VTB-BANK

Արտադրողականության խթանման միջոցառում


Արտադրողականության խթանման միջոցառում

Արտադրողականության խթանման միջոցառման  նպատակն է տնտեսավարողների համար ստեղծել մատչելի ֆինանսական միջոցների հասանելիություն՝ արդիականացնելու արտադրական հնարավորությունները և խթանելու նոր տեխնոլոգիաների ներմուծումը Հայաստանի Հանրապետություն, որը կբերի արտադրվող ապրանքների և մատուցվող ծառայությունների մրցունակության բարձրացման և աշխատանքի արտադրողականության աճի: Օժանդակությունը կիրառելի է այն վարկերի/լիզինգի համար, որոնք տրամադրվում են տնտեսավարողներին հետևյալ նպատակով՝ 1) նոր (չօգտագործված) մեքենասարքավորումների գնում կամ ներմուծում, որոնք օգտագործվելու են Հայաստանի Հանրապետության տարածքում, 2) ավելացված արժեքի հարկ վճարող կապալառու կազմակերպության կողմից կապիտալ շինարարության իրականացում՝ մեքենասարքավորման մոնտաժման և սպասարկման դեպքում:

Օժանդակության գործիքների կիրառմամբ տրամադրվող վարկերը/լիզինգը պետք է համապատասխանեն հետևյալ պահանջներին՝

1) արժույթը՝ դրամով կամ արտարժույթով.

 

2) ժամկետը՝

 

Վարկի տեսակը

Վարկի/լիզինգի գումարը

Սուբսիդավորման ժամանակահատվածը

Վարկի/լիզինգի ժամկետը

Մեքենասարքավորումներ և դրանց բաղկացուցիչ մասեր; Կապիտալ շինարարություն

մինչև 200 մլն դրամին համարժեք գումար

մինչև 42 ամիս

մինչև 120 ամիս

 

ավելի քան 200 մլն դրամին համարժեք գումար

մինչև 36 ամիս

մինչև 120 ամիս

 

 

3) դրամով և արտարժույթով վարկի/լիզինգի մայր գումարի մարման արտոնյալ ժամանակահատված՝ մինչև 6 ամիս․

4) մեկ տնտեսավարողի՝ տրամադրվելիք վարկերի/լիզինգի՝ սույն միջոցառման շրջանակներում սուբսիդավորվող մասի առավելագույն գումարը՝

 

Վարկի/լիզինգի

օգտագործման ուղղությունը

Սուբսիդավորվող մասի առավելագույն գումար

Մեքենասարքավորումներ և դրանց բաղկացուցիչ մասեր

1 մլրդ դրամ կամ համարժեք արտարժույթ (պայմանագրի ստորագրման պահի փոխարժեքով)

Կապիտալ շինարարություն

Ձեռք բերված մեքենասարքավորման 30%

Վարկային միջոցների օգտագործման կարգը

Միայն անկանխիկ և բանկային փոխանցումներով

 

 

 վարկի/լիզինգի տրամադրման և սպասարկման ընթացքում միջնորդավճարներ, վաղաժամկետ մարման համար տույժեր/տուգանքներ կամ այլ վճարներ չեն կիրառվում:

 

 

 

Հայաստանի Հանրապետության դրամով վարկերի սուբսիդավորման չափերը, կախված նպատակից, հետևյալն են՝

 

 

Նպատակը

Սուբսիդավորման չափը

մեքենասարքավորումներ և դրանց բաղկացուցիչ մասերի վարկ

8%

մեքենասարքավորումներ և դրանց բաղկացուցիչ մասերի լիզինգ

 10%

կապիտալ շինարարության վարկ

8%

կապիտալ շինարարության լիզինգ

10%

 

 

 Արտարժույթով վարկերի սուբսիդավորման չափերը, կախված նպատակից, հետևյալն են՝

 

Նպատակը

Սուբսիդավորման չափը

մեքենասարքավորումներ և դրանց բաղկացուցիչ մասերի վարկ

6%

մեքենասարքավորումներ և դրանց բաղկացուցիչ մասերի լիզինգ

 8%

կապիտալ շինարարության վարկ

 6%

կապիտալ շինարարության լիզինգ

8%

 

Թարմացվել է առ՝ 13-10-2023թ., 06:26:59

Հասանելի Բանկ 24/7 ռեժիմում

Հասանելի Բանկ 24/7 ռեժիմում

Շահավետ ակցիաներ և առաջարկներ

Շահավետ ակցիաներ և առաջարկներ

Մասնաճյուղերի և բանկոմատների  լայն ցանց

Մասնաճյուղերի և բանկոմատների լայն ցանց

Online հայտեր Online հայտեր ՎՏԲ Ապառիկ ՎՏԲ Ապառիկ Գործընկեր կազմակերպությունների համար Վիդեո բանկինգ Վիդեո բանկինգ Փոխանցումներ ՌԴ քարտերից Փոխանցումներ ՌԴ քարտերից
ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտին
Հարցի հղում Բանկին Հարցի հղում Բանկին Առցանց բողոքի հայտ Առցանց բողոքի հայտ