0, | Անվանումը | Վարկային գիծ բիզնես քարտին |
1. | Վարկառու | · Իրավաբանական անձինք |
· Անհատ ձեռնարկատերեր | ||
2. | Վարկավորման տեսակը | Վարկային գիծ (ՎՎԳ) |
3. | Վարկի արժույթը | ՀՀ դրամ |
4. | Վարկի գումարը | 1 մլն. ՀՀ դրամից մինչև 10 մլն. ՀՀ դրամ |
Բանկում առկա ՓՎԽ բիզնես վարկերով ընթացիկ պարտավորությունների 5%, սակայն 10 մլն.ՀՀ դրամից ոչ ավել՝ գործող վարկով /վարկերով/ ոչ պակաս քան 80% ապահովվածության աստիճանի դեպքում, | ||
Բանկում առկա ՓՎԽ բիզնես վարկերով ընթացիկ պարտավորությունների 10%, սակայն 10 մլն.ՀՀ դրամից ոչ ավել՝ գործող վարկով /վարկերով/ ոչ պակաս քան 100% ապահովվածության աստիճանի դեպքում: | ||
Սահմանաչափի հաշվարկում ներառվում են այն ընթացիկ վարկերը, որոնք սպասարկվել են Բանկում 12 ամսից ոչ պակաս: | ||
5. | Վարկի ժամկետը | Ժամկետը սահմանվում է Բանկում գործող պարտավորությունների առավելագույն ժամկետին համապատասխան, սակայն 36 ամսից ոչ ավել: |
6. | Ֆինանսավորման նպատակը | Զուգահեռ վարկային գիծ ստանդարտ ենթասեգմենտի հաճախորդների համար, բիզնես նպատակներով: Տրամադրվում է բացառապես Բանկում գործող բիզնես վարկ ունեցող Հաճախորդներին, որի սպասարկման ժամկետը քարտը տրամադրելու պահին կազմում է առնվազն 12 ամիս: |
7. | Տոկոսադրույք | 17% |
8. | Փաստացի տոկոսադրույք | 18.90% |
9. | Արտոնյալ ժամանակաշրջան | 15 օր |
10. | Միանվագ միջնորդավճար տրամադրման դիմաց | 1% միանվագ |
11. | Միջնորդավճար վարկային գծի չօգտագործված մասի դիմաց | 0% |
12. | Հիմնական պարտքի մարման կարգը | Վարկային գիծ. |
Վարկային գծի սահմանաչափի նվազեցումը ԼԱԽ-ի որոշմամբ կարող է իրականացվել ինչպես վերջին ամսում, այնպես էլ 12 ամսվա ընթացքում՝ եռամսյակային հավասարաչափ մարումների միջոցով, ինչպես նաև կարող է որոշում ընդունվել սահմանված սահմանաչափի կրճատման մասին: | ||
13. | Վաղաժամկետ մարում (այդ թվում և մասնակի) | Պարտավորությունների վաղաժամկետ մարման համար միջնորդավճար չի կիրառվում: |
14. | Երաշխավորություն | · Բիզնեսի փաստացի սեփականատերերի երաշխավորություն, |
· 20%-ից ավել մասնակցության բաժնեմասով ընկերության հիմնադիրների | ||
· Որպես երաշխավոր կարող են հանդես գալ ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձինք: | ||
15. | Քարտապան | Քարտապան՝ Վարկառուի լիազորված անձ՝ գլխավոր տնօրեն, գլխավոր տնօրենի տեղակալ /ֆինանսների, գնումների գծով և այլն/, գլխավոր հաշվապահ: |
16. | Տույժ կիրառվող ժամկետանց հիմնական պարտքի նկատմամբ | 0.13% օրական |
17. | Տույժ կիրառվող ժամկետանց տոկոսագումարի նկատմամբ | 0.13% օրական |
18. | Նվազագույն պահանջներ | 1.Սահմանաչափը սահմանվում է Բանկի գործող վարկառուների համար. |
· Հաճախորդը ՀՀ ռեզիդենտ է | ||
· Գործարքի մասնակցի տարիքը /ԱՁ/ 21-ից ոչ պակաս և 60-ից ոչ ավել (վարկը մարելու պահին) | ||
· Հաճախորդի գրանցման և անընդհատ փաստացի գործունեության ժամկետը 12 ամսից ոչ պակաս | ||
· Բանկում գործող բիզնես վարկի ժամկետը քարտը տրամադրելու պահին 12 ամսից ոչ պակաս | ||
· Չի գտնվում վերակազմակերպման փուլում (վարկը տրամադրելու պահին) | ||
· Բիզնես քարտով սահմանաչափը տրամադրվում է Գլխավոր վարկային պայմանագրի շրջանակներում (այսինքն իրավաբանորեն կցվում է գրավի առարկաներին), սակայն նրա գումարը չի ներառվում վերջինի հաշվարկային սահմանաչափում: | ||
19. | Տրամադրման եղանակը | Անկանխիկ՝ Բիզնես քարտի միջոցով (քարտերի համապատասխան ենթատիպերի համար գործող պայմանների և սակագների համաձայն) |
20. | Վարկի տրամադրման վայր | Բանկի ցնակացած մասնաճյուղ |
Թարմացվել է առ՝ 03-07-2023թ., 11:23:06