POS – տերմինալներ
Մեր հուսալի POS-տերմինալները սպասարկում են «ՄԻՐ» վճարային համակարգի ինչպես դեբետային, այնպես էլ՝ վարկային քարտեր: POS-տերմինալների տեղադրումը մեր հաճախորդին հնարավորություն կտա առաջին հերթին մեծացնել ապրանքաշրջանառության ծավալները, ներգրավել նոր հաճախորդների, ինչպես նաև՝ բարձրացնել սպասարկման որակը: POS-տերմինալների անվճար առաքում և տեղադրում Հայաստանի ողջ տարածքում:
Անկանխիկ գործարքների իրականացման համար գանձվող միջնորդավճարի չափը սահմանվում է 3.5-4%*
- «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ում POS/Ինտերնետ-Էկվայրինգ ծառայության շրջանակում հաշվետեր դառնալու դեպքում կիրառվում է միջնորդավճար 3․5%-ի չափով,
- «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ում հաշվետեր դառնալուց հրաժարվելու դեպքում կիրառվում է միջնորդավճար 4% դրույքաչափով:
Թարմացվել է առ՝ 30-09-2024թ., 12:11