Ակցիա ոսկյա իրերի գրավադրմամբ վարկավորման շրջանակներում
10.09.2024թ.-ից մինչև 10.11.2024թ. (ներառյալ) ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է ակցիա ոսկյա իրերի գրավադրմամբ վարկավորման շրջանակներում:
Ակցիայի պայմաններ`
- վարկի անվանական տարեկան տոկոսադրույք` 13.5%-22.5%
- վարկի փաստացի տարեկան տոկոսադրույք՝ 20․24%-24%
- վարկի գումար` գրավի գնահատված արժեքի մինչև 150% չափով
- վարկի ժամկետ` մինչև 5 տարի
- գրավի գնահատում՝ 1գր․ ոսկու համար գրավը գնահատվում է 20% ավել գնով
- վարկի մարման եղանակ` ըստ հաճախորդի ընտրության.
1. անուիտետային (հավասարաչափ) վճարումներ
2. վարկի գումարի 31%-ը վճարվում է անուիտետային մարման ժամանակացույցով մինչև նախավերջին մարումը, իսկ վարկի գումարի 69%-ը հիմնական պարտքի մնացորդի վրա հաշվեգրված տոկոսների հետ միասին վճարվում է ժամկետի վերջում
Դիմե՛ք ՎՏԲ-Հայաստան Բանկ՝ արտոնյալ պայմաններով վարկ ձևակերպելու համար:
ՎՏԲ-Հայստան Բանկի ոսկյա իրերի գրավադրմամբ վարկերի այլ առավելություններն են.
- Անհրաժեշտության դեպքում Բանկը կարող է տրամադրել միջոցներ հաճախորդի՝ այլ բանկում գործող ոսկու գրավով վարկը մարելու և ՎՏԲ-Հայաստան Բանկում ավելի շահավետ պայմաններով նոր վարկ ձևակերպելու համար:
- Վարկի տրամադրման որոշումը կայացվում է հաշված րոպեների ընթացքում:
- Վարկի ձևակերպումը կատարվում է տեղում` հաշված րոպեների ընթացքում:
- Վարկը ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել փաստաթղթերի նվազագույն փաթեթ`
- անձը հաստատող փաստաթուղթ,
- սոցիալական քարտ կամ հանրային ծառայությունների համարանիշ /կամ վերջինիս բացակայության մասին տեղեկանք/:
Թարմացվել է առ՝ 11-09-2024թ., 16:07