Տոկոսագումարի հաշվարկը կատարվում է վարկի նվազող մնացորդի նկատմամբ օրական կտրվածքով և ենթակա է վճարման ամսական պարբերականությամբ:
Տոկոսադրույքի հաշվարկման ներկայացուցչական օրինակ`
Կրկնակի դիմելու սահմանափակում -15 օր վարկի տրամադրման բացասական որոշման կայացման օրվանից սկսած (Բանկի բոլոր վարկային պրոդուկտների համար):
Վարկային ծառայությունից օգտվելու համար հաճախորդը պետք է Բանկում ունենա քարտային հաշիվ:
Հաճախորդի վարկային հայտը մերժվում է, եթե`
Ուշադրություն` Վարկի տոկոաագումարները հաշվարկվում են անվանական տոկոաադրույքի հիման վրա: Իսկ տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս թե որքան կարժենա վարկը ձեզ համար տոկոսագումարները և այլ վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում: Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման կարգը կարող եք գտնել այստեղ:
Ուշադրություն՝ Դուք իրավունք ունեք հաղորդակցվել ֆինանսական կազմակերպության հետ Ձեր նախընտրած եղանակով՝ փոստային կապի միջոցով կամ էլեկտրոնային եղանակով: էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումը ամենահարմարավետն է: Այն հասանելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկերից և ապահովում է գաղտնիություն:
Ուշադրություն` Հարգելի հաճախորդ` Վարկային հայտի վերաբերյալ դրական որոշում կայացնելուց հետո նախքան վարկային պայմանագրի կնքումը համաձայն ՀՀ ԿԲ խորհրդի 2009թ. հուլիսի 28-ի թիվ 229-Ն որոշմամբ հաստատված «Ֆինանսական կազմակերպությունների գործարար վարվելակերպի կանոնները» կանոնակարգ 8/05-ի» Բանկը Ձեզ տրամադրում է Անհատական թերթիկ, որում կներկայացվեն Ձեզ տրամադրվելիք վարկի անհատական պայմանները:
Ուշադրություն` Բանկը` «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված Հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով, կարող է Հաճախորդից «Ճանաչիր քո հաճախորդին» («Know your customer») սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում լրացուցիչ հարցեր տալ Հաճախորդին:
Ուշադրություն` Օտարերկրյա հաշիվների հարկային համապատասխանության ակտի (Foreign Account Tax Compliance Act (FATCA))» հիման վրա ԱՄՆ-ի հետ կնքած համաձայնագրի համաձայն Բանկը Ձեր՝ ԱՄՆ հարկատու հանդիսանալու հանգամանքը պարզելու համար կարող է իրականացնել լրացուցիչ տեղեկատվության հավաքագրում:
Ուշադրություն` Վարկային պատմություն և ՍՔՈՐ գնահատական
Զգուշացում՝ Ձեր կողմից պարտավորությունը չկատարելու կամ թերի կատարելու դեպքում վարկատուն օրերի քանակ աշխատանքային օր հետո այդ տվյալները ուղարկում է վարկային բյուրո, որտեղ ձեվավորվում է ձեր վարկային պատմությունը: դուք իրավունք ունեք վարկային բյուրոյից տարեկան մեկ անգամ անվճար ձեռք բերել ձեր վարկային պատմությունը: ուշադրություն՝ վատ վարկային պատմությունը կարող է խոչընդոտել ձեզ` ապագայում վարկ ստանալու ժամանակ»
*Հաճախորդի կողմից Բանկում աշխատավարձ ստանալու դեպքում գործում են լրացուցիչ զեղչեր:Բանկում աշխատավարձ չստանալու դեպքում նշված զեղչը կարող է չեղարկվել, որի արդյունքում վարկի անվանական տոկոսադրույքը կբարձրանա տվյալ զեղչի չափով:
Գնահատող և ապահովագրական կազմակերպություններ
«Ֆինանսներ բոլորի համար» www.fininfo.am ինտերնետային կայքի «ֆինանսական օգնական» համակարգ»
Ձեր երազանքն այժմ հասանելի է
Վարկի տեսակ | Հիփոթեք |
Ձեռք բերվող գույք | Գոյություն ունեցող և կառուցման ընթացքում գտնվող բնակելի անշարժ գույք |
Անվանական տոկոսադրույք (ֆիքսված) | 11.1%- 13.7% Կառուցապատողից բնակարան/բնակելի տուն ձեռքբերելու դեպքում հնարավոր է նաև 11.9%-13.7% |
Փաստացի տոկոսադրույք | 12.5%-15% |
Վարկի ժամկետ | 3 - 30 տարի |
Վարկի արժույթ | ՀՀ դրամ |
Վարկի գումար | 1,000,000 մինչև 200 000 000 ՀՀ դրամ
|
Վարկ/գրավ առավելագույն հարաբերակցություն | 90% |
Նվազագույն կանխավճար | 10% |
Վարկի տրամադրման եղանակ |
|
Վարկի վաղաժամկետ մարում |
Վաղաժամկետ մարման մասով սահմանափակումներ չկան:
Այդ դեպքում Վարկառուն/ները պարտավոր է/են վարկի փաստացի օգտագործված օրերի համար վճարել վարկային պայմանագրով նշված փաստացի տոկոսադրույքով հաշվարկված տոկոսագումարները,
Տվյալ դեպքում Վարկառուի/ների նկատմամբ տուժանք չի կիրառվում, ընդ որում`
|
Վարկառուին վարկի տրամադրման ժամկետ | Համապատասխան պայմանագրերը նոտարական կարգով կնքելուց եւ պետական լիազոր մարմիններում համապատասխան ձեւակերպումներ իրականացնելուց հետո |
Վարկի նախնական որոշման կայացման և հաճախորդին տեղեկացման առավելագույն ժամկետ | 1.5 աշխատանքային օր |
Վարկի ձևակերպման վայր | Ձեռքբերվող անշարժ գույքի գտնվելու բնակավայրի (մարզի) (կամ բնակավայրի մոտ գտնվող մասնաճյուղ) և/կամ հաճախորդի փաստացի հասցեով ցանկացած մասնաճյուղ: Մասնաճյուղի բացակայության դեպքում՝ մոտակա մասնաճյուղ հաճախորդի հայեցողությամբ: |
Երկրորդ փուլով փաստաթղթերի տրամադրման առավելագույն ժամկետ | 20 օրացուցային օր` հայտի գծով նախնական որոշում կայացնելուց հետո |
Վարկի տրամադրման մասին դրական որոշման գործողության առավելագույն ժամկետ | 20 աշխատանքային օր` երկրորդ փուլով դրական որոշում կայացնելուց հետո |
Ամենամսյա միջնորդավճար վարկային հաշվի սպասարկման համար | Վարկի գումարից 0.06%
|
Հայտի դիտարկման միանվագ միջնորդավճար | 1,000 ՀՀ դրամ |
Վարկի տրամադրման միանվագ միջնորդավճար | 26,000 ՀՀ դրամ |
Գրավից ազատում (պարտադիր) | 2,000 ՀՀ դրամ |
Գրավի գրանցում (պարտադիր) | Համաձայն Բանկի սակագների |
Նոտարական ծառայության դիմաց միջնորդավճար | 10,000 – 25,000 ՀՀ դրամ |
Ապահովագրություն |
Ապահովագրությունն իրականացվում է Գույքի ապահովագրություն՝ ապահովագրվում է գրավադրված գույքը` գույքի շուկայական արժեքի չափով: Դժբախտ պատահարներից ապահովագրություն՝ |
Տրամադրված վարկերի ապահովածություն հանդիսացող գրավադրված գույքը (շարժական/անշարժ) վաճառելու համաձայնություն կամ արդեն իսկ այլ վարկային կազմակերպության/բանկի գրավով ծանրաբեռնված գույքի գրավադրմամբ նոր վարկի տրամադրման/ձևակերպման թուլտվություն | 50,000 ՀՀ դրամ |
Հաճախորդի պահանջով այլ ապահովվածության միջոցով անշարժ գույքի փոխարինում, որը հանդիսանում է վարկային պարտավորության ապահովվածությունը | 30,000 ՀՀ դրամ |
Վարկային պայմանագրի գործողության ընթացքում Հաճախորդի պահանջով ցանկացած գրավի մասնակի ազատում, որը հանդիսանում է պայմանագրի ապահովվածությունը | 20,000 ՀՀ դրամ |
Հաճախորդի պահանջով գրավատուի, վարկային պարտավորության մասով ապահովություն հանդիսացող անշարժ գույքի փոխարինում/ավելացում | 20, 000 ՀՀ դրամ |
Վարկառուի/համավարկառուի փոփոխություն, համավարկառուի բացառում | 30,000 ՀՀ դրամ |
Վարկառուի կողմից պարտավորությունների չկատարման դեպքում տույժեր |
Ժամկետանց վարկի և տոկոսային գումարի նկատմամբ 0,13%-ի չափով յուրաքանչյուր ժամկետանց օրվա համար |
Վարկային հաշվի գծով քաղվածքի/տեղեկանքի տրամադրում | «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ գործող «Բանկային հաշիվների բացման և սպասարկման պայմանների և սակագների» համաձայն |
«ՎՏԲ - Հայաստան Բանկ» ՓԲԸ կողմից ֆիզիկական անձանց տրամադրվող վարկերի տեղեկատվական ամփոփագրեր
Կարգավիճակ | 1. ՀՀ ռեզիդենտ, որն ունի անձը հաստատող փաստաթղթում նշված մշտական գրանցման կամ փաստացի բնակության հասցե 2. ԼՂՀ գրանցված քաղաքացիներ, ովքեր ստանում են եկամուտ ՀՀ-ում |
Համավարկառու | Համավարկառուն ֆիզիկական անձ է, որը հանդիսանում է Վարկառուի կինը/ ամուսինը կամ գտնվում է Վարկառուի հետ ազգակցական կապի մեջ (ծնողներ, չափահաս երեխաներ, եղբայր/ քույր, եղբոր/քրոջ կին/ամուսին, կնոջ/ամուսնու ծնողներ, հորաքույր/մորաքույր, հորեղբայր/մորեղբայր, կամ այլ ազգականներ, որոնք ապրում են Վարկառուի հետ միասին): Համավարկառուների քանակը չպետք է գերազանցի 2: |
Տարիք |
Վարկառուի տարիքը վարկը ստանալու պահին պետք է լինի 21 տարեկանից ոչ պակաս, վարկի մարման պահին վարկառուի տարիքը չպետք է գերազանցի թոշակի անցնելու տարիքը |
Վարկային պատմությանը ներկայացվող պահանջներ | Բանկի ներքին իրավական փաստաթղթերի համաձայն |
Աշխատանքային փորձ |
1. 4 ամիս չընդհատված աշխատանքային փորձ վերջին աշխատանքային վայրում 2. Ընդհանուր աշխատանքային ստաժ` առնվազն 1 /մեկ/ տարի |
Վարկի տեսակ |
Հիփոթեքային վարկ |
Գրավի առարկա |
Ձեռք բերվող անշարժ գույք (կառուցման ընթացքում գտնվող գույքի դեպքում կարող է պահանջվել նաև լրացուցիչ գրավ) |
Գույքի գտնվելու վայրը |
ՀՀ |
Անշարժ գույքի շուկայական արժեքի գնահատում |
1) «Վարկի տրամադրման եղանակ» կետի 1-ին ենթակետի դեպքում՝ մինչև 10մլն ՀՀ դրամ (ներառյալ) անշարժ գույքի համար Բանկն իրականացնում է անվճար: 10 մլն ՀՀ դրամից ավելի անշարժ գույքի դեպքում այն իրականացվում է Բանկի կողմից հավատարմագրված անկախ ընկերության կողմից։ 2) «Վարկի տրամադրման եղանակ» կետի 2-րդ ենթակետի դեպքում նախնական շուկայական արժեքը սահմանվում է համաձայն կառուցապատողի կողմից տեղեկանքի,իսկ 2-րդ մասնաբաժնի տրամադրման ժամանակ ՝ անկախ գնահատող ընկերության կողմից: |
Գույքի ապահովագրություն` վարկի ամբողջ ժամկետի համար |
Գրավադրվող գույքը գնահատված շուկայական արժեքի չափով |
Լրացրեք հայտը
Ընտրեք գումարը և լրացրեք սոց․ քարտի համարը և հեռախոսահամարը
Մոտեցեք Ձեզ հարմար մասնաճյուղ
Թարմացվել է 21.11.2024, 14:19
Բանկը պատասխանատվություն չի կրում իր կայքում հղումներով նշված այլ կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների համար, ինչպես նաև պատասխանատվություն չի կրում այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար: Տեղեկատվության հայերեն, ռուսերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին:
Բոլոր իրավունքները պաշտպանված են © 2024 VTB: Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: