդիսացող արտադրանքի մատակարարում իրականացնող անձանց նկատմամբ ՀՀ օրենսդրությանը համապատասխան սահմանված պահանջներին համապատասխանությունը հաստատող փաստաթղթերին,
    • Իրավաբանական անձի դեպքում չգտնվի լուծարման գործընթացում, իրավաբանական և ֆիզիկական անձանց դեպքում արբիտրաժային դատարանի որոշմամբ չլինի ճանաչված անվճարունակ (սնանկ),
    • Չհանդիսանա անձ, ում գույքը դատարանի որոշմամբ գտնվում է կալանքի տակ, եթե հայտը ներկայացնելու պահին կալանավորված գույքի հաշվեկշռային արժեքը գերազանցում է վերջին ավարտված հաշվետու ժամանակաշրջանի ֆինանսական հաշվետվությունների տվյալներով նշված անձանց ակտիվների հաշվեկշռային արժեքի քսանհինգ տոկոսը, և (կամ) որի տնտեսական գործունեությունը կասեցվել է ՀՀ օրենսդրությամբ նախատեսված հիմքերով,
    • Տիրապետի ՀՀ օրենսդրությանը համապատասխան անհրաժեշտ հավաստագրերի՝ գնման ընթացակարգի արդյունքներով կնքվող պայմանագրի առարկա հանդիսացող մատակարարվող արտադրանքի նկատմամբ:
    • Ունենա տեղական շուկայում համապատասխան գործունեության փորձ: Համապատասխան փորձի առկայությունը հիմնավորելու համար մասնակիցը պետք է ներկայացնի այն պայմանագրերի/համաձայնագրերի/հաշիվ-ապրանքագրերի պատճենները որոնց առարկա են հանդիսանում պատերի և միջնորմների հարդարման, հատակների և առաստաղների վերանորոգման, էլեկտրականության մոնտաժման, ներքին ջրամատակարարման համակարգի անցկացման, սանտեխնիկայի աշխատանքների կատարումը: Պայմանագրերը/համաձայնագրերը/հաշիվ-ապրանքագրերը պետք է կնքված լինեն 01.09.2023թ․-ից  ոչ շուտ և որոնց արժեքը պետք է  լինի ոչ պակաս, քան

    3 000 000 ՀՀ դրամ:

     

    8․ Մրցակցային գնման ընթացակարգին մասնակցության համար պարտադիր փաստաթղթերի ցանկ.

    • Գնման ընթացակարգին մասնակցության հայտում ներառված փաստաթղթերի ցանկ:
    • Մրցակցային գնման ընթացակարգին մասնակցելու հայտ-նամակ (կազմված ազատ ոճով):
    • Վերջնական գների (ներառյալ բոլոր ծախսերը և հարկերը), վճարման պայմանների առաջարկները՝ համաձայն Հավելված 2-ի:
    • Տեղեկանք մրցակցային գնման ընթացակարգի մասնակցի մասին՝ կազմակերպության անվանում, հասցե և վավերապայմաններ, ինչպես նաև մասնակցի հայեցողությամբ լրացուցիչ տեղեկություններ:
    • Կանոնադրության և պետական ռեգիստրում գրանցման վկայականի պատճենները` «իսկականի հետ ճիշտ է» նշումով:
    • Հայտարարություն այն մասին, որ մրցակցային գնման ընթացակարգի մասնակիցը չի գտնվում լուծարման գործընթացում, արբիտրաժային դատարանի որոշմամբ ճանաչված չէ անվճարունակ (սնանկ), չի հանդիսանում անձ, ում գույքը դատարանի որոշմամբ գտնվում է կալանքի տակ, եթե հայտը ներկայացնելու պահին կալանավորված գույքի հաշվեկշռային արժեքը գերազանցում է վերջին ավարտված հաշվետու ժամանակաշրջանի ֆինանսական հաշվետվությունների տվյալներով նշված անձանց ակտիվների հաշվեկշռային արժեքի քսանհինգ տոկոսը, և (կամ) որի տնտեսական գործունեությունը կասեցվել է ՀՀ օրենսդրությամբ նախատեսված հիմքերով՝ հաստատված մասնակցի  ստորագրությամբ և կնիքով (կազմված ազատ ոճով):

     

                Գնման ընթացակարգին մասնակցության հայտի բոլոր թերթերը պետք է լինեն կարված և համարակալված:

                Այն դեպքում, եթե մի քանի իրավաբանական կամ ֆիզիկական անձինք համատեղ հանդես են գալիս գնման ընթացակարգի մասնակցի կողմում, գնման ընթացակարգի նման մասնակցին գնման ընթացակարգի մասնակցի, գնվող արտադրանքի նկատմամբ Բանկի կողմից սահմանված պահանջներին համապատասխան ճանաչելու համար այդ անձանցից յուրաքանչյուրը պետք է համապատասխանի գնման ընթացակարգի անցկացման ծանուցման, գնման ընթացակարգի փաստաթղթերի վերաբերյալ Բանկի կողմից սահմանված պահանջներին:

                Եթե գնման ընթացակարգի մասնակցի կողմից հանդես են գալիս մի քանի անձինք, տեղեկությունները և փաստաթղթերը տրամադրվում են գնման ընթացակարգի մասնակցի կողմից հանդես եկող բոլոր անձանց նկատմամբ, եթե գնման անցկացման մասին ծանուցմամբ, գնման ընթացակարգի փաստաթղթերով այլ բան սահմանված չէ:

              Գնման ընթացակարգի մեկ մասնակցի կողմից մի քանի անձանց հանդես գալու դեպքում գնման ընթացակարգին մասնակցելու հայտը պետք է պարունակի նաև նման անձանց միջև համաձայնագիր, որով կարգավորվում են նշված անձանց հարաբերությունները մեկ մասնակցի կողմից գնման ընթացակարգին մասնակցելու վերաբերյալ:

     

    1. Գնումների հանձնաժողովի աշխատանքի և մրցակցային գնման ընթացակարգի հաղթող/հաղթողներ որոշելու կարգը.
    • Գնումների հանձնաժողովը գնահատում և համադրում է մրցակցային գնման ընթացակարգին մասնակցության հայտերը հաղթողին որոշելու համար, մրցակցային գնման ընթացակարգի փաստաթղթերով նախատեսված չափանիշներով և բալային համակարգով: Հանձնաժողովի ներկա անդամների ձայների պարզ մեծամասնությամբ որոշվում է մրցակցային գնման ընթացակարգի հաղթողը, և կազմվում է համապատասխան արձանագրություն։
    • Գնումների հանձնաժողովի նիստի արդյունքով կազմված արձանագրության հաստատման օրվանից 5 (հինգ) աշխատանքային օրվա ընթացքում մրցակցային գնման ընթացակարգի հաղթող ճանաչված մասնակցին, գնման ընթացակարգի կազմակերպիչը առաջարկ է ներկայացնում կնքել պայմանագիր և ներկայացնում է դրա պայմանները.
    • Գնման ընթացակարգի մասնակիցների գնահատումն իրականացվելու է համաձայն Աղյուսակ №1-ում ներկայացված չափանիշների.

     

    Աղյուսակ №1

    Հայտերի գնահատման չափանիշի անվանումը

    Չափանիշի նշանակալիություն %

    Լոտում ներկայացված արտադրանքների արժեք

    100%

     

    Լոտում ներկայացված  արտադրանքների արժեք

    Նվազագույն գումարը նախընտրելի է                                                                            Ri = (Cmin / Ci)*N
    որտեղ․
    Ri – գնման ընթացակարգին մասնակցելու համար i-րդ հայտին շնորհված միավորներով գնահատականը՝ ըստ չափանիշի,

    N = 100 – չափանիշի նշանակալիությունը,
    Cmin – այս չափանիշի համաձայն լավագույն առաջարկի գնային բաղադրիչը (դրամական արտահայտությամբ ամենացածր արժեքը),

    Ci – գնահատվող առաջարկի գնային բաղադրիչը:

    100

     

    Գնման ընթացակարգին մասնակցության հայտը գնահատելու համար հաշվարկվում է i-րդ հայտի վերջնական վարկանիշը, որը որոշվում է հետևյալ բանաձևով.

    Ri = (Cmin / Ci)*N:

     

     

     

     

     

     

     

    V. Հանձնարարության նկարագիրը

    • Աշխատանքների և նյութերի նկարագիրը, ըստ ԼՈՏ-ի,  ներկայացված է Հավելված 2-ում:
    • Գրասենյակային տարածքի հատակագծման աշխատանքային նախագիծը ներկայացված է Հավելված 3-ում։
    • Գնման մրցակցային ընթացակարգը հայտարարվում է մեկ լոտով: Գնման ընթացակարգի մասնակիցը լրացնում է լոտում ներառված յուրաքանչյուր տողի առավելագույն արժեքը:
    • Աշխատանքները ենթակա են կատարման  ք. Երևան, Սեբաստիայի փողոց 14/55 հասցեում գտնվող շինությունում:

     

    Հաղթող ճանաչված մասնակիցը պետք է

    • Ապահովի «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ բանկային հաշվի առկայություն (հնարավորության դեպքում):
    • Ներկայացնի նվազագույնը 1 էլեկտրոնային հասցե և այլ կոնտակտային տվյալներ, որի միջոցով կստանա պատվեր-հայտը:
    • Աշխատանքների կատարումն ավարտելուց հետո կազմի և ներկայացնի համապատասխան հանձման-ընդունման ակտ:

     

     

    VI Վերասակարկման անցկացման կարգը

    1Գնումների հանձնաժողովն իրավունք ունի մրցակցային գնման ընթացակարգի մասնակիցներին հնարավորություն ընձեռել կամովին բարձրացնել իրենց հայտերի վարկանիշը՝ նվազեցնելով պայմանագրի սկզբնական գինը կամ գնման ընթացակարգին մասնակցության հայտերի գնահատման չափանիշ հանդիսացող այլ ցուցանիշները՝ պայմանով, որ դիմումի մնացած դրույթները մնում են անփոփոխ։ Վերասակարկման անցկացման ձևը և կարգը, նոր պայմաններով հայտերի ներկայացման վերջնաժամկետները, գնման ընթացակարգի այլ մասնակիցների կողմից պայմանագրի կատարման պայմանների մասին տեղեկությունները (առանց այդ մասնակիցների անունները նշելու) սահմանվում են վերասակարկմանը մասնակցելու Բանկի հրավերում:

    Գնման ընթացակարգի մասնակիցները գնումների հանձնաժողովի կողմից սահմանված ժամկետում վերասակարկման մասնակցելիս թղթային և էլեկտրոնային եղանակով (Գնումների միասնական հարթակում վերասակարկում իրականացնելիս)  ներկայացնում են գնման ընթացակարգին մասնակցելու հայտի փոփոխված պայմանները սահմանող փաստաթղթեր: 

    Վերասակարկման արդյունքներով գնման ընթացակարգի հաղթողը որոշվում է սույն գնման ընթացակարգի համար սահմանված կարգով` գնման ընթացակարգի փաստաթղթերում նշված գնահատման չափանիշներին համապատասխան:

    Վերասակարկումը իրականացվում է գնման ընթացակարգին մասնակցելու հայտերի գնահատման և համադրման ընթացակարգի (վերանայման, գնահատման և համեմատության) համար սահմանված ժամկետներում, որոնք սահմանված են գնման ընթացակարգի փաստաթղթերում:

Թարմացվել է առ՝ 21-11-2025թ., 12:59

Online հայտեր Online հայտեր ՎՏԲ Ապառիկ ՎՏԲ Ապառիկ Գործընկեր կազմակերպությունների համար Վիդեո բանկինգ Վիդեո բանկինգ Փոխանցումներ ՌԴ քարտերից Փոխանցումներ ՌԴ քարտերից
ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտին
Հարցի հղում Բանկին Հարցի հղում Բանկին Առցանց բողոքի հայտ Առցանց բողոքի հայտ