Վերափոխելով երազանքները իրական հասցեների
Վարկ/գրավ հարաբերակցություն հաշվարկի համար հաշվարկվում է հետևյալ կերպ. Գրավի արժեք = լրացուցիչ գրավի գնահատված արժեք (100%) + կառուցվող բնակելի անշարժ գույքի` կառուցապատողի հետ կնքված պայմանագրով նախատեսված գնի 50%:
Վարկառուն պարտավոր է վարկի տրամադրման պահից 270 օրվա ընթացքում ներկայացնել Բանկ սեփականության վկայական, որը վկայում է անշարժ գույքի 100%-ոց ավարտվածության մասին: Գույքի 100%-ոց ավարտվածության մասին սեփականության վկայականի չտրամադրման դեպքում, 270 օրացույցային օրվա ընթացքում:
Վարկային ծառայությունից օգտվելու համար հաճախորդը պետք է Բանկում ունենա բանկային հաշիվ:
Տոկոսագումարի հաշվարկը կատարվում է վարկի նվազող մնացորդի նկատմամբ օրական կտրվածքով և ենթակա է վճարման ամսական պարբերականությամբ:
Տոկոսադրույքի հաշվարկման ներկայացուցչական օրինակ`
Կրկնակի դիմելու սահմանափակում -15 օր վարկի տրամադրման բացասական որոշման կայացման օրվանից սկսած (Բանկի բոլոր վարկային պրոդուկտների համար):
Վարկային ծառայությունից օգտվելու համար հաճախորդը պետք է Բանկում ունենա քարտային հաշիվ:
Հաճախորդի վարկային հայտը մերժվում է, եթե`
Ուշադրություն` Վարկի տոկոաագումարները հաշվարկվում են անվանական տոկոաադրույքի հիման վրա: Իսկ տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս թե որքան կարժենա վարկը ձեզ համար տոկոսագումարները և այլ վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում: Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման կարգը կարող եք գտնել այստեղ:
Ուշադրություն՝ Դուք իրավունք ունեք հաղորդակցվել ֆինանսական կազմակերպության հետ Ձեր նախընտրած եղանակով՝ փոստային կապի միջոցով կամ էլեկտրոնային եղանակով: էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումը ամենահարմարավետն է: Այն հասանելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկերից և ապահովում է գաղտնիություն:
Ուշադրություն` Հարգելի հաճախորդ` Վարկային հայտի վերաբերյալ դրական որոշում կայացնելուց հետո նախքան վարկային պայմանագրի կնքումը համաձայն ՀՀ ԿԲ խորհրդի 2009թ. հուլիսի 28-ի թիվ 229-Ն որոշմամբ հաստատված «Ֆինանսական կազմակերպությունների գործարար վարվելակերպի կանոնները» կանոնակարգ 8/05-ի» Բանկը Ձեզ տրամադրում է Անհատական թերթիկ, որում կներկայացվեն Ձեզ տրամադրվելիք վարկի անհատական պայմանները:
Ուշադրություն` Բանկը` «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված Հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով, կարող է Հաճախորդից «Ճանաչիր քո հաճախորդին» («Know your customer») սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում լրացուցիչ հարցեր տալ Հաճախորդին:
Ուշադրություն` Օտարերկրյա հաշիվների հարկային համապատասխանության ակտի (Foreign Account Tax Compliance Act (FATCA))» հիման վրա ԱՄՆ-ի հետ կնքած համաձայնագրի համաձայն Բանկը Ձեր՝ ԱՄՆ հարկատու հանդիսանալու հանգամանքը պարզելու համար կարող է իրականացնել լրացուցիչ տեղեկատվության հավաքագրում:
Ուշադրություն` Վարկային պատմություն և ՍՔՈՐ գնահատական
Զգուշացում՝ Ձեր կողմից պարտավորությունը չկատարելու կամ թերի կատարելու դեպքում վարկատուն օրերի քանակ աշխատանքային օր հետո այդ տվյալները ուղարկում է վարկային բյուրո, որտեղ ձեվավորվում է ձեր վարկային պատմությունը: դուք իրավունք ունեք վարկային բյուրոյից տարեկան մեկ անգամ անվճար ձեռք բերել ձեր վարկային պատմությունը: ուշադրություն՝ վատ վարկային պատմությունը կարող է խոչընդոտել ձեզ` ապագայում վարկ ստանալու ժամանակ»
*Հաճախորդի կողմից Բանկում աշխատավարձ ստանալու դեպքում գործում են լրացուցիչ զեղչեր:Բանկում աշխատավարձ չստանալու դեպքում նշված զեղչը կարող է չեղարկվել, որի արդյունքում վարկի անվանական տոկոսադրույքը կբարձրանա տվյալ զեղչի չափով:
Գնահատող և ապահովագրական կազմակերպություններ
«Ֆինանսներ բոլորի համար» www.fininfo.am ինտերնետային կայքի «ֆինանսական օգնական» համակարգ»
Վարկի տեսակ | Հիփոթեք |
Ձեռք բերվող գույք | Գոյություն ունեցող և կառուցման ընթացքում գտնվող բնակելի անշարժ գույք |
Անվանական տոկոսադրույք | 11.4%-16.6% |
Փաստացի տոկոսադրույք | Փաստացի տոկոսադրույք |
Վարկի ժամկետ | 10 - 30 տարի |
Վարկի արժույթ | ՀՀ դրամ |
Վարկի գումար | 1 000 000 մինչև 60 000 000 ՀՀ դրամ |
Վարկ/գրավ առավելագույն հարաբերակցություն | 70% |
Նվազագույն կանխավճար | Սկսած 7.5% - ից (լրացուցիչ ապահովման դեպքում, հակառակ դեպքում՝ 30%) |
Վարկի տրամադրման եղանակ | Միանվագ, անկանխիկ: |
Վարկառուին վարկի տրամադրման ժամկետ |
Երկրորդ փուլով փաստաթղթերի ներկայացման առավելագույն ժամկետը հայտի վերաբերյալ նախնական որոշման ընդունումից հետո 20 օրացուցային օր է Վարկի տրամադրման դրական որոշման գործողության առավելագույն ժամկետը երկրորդ փուլի դրական որոշման կայացումից հետո 20 աշխատանքային օր է |
Վարկի նախնական որոշման կայացման և հաճախորդին | 1.5 աշխատանքային օր |
Վարկի ձևակերպման վայր | Ձեռքբերվող անշարժ գույքի գտնվելու բնակավայրի (մարզի) (կամ բնակավայրի մոտ գտնվող մասնաճյուղ) և/կամ հաճախորդի փաստացի հասցեով ցանկացած մասնաճյուղ: Մասնաճյուղի բացակայության դեպքում՝ մոտակա մասնաճյուղ հաճախորդի հայեցողությամբ: |
Ամենամսյա միջնորդավճար վարկային հաշվի սպասարկման համար |
|
Հայտի դիտարկման միանվագ միջնորդավճար | 1,000 ՀՀ դրամ |
Վարկի տրամադրման միանվագ միջնորդավճար | 26,000 ՀՀ դրամ |
Գրավից ազատում (պարտադիր) | 2,000 ՀՀ դրամ |
Գրավի գրանցում | Համաձայն Բանկի սակագների |
Նոտարական ծառայության դիմաց միջնորդավճար | 10,000 – 25,000 ՀՀ դրամ |
Ապահովագրություն |
Ապահովագրությունն իրականացվում է Գույքի ապահովագրություն՝ ապահովագրվում է գրավադրված գույքը` գույքի շուկայական արժեքի չափով: Դժբախտ պատահարներից ապահովագրություն՝ |
Տրամադրված վարկերի ապահովածություն հանդիսացող գրավադրված գույքը (շարժական/անշարժ) վաճառելու համաձայնություն կամ արդեն իսկ այլ վարկային կազմակերպության/բանկի գրավով ծանրաբեռնված գույքի գրավադրմամբ նոր վարկի տրամադրման/ձևակերպման թուլտվություն | 50,000 ՀՀ դրամ |
Հաճախորդի պահանջով այլ ապահովվածության միջոցով անշարժ գույքի փոխարինում, որը հանդիսանում է վարկային պարտավորության ապահովվածությունը | 30,000 ՀՀ դրամ |
Վարկային հաշվի գծով քաղվածքի/տեղեկանքի տրամադրում | «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ գործող «Բանկային հաշիվների բացման և սպասարկման պայմանների և սակագների» համաձայն |
«ՎՏԲ - Հայաստան Բանկ» ՓԲԸ կողմից ֆիզիկական անձանց տրամադրվող վարկերի տեղեկատվական ամփոփագրեր
Վարկավորումը ժամանակավորապես կասեցված է 19.06.2024թ-ից:
Կարգավիճակ |
|
Համավարկառու |
Համավարկառուն ֆիզիկական անձ է, որը հանդիսանում է Վարկառուի կինը/ ամուսինը կամ գտնվում է Վարկառուի հետ ազգակցական կապի մեջ (ծնողներ, չափահաս երեխաներ, եղբայր/ քույր, եղբոր/քրոջ կին/ամուսին, կնոջ/ամուսնու ծնողներ, հորաքույր/մորաքույր, հորեղբայր/մորեղբայր, կամ այլ ազգականներ, որոնք ապրում են Վարկառուի հետ միասին): Համավարկառուների քանակը չպետք է գերազանցի 2: |
Վարկային պատմությանը ներկայացվող պահանջներ |
Բանկի ներքին իրավական փաստաթղթերի համաձայն |
Աշխատանքային փորձ |
Ստաժը չի պահանջվում միայն «1000+» հիմնադրամի հատուցման գումարներից ստացած եկամուտների հիման վրա հայտերի դեպքում: |
Տարիք |
Վարկառուի տարիքը վարկը ստանալու պահին պետք է լինի 21 տարեկանից ոչ պակաս, վարկի մարման պահին վարկառուի տարիքը չպետք է գերազանցի թոշակի անցնելու տարիքը |
Վարկառուն/համավարկառուն պետք է ունենա կայուն եկամուտ
Գրավի առարկա | Ձեռք բերվող անշարժ գույք |
Գույքի գտնվելու վայրը | ՀՀ |
Լրացուցիչ ապահովություն |
|
Լրացուցիչ գույքի գրավադրման դեպքում Գրավատուի նկատմամբ պահանջներ | Լրացուցիչ անշարժ գույքի գրավատու կարող է լինել Վարկառուն կամ Համավարկառուն, ինչպես նաև Վարկառուի հետ հետևյալ բարեկամական կապի մեջ գտնվող ֆիզիկական անձը – վարկառուի ամուսին/կին, կամ ծնողներ, չափահաս երեխաներ, եղբայրներ, քույրեր, քույրերի/եղբայրների ամուսիններ/կանայք, ամուսնու/կնոջ ծնողներ, մորաքույր/հորաքույր, մորեղբայր/հորեղբայր, այլ բարեկամներ, որոնք բնակվում են Վարկառուի հետ: |
Անշարժ գույքի շուկայական արժեքի գնահատում | Գնահատումը իրականացվում է Բանկի կողմից հավատարմագրված անկախ գնահատողի կողմից: Ծառայության սակագներին կարող եք ծանոթանալ այստեղ |
Գրավադրվող գույքը գնահատված շուկայական արժեքի չափով |
Լրացրեք հայտը
Ընտրեք գումարը և լրացրեք սոց․ քարտի համարը և հեռախոսահամարը
Մոտեցեք Ձեզ հարմար մասնաճյուղ
Թարմացվել է 14.11.2024, 10:30
Բանկը պատասխանատվություն չի կրում իր կայքում հղումներով նշված այլ կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների համար, ինչպես նաև պատասխանատվություն չի կրում այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար: Տեղեկատվության հայերեն, ռուսերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին:
Բոլոր իրավունքները պաշտպանված են © 2024 VTB: Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: