Ցածր տոկոսադրույքով գյուղատնտեսներին ոսկյա իրերի գրավադրմամբ միկրովարկերի տրամադրման պայմաններ ու սակագներ
1 | Ընդհանուր նկարագրություն | |
1.1 | Վարկի ձևակերպման վայր | Բանկի մասնաճյուղ |
1.2 | Նպատակային նշանակություն | ՀՀ ռեզիդենտ հանդիսացող ֆիզիկական անձանց-գյուղատնտեսներին ոսկյա իրերի գրավադրմամբ սպառողական միկրովարկ |
2 | Հիմնական պայմաններ | |
2.1 | Մարման եղանակ | 1. Վարկի գումարի 31% մարվում է անուիտետային վճարումներով մինչև նախավերջին մարումը, իսկ վարկի գումարի 69% գումարած հիմնական պարտքի մնացորդի վրա հաշվեգրված տոկոսները մարվում են ժամկետի վերջում: 2. Վարկի տոկոսները վճարվում են վարկի տրամադրման պահին, իսկ վարկի մայր գումարը` վարկի ժամկետի վերջում: |
2.2 | Վարկի արժույթ | ԱՄՆ դոլար (USD) |
2.3 | Վարկի դիմաց վճարվող տոկոսների արժույթ | ՀՀ դրամ (AMD) կամ ԱՄՆ դոլար (USD) |
2.4 | Վարկի տրամադրման եղանակը | Կանխիկ |
2.5 | Անվանական տարեկան տոկոսադրույք | 1% |
2.6 | Տարեկան փաստացի տոկոսադրույք | 16.8%-18.7% |
2.7 | Վարկի առավելագույն ժամկետ | 90 օր |
2.8 | Վարկի նվազագույն ժամկետ | 80 օր |
2.9 | Մեկ վարկառուի գծով առավելագույն սահմանաչափ |
* հաշվարկված վարկի ձևակերպման պահին Բանկում սահմանված USD արժույթի առքի անկանխիկ փոխարժեքով: **LTV-վարկի առավելագույն հարաբերակցությունը գրավի գնահատված արժեքի նկատմամբ: |
2.10 | Վարկի նվազագույն գումար | 30 000 ՀՀ դրամին համարժեք ԱՄՆ դոլար` հաշվարկված վարկի ձևակերպման պահին Բանկում սահմանված արժույթի առքի անկանխիկ փոխարժեքով |
2.11 | Վարկի վաղաժամկետ մարում | Վաղաժամկետ մարման մասով սահմանափակումներ չկան: Վարկառուն/ները իրավունք ունի/են՝ - առանց որևէ պատճառաբանության միակողմանիորեն լուծել վարկային պայմանագիրը դրա կնքմանը հաջորդող 7 աշխատանքային օրվա ընթացքում (մտածելու ժամանակ): Այդ դեպքում Վարկառուն/ները պարտավոր է/են վարկի փաստացի օգտագործված օրերի համար վճարել վարկային պայմանագրով նշված փաստացի տոկոսադրույքով հաշվարկված տոկոսագումարները: - վարկային պայմանագրով նախատեսված ժամկետներից շուտ մարել վարկը: Տվյալ դեպքում Վարկառուի/ների նկատմամբ տուժանք չի կիրառվում, ընդ որում`
Վարկի ամբողջական վաղաժամկետ մարման դեպքում ենթակա են վերադարձման նախապես վճարված, սակայն փաստացի չօգտագործված ամիսների/օրերի համար կատարված վճարները: |
2.12 | Վարկի տրամադրման միանվագ միջնորդավճար | 3.5% վարկի գումարից |
2.13 | Վարկային հաշվի սպասարկման ամսական միջնորդավճար (պարտադիր) | Միջնորդավճար նախատեսված չէ |
2.14 | Վարկային հաշվի հավելյալ* սպասարկման ամսական միջնորդավճար (կամավոր) | Վարկային հաշվի սպասարկման ամսական միջնորդավճարին (պարտադիր) գումարվում է նաև` տրամադրված վարկի գումարի 0.15%, բայց ոչ ավել, քան 3,000 ՀՀ դրամ |
2.15 | Վարկի առավելագույն հարաբերակցությունը գրավի գնահատված արժեքի նկատմամբ | 100-150%: 4 ամսից ոչ պակաս "ՎՏԲ - Հայաստան Բանկ" ՓԲԸ-ում "Ոսկի+10% գյուղատնտեսներին"/"Ոսկի+30% գյուղատնտեսներին"-ի վարկի սպասարկման դեպքում, որի ժամկետանց պարտավորությունների օրերի թիվը վերջին 12 ամիսների ընթացքում չի գերազանցում 15 օրը, վարկը կարող է երկարաձգվել (այդ թվում` առանց վարկի ժամկետի երկարացման) համապատասխանաբար LTV=120% ("Ոսկի+10% գյուղատնտեսներին"-ի դեպքում)/140% ("Ոսկի+30% գյուղատնտեսներին"-ի դեպքում): |
2.16 | Վարկի հաստատման ժամկետ | Հաշված րոպեների ընթացքում |
2.17 | Վարկի տրամադրման ժամկետ | Մինչև 1 աշխատանքային ժամ (կախված գրավադրվող ոսկու քանակից) |
2.18 | Վարկային հայտով որոշման գործողության ժամկետ | 20 օրացուցային օր` վարկային հայտով որոշում կայացնելու պահից |
3 | Վարկառուի նկատմամբ հիմնական պահանջներ | |
3.1 | Նոր վարկ ձևակերպել ցանկացող հաճախորդների նկատմամբ նվազագույն պահանջը | Վարկի ձևակերպման պահին Բանկի ԱԲՀ-ի տվյալներով տվյալ հաճախորդի անունով չպետք է լինեն ժամկետանց և/կամ սուբյեկտիվ կամ օբյեկտիվ պատճառներով դասակարգված գործող վարկեր: |
3.2 | Վարկի գումարը/ ժամկետը փոխել ցանկացող հաճախորդների նկատմամբ նվազագույն պահանջները (վարկի գումարի ավելացնելու կամ պակասեցնելու ուղղությամբ հնարավոր ճշգրտմամբ` կախված գործարքի ամսաթվի դրությամբ գրավի գնահատված արժեքից) | 1) Վարկի երկարաձգման (գործող վարկի գումարի/ժամկետի փոփոխման) պահին տվյալ վարկը չպետք է լինի ժամկետանցված, սակայն բացառապես Հաճախորդի սեփական միջոցների հաշվին տվյալ վարկի գծով բոլոր ժամկետանց պարտավորությունները մարելու դեպքում ԱԲՀ-ում հնարավոր կլինի իրականացնել երկարաձգումը: 3) LTV>100% պրոդուկտի պայմաններով վարկի երկարաձգման (գործող վարկի/ժամկետի փոփոխման) պահին մինչև գործող վարկի վերջնաժամկետի ավարտն ընկած ժամանակահատվածը չպետք է գերազանցի 1 օրացուցային ամիսը: |
3.3 | Վարկառուի վարկային պատմության հանդեպ պահանջներ | Բանկի համապատասխան պահանջներին բավարարող դրական վարկային պատմություն |
3.4 | Վարկի տրամադրման համար անհրաժեշտ փաստաթղթեր | 1) Անձը հաստատող փաստաթուղթ, որտեղ հաշվառման հասցեն պետք է լինի գյուղական համայնքում, հակառակ դեպքում` գյուղատնտեսության մեջ զբաղվածությունը հաստատող հետևյալ փաստաթղթերից որևէ մեկը`
2) Հանրային ծառայությունների համարանիշ (սոցիալական քարտ) կամ փոխարինող փաստաթուղթ: |
3.5 | Վարկառուի տարիքի նկատմամբ պահանջներ | LTV>100% վարկերի դեպքում վարկառուի տարիքը վարկը մարելու պահին չպետք է գերազանցի 70 տարեկանը: |
3.6 | Վարկառուի զբաղվածության նկատմամբ պահանջներ | “Ոսկի+50% գյուղատնտեսներին” վարկի դեպքում` Բանկի աշխատավարձային ծրագրերի (հավատարմագրված կազմակերպությունների) աշխատակիցներ, որոնք բավարարում են Բանկի նվազագույն պայմաններին |
4 | Այլ պայմաններ | |
4.1 | Տույժ վարկառուի պարտավորությունների չկատարման դեպքում (յուրաքանչյուր ժամկետանց օրացուցային օրվա համար) | 0,09% ժամկետանց գումարից և հաշվարկված տոկոսներից |
4.2 | Լիազորագրի ձևակերպում Բանկի ներսում | 3,900 ՀՀ դրամ |
4.3 | Վարկային հաշվի գծով քաղվածքի/տեղեկանքի տրամադրում | "ՎՏԲ-Հայաստան Բանկ" ՓԲԸ գործող "Բանկային հաշիվների բացման և սպասարկման պայմանների և սակագների" համաձայն |
4.4 | Վարկի ամբողջական մարման դեպքում գրավադրված ոսկյա իրերի վարկառու- գրավատուին հետ վերադարձման ժամկետը | Բանկի գործող ընթացակարգի համաձայն՝ Բանկի մասնաճյուղում գտնվող գրավադրված ոսկյա իրերը վերադարձվում են վարկառու-գրավատուին վարկի մարման օրվան հաջորդող աշխատանքային օրվա ընթացքում` Բանկի մասնաճյուղ վարկառուի ներկայանալուն պես: Բացառիկ դեպքերում մասնաճյուղի կառավարչի համաձայնեցմամբ գրավը Հաճախորդին կարող է վերադարձվել անմիջապես վարկը ամբողջությամբ մարելուց հետո կամ նույն աշխատանքային օրվա ընթացքում: |
5 | Գրավի նկատմամբ հիմնական պահանջներ | |
5.1 | Ապահովում | Որպես գրավ ընդունվում են ոսկյա իրեր: Գրավի գնահատման ժամանակ հաշվի չի առնվում նրա գեղարվեստական արժեքը, թանկարժեք և կիսաթանկարժեք և այլ քարերը` այսինքն գնահատվում է բացառապես ոսկին: Եթե զարդը մի քանի մետաղների և հարգի տարասեռ համաձուլվածք է, ապա գնահատման ենթակա չէ: |
5.2 | Գրավի արժեքի գնահատում | Ոսկյա իրերի գրավի գնահատման արժեքի մասին տեղեկատվություն ստանալու համար անհրաժեշտ է դիմել Բանկի ցանկացած մասնաճյուղ: Տարբեր հարգերի 1գ. ոսկու գնահատման արժեքը ներկայացված է Բանկի ինտերնետային կայքում |
5.3 | Առանց գրավի ազատման վարկը մարելու դեպքում գրավի պահպանության միջնորդավճար | Վարկը առանց գրավի ազատման մարելու դեպքում, երբ գրավը մնում է Բանկում` այն ձևակերպվում է որպես ի պահ ընդունված արժեք և վարկը մարելուց հետո 16-րդ աշխատանքային օրվանից սկսած հետագայում հաճախորդից գանձվում է արժեքների պահպանության միջնորդավճար` յուրաքանչյուր օրացուցային օրվա համար գրավի գնահատված արժեքի 0,01%-ի չափով:* |
* Վարկային հաշվի հավելյալ սպասարկումը իր մեջ ներառում է հետևյալ ծառայությունները. - Հատուկ ընդհանրացված տեղեկատվական ձևաչափով հաճախորդի վարկային պատմության վերաբերյալ (ԱՔՌԱ հարցման պատասխանի հիման վրա ձևավորված) տեղեկատվության տրամադրում: - Դժբախտ պատահարներից ապահովագրություն` վարկի գումարի/մնացորդի չափով Վարկային հաշվի հավելյալ սպասարկման ժամանակահատվածում: | ||
Օգտակար տեղեկատվություն | ||
Հաճախորդի վարկային հայտը մերժվում է, եթե`
Ուշադրություն` Վարկի տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոuադրույքի հիման վրա: Իսկ տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը ձեզ համար տոկոսագումարները և այլ վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում: Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման կարգը կարող եք գտնել այստեղ: Ուշադրություն` Արտարժույթով վարկերի դեպքում փոխարժեքի փոփոխությունը կարող է ազդել վարկի մարումների վրա: Ուշադրություն` Դուք իրավունք ունեք հաղորդակցվել ֆինանսական կազմակերպության հետ Ձեր նախընտրած եղանակով՝ փոստային կապի միջոցով կամ էլեկտրոնային եղանակով: էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումը ամենահարմարավետն է: Այն հասանելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկերից և ապահովում է գաղտնիություն: Ուշադրություն` Հարգելի հաճախորդ` Վարկային հայտի վերաբերյալ դրական որոշում կայացնելուց հետո նախքան վարկային պայմանագրի կնքումը համաձայն ՀՀ ԿԲ խորհրդի 2009թ. հուլիսի 28-ի թիվ 229-Ն որոշմամբ հաստատված «Ֆինանսական կազմակերպությունների գործարար վարվելակերպի կանոնները» կանոնակարգ 8/05-ի» Բանկը Ձեզ տրամադրում է Անհատական թերթիկ, որում կներկայացվեն Ձեզ տրամադրվելիք վարկի անհատական պայմանները: ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` Բանկը` «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված Հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով, կարող է Հաճախորդից «Ճանաչիր քո հաճախորդին» («Know your customer») սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում լրացուցիչ հարցեր տալ Հաճախորդին: ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` Օտարերկրյա հաշիվների հարկային համապատասխանության ակտի (Foreign Account Tax Compliance Act (FATCA))» հիման վրա ԱՄՆ-ի հետ կնքած համաձայնագրի համաձայն Բանկը Ձեր՝ ԱՄՆ հարկատու հանդիսանալու հանգամանքը պարզելու համար կարող է իրականացնել լրացուցիչ տեղեկատվության հավաքագրում: Զգուշացում՝ Պարտավորությունների չկատարման դեպքում գրավը պարտավորությունները ծածկելու համար բավարար չլինելու դեպքում պարտավորությունը կարող է մարվել վարկառուի այլ գույքի հաշվին: |
Թարմացվել է առ՝ 15-12-2021թ., 18:01