VTB-BANK

Վարկ «Էքսպրես»

  • Տարեկան տոկոսադրույք

    Տարեկան տոկոսադրույք

    10-17 %

  • Վարկի ժամկետը

    Վարկի ժամկետը

    12 -ից 24 ամիս

  • Վարկի գումար

    Վարկի գումար

    500.000-20.000.000 ՀՀ դրամ


Վարկ «Էքսպրես»

Մինչև 31.12.2024թ․ ներառյալ Բանկում գործում է ակցիա, որի շրջանակում Ձեզ վարկը տրամադրվում է տարեկան 3% տոկոսադրույքով սպասարկման առաջին 90 օրվա համար:

«Էքսպրես» վարկը պրոդուկտ է, որը հնարավորություն է ընձեռում բավարարել հաճախորդի պահանջմունքները (հիմնական/շրջանառու միջոցների համալրում, տարբեր բիզնես խնդիրների լուծում, ինչպես նաև վարկի գումարը մասամբ կամ ամբողջությամբ կարող է ուղղվել ինչպես Բանկում գործող, այնպես էլ՝ այլ բանկի/Վարկային կազմակերպության վարկերի մարմանը:

1.

Վարկի գումար

500,000 – 20,000,000 ՀՀ դրամ

2.

Տարեկան տոկոսադրույք

  1. 7.5 մլն ՀՀ դրամ ներառյալ գումարի դեպքում՝ 17% տարեկան

  Այն դեպքում, երբ հայտը բավարարում է հետևյալ պայմաններին, վարկի տոկոսադրույքը կարող է սահմանվել տարեկան 12% (ՀԲ միջոցներ)․

ա. Վարկի նպատակը պետք է լինի առաջնային շուկայից ձեռքբերվող հիմնական միջոցների համալրումը կամ վերանորոգման աշխատանքներ իրականացնելը կամ շրջանառու միջոցների համալրումը (բացի ալկոհոլից և ծխախոտից) վարկի գումարի մինչև 30%-ի չափով ::

բ․ Հաճախորդի՝ ՀՀ բանկերի կողմից ՀԲ ֆինանսավորմամբ տրամադրված  հանրագումարային պարտավորությունները  չեն կարող գերազանցել  160.000.000 ՀՀ դրամը:

գ․ Հաճախորդի բիզնեսի գործունեության փաստացի և գրանցված նվազագույն ժամկետը՝ 12 ամիս.

դ․ Վերջին 12 ամիսների ընթացքում ստանդարտից խիստ դասով դասակարգման բացակայություն:

ե․ Վերջին 12 ամիսների ընթացքում վարկերի գծով ժամկետանց օրերի հանրագումարը 15 օրից ոչ ավել:

 Այն դեպքում, երբ վարկը տրամադրվել է տարեկան 12% տոկոսադրույքով․

ա․ Իրականացվում է վարկային միջոցների նպատակային օգտագործման մոնիթորինգ Բանկի գործող իրավական ակտերով սահմանված ժամանակահատվածում:

բ․ Եթե վարկի նպատակը հանդիսանում է հիմնական միջոցների ձեռքբերումը (բացառությամբ վերանորոգումը) և վարկի գումարի 33%-ից ավել գումարն ուղղվելու է հիմանական միջոցների ձեռքբերմանը, հայտում անհրաժեշտ է լրացնել մատակարարի կոնտակտային և անձնագրային տվյալները, իսկ ՎՍԲ-ի համար հայտի դիտարկման ընդհանուր ժամկետը երկարաձգվում է մինչև 8 ժամ:

       գ․ Վարկի տրամադրումից հետո 60 (վաթսուն) օրացուցային օրերի ընթացքում Համաշխարհային բանկի կողմից չվերաֆինանսավորելու դեպքում, Բանկն իրավունք ունի միակողմանիորեն փոփոխել տոկոսադրույքը պրոդուկտի տվյալ պահին գործող սակագներին համապատասխան:

  1. 7,500,001-20,000,000 ՀՀ դրամ գումարի դեպքում՝

Բանկ՝ 10% տարեկան ՝ առաջին 180 օրվա համար, 17% տարեկան՝ սկսած 181-րդ օրվանից: Եթե վարկը ապահովված է 80% և ավել գրավով՝ 15% տարեկան՝ սկսած 181-րդ օրվանից:

ՀԲ՝ 12%

3.

Փաստացի տարեկան տոկոսադրույք

1. Մինչև 7.5 մլն ՀՀ դրամ գումարի դեպքում՝ 18.48% (Բանկ), 12.7-12.9% (ՀԲ)

2. 7.5 մլն ՀՀ դրամը գերազանցող գումարի դեպքում՝ 20.12-21.92% (Բանկ), 12.7-12.9% (ՀԲ)

4.

Վարկի տրամադրման միանվագ միջնորդավճար

1. Մինչև 7.5 մլն ՀՀ դրամ գումարի դեպքում՝

ա.  500.000-3.000.000 ՀՀ դրամ – 2.7% (Բանկ), 0% (ՀԲ)   

բ.   3.000.001-7.500.000 ՀՀ դրամ՝ 2.5% (Բանկ), 0% (ՀԲ)

գ.  7,500,001-20,000,000 ՀՀ դրամ գումարի դեպքում՝ 2% (Բանկ), 0%(ՀԲ)

5.

Վճարունակության գնահատում

  1. Բիզնեսի լուսանկարներ
  2. ֆին․ վելուծության արդյունքում ստացված տվյալներ,

6.

Ապահովվածություն

1.500.000 – 2.000.000 ՀՀ դրամի դեպքում՝ առանց գրավի և երաշխավորության (ԱՁ-ի դեպքում), ԻԱ դեպքում` տնօրենի կամ հիմնադրի երաշխավորություն, ով հանդիսանում է վերջնական շահառու:

2. 2,000,001-3,000,000 ՀՀ դրամի դեպքում՝ 1 անձի երաշխավորություն (ԻԱ դեպքում տնօրենի կամ հիմնադրի երաշխավորություն, ով հանդիսանում է վերջնական շահառու և ֆինանսական երաշխավոր (նվազագույն գրանցված եկամուտը՝ 75,000 ՀՀ դրամ/ներառյալ հարկերը/), ԱՁ-ի դեպքում ընտանիքի անդամ կամ երրորդ անձ (նվազագույն գրանցված եկամուտը՝ 75,000 ՀՀ դրամ/ներառյալ հարկերը/)

3. 3,000,001-6,000,000 ՀՀ դրամ գումարի դեպքում՝ 2 անձի երաշխավորություն՝ ԻԱ համար՝ տնօրենի կամ հիմնադրի երաշխավորություն, ով հանդիսանում է վերջնական շահառու և մեկ ֆինանսական երաշխավոր (ԻԱ դեպքում՝ տնօրենի կամ հիմնադրի երաշխավորություն, ով հանդիսանում է վերջնական շահառու և ֆին․ երաշխավոր, նվազագույն գրանցված եկամուտը՝ 150,000 ՀՀ դրամ/ներառյալ հարկերը/), ԱՁ-ի դեպքում՝ ընտանիքի անդամ կամ երրորդ անձ (նվազագույն գրանցված եկամուտը՝ 150,000 ՀՀ դրամ/ներառյալ հարկերը/)

4. 6,000,001-20,000,000 ՀՀ դրամ գումարի դեպքում՝

4.1. 2 անձի երաշխավորություն, սակայն տվյալ դեպքում ֆինանսական երաշխավորի նվազագույն գրանցված եկամուտը պետք է կազմի առնվազն 250,000 ՀՀ դրամ/ներառյալ հարկերը/:

4.2. Եթե վարկը 80% և ավել չափով ապահովված է գրավով՝ 1 անձի երաշխավորություն (ԻԱ համար՝ տնօրեն կամ հիմնադիր, ԱՁ-ի համար՝ ընտանիքի անդամ կամ 3-րդ անձ): Եկամտի առկայությունը պարտադիր չէ:

4.3. Անշարժ և/կամ շարժական գույք 7.5 մլն և ավել դրամ գումարի դեպքում (ՀԲ-ի դեպքում շարժական գույքի գրավադրումը թույլատրելի չէ): Վարկի երաշխավորությամբ ապահովված մասը չի կարող գերազանցել 7.5 մլն ՀՀ դրամը: Ընդ որում, տրանսպորտային միջոցների գրավադրման դեպքում պետք է պահպանվեն հետևյալ պահանջները․

-Գրավատու կարող է հանդիսանալ միայն վարկառուի/բիզնեսի հետ փոխկապակցված անձը,

-Հնարավոր է միայն մեկ տրասպորտային միջոցի գրավի ձևակերպումը:

5.Վարկի ժամկետի 48 ամիսը գերազանցելու պարագայում պահանջվում է կոշտ գրավով 100% ապահովվածությունը:

7.

Գործարքի մասնակցների վարկային պատմության գնահատում

  1. Վարկառու,
  2. Երաշխավոր/երաշխավորներ/գրավատու,
  3. Վարկառուի կին/ամուսին, եթե այդպիսիք առկա են
  4. Բիզնեսի իրական գործընկերներ
  5. Իրավաբանորեն փոխկապակցված անձինք

Ընդ որում, հայտում որպես գործարքի մասնակիցներ լրացվում են վերոնշյալ անձանց տվյալները:

8.

Վարկառուի նկատմամբ նվազագույն պահանջներ

  1. ՀՀ ռեզիդենտ,
  2. Տարիքը՝ 21-65տ,
  3. Գործունեության անընդմեջ նվազագույն փաստացի և պաշտոնական իրականացման ժամկետը` 6 ամիս (եթե սույն փաստաթղթով այլ բան նախատեսված չէ),
  4. Դատական մարմիններ ներկայացված հայցերի, Հաճախորդին կամ նրա հետ փոխկապակցված անձանց (հաճախորդի ամուսին/կին, բիզնեսի գծով իրական գործընկերներ) սնանկ ճանաչելու մասին դատական մարմինների որոշումների (եթե առկա են հավաստի տեղեկություններ), բացակայություն: Հաճախորդի կամ նրա հետ փոխկապակցված անձանց հաշիվների նկատմամբ ԴԱՀԿԾ կողմից կիրառված 75,000 ՀՀ դրամ գումարը չգերազանցող կալանքների առկայության դեպքումվարկը տրամադրվում է միայն տվյալ սահմանափակումները վերացնելուց հետո: Եթե ԴԱՀԿԾ կողմից հաշիվների վրա դրված կալանքների գումարը գերազանում է 75.000 ՀՀ դրամը, հայտը մերժվում է: Եթե ԴԱՀԿԾ կողմից Փոխառուի ընտանիքի անդամների (ում հետ Փոխառուն փաստացի բնակվում է) հաշիվների նկատմամբ կիրառված կալանքների գումարը չի գերազանցում 150.000 ՀՀ դրամը, վարկը տրամադրվում է միայն կալանքները հանելուց հետո: Եթե կալանքների գումարը գերազանում է 150.000 ՀՀ դրամը, հայտը մերժվում է:

9.

Ֆինանսական երաշխավորին ներկայացվող նվազագույն պահանջներ

  1. ՀՀ ռեզիդենտ,
  2. Տարիքը՝ 21-65տ,
  3. Բիզնեսի վարման փաստացի և գրանցված նվազագույն անընդմեջ ժամկետը՝ 3 ամիս (Իրավաբանական անձ/Անհատ ձեռնարկատերերի համար),
  4. Աշխատավարձի առկայություն, համաձայն 6-րդ կետում ներկայացված սանդղակի, և ընթացիկ աշխատավայրում նվազագույն աշխատանքային ստաժ՝ 4 ամիս,
  5. Բացասական վարկային պատմության բացակայություն (Բանկի պահանջներին համապատասխան):
  1. Դատական հայցերի բացակայություն, սնանկության մասին որոշման բացակայություն (ստույգ տեղեկությունների առկայության պարագայում), ինչպես նաև՝ երաշխավորի հաշվին առկա կալանքի սահմանաչափը 150,000 ՀՀ դրամից ոչ ավել: Ընդ որում, վարկը տրամադրվում է հաշվին առկա կալանքը վերացնելուց հետո:

10.

Ժամկետանց մայր գումարի և տոկոսագումարի նկատմամբ կիրառվող տույժ

  1. 0.13% օրական

11.

Վարկային պարտավորությունների մարման կարգը

 Աննուիտետային վճարներ, ճկուն ժամանակացույց՝ կախված բիզնեսի սեզոնայնությունից (ճկուն ժամանակացույցով պարտավորության մարումն ուժի մեջ է մտնում ՄՎՀ-ում համապատասխան ավտոմատացման ապահովման պարագայում).

12.

Վարկի տրամադրման եղանակը

Վարկը տրամադրվում է անկանխիկ

 

13.

Վարկի օգտագործման եղանակը

 

Կանխիկ, անկանխիկ

 

14.

Վարկի վաղաժամկետ մարման համար գանձվող գումար

0%

Թարմացվել է առ՝ 13-11-2024թ., 02:35:54

Հասանելի Բանկ 24/7 ռեժիմում

Հասանելի Բանկ 24/7 ռեժիմում

Շահավետ ակցիաներ և առաջարկներ

Շահավետ ակցիաներ և առաջարկներ

Մասնաճյուղերի և բանկոմատների  լայն ցանց

Մասնաճյուղերի և բանկոմատների լայն ցանց

Online հայտեր Online հայտեր ՎՏԲ Ապառիկ ՎՏԲ Ապառիկ Գործընկեր կազմակերպությունների համար Վիդեո բանկինգ Վիդեո բանկինգ Փոխանցումներ ՌԴ քարտերից Փոխանցումներ ՌԴ քարտերից
ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտին
Հարցի հղում Բանկին Հարցի հղում Բանկին Առցանց բողոքի հայտ Առցանց բողոքի հայտ