ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԱՄՓՈՓԱԳԻՐ Ֆիզիկական անձանց «Gold» ժամկետային ավանդ
- Ավանդի նկարագրություն, էական դրույթներ
- Ավանդը ներդրվում է ՀՀ ռեզիդենտ կամ ՀՀ ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձի կողմից:
- Ավանդը ներդրվում է ՀՀ դրամ արժույթով:
- Ավանդի ներդրման սկզբնական նվազագույն գումար` 100,000 ՀՀ դրամ:
- Ավանդի առավելագույն գումար` 50 մլն ՀՀ դրամ:
- Ավանդը առանց մուտքագրումների և առանց ելքագրումների է:
- Ավանդի ժամկետը` 365 օր: Այն դեպքում, եթե Ավանդի վերջնաժամկետը ոչ աշխատանքային օր է, ապա Ավանդի գումարը վերադարձվում է հաջորդ աշխատանքային օրը, իսկ Ավանդի դիմաց տոկոսագումարները հաշվարկվում են Ավանդի` պայմանագրով սահմանված ժամկետի համար` ավելացված նաև ոչ աշխատանքային օրերի համար հաշվարկված տոկոսագումարները:
- Ավանդի տարեկան տոկոսադրույքը ներդրման պահին կազմում է տարեկան 8% (ֆիքսված տոկոսադրույք), որը ենթակա է փոփոխման (ավելացման) ավանդի ժամկետի վերջում՝ կախված ՀՀ ԿԲ XAU փոխարժեքի փոփոխությունից` տոկոսային հարաբերության չափով՝ ավանդի ամբողջ ժամկետի համար:
- Ավանդիդիմացտոկոսներըվճարվումենժամկետիվերջում՝ֆիքսվածտոկոսադրույքինգումարածավանդայինպայմանագրիվերջնաժամկետինախորդօրվադրությամբՀՀԿԲ XAU փոխարժեքիևպայմանագրիկնքմանօրվադրությամբՀՀԿԲ XAU փոխարժեքիտոկոսայինփոփոխությունը, բայցոչավելքան տարեկան 12%:
- Ժամկետային ավանդի տոկոսները հաշվարկվում են գումարը Բանկ մուտք լինելու օրվանից մինչև այն Ավանդատուին վերադարձնելու կամ Ավանդատուի հաշվից այլ հիմքերով դուրս գրելու օրվան նախորդող օրն ընկած ժամանակահատվածի օրացուցային օրերի համար: Տոկոսները հաշվարկվում են Ավանդի փաստացի մնացորդի նկատմամբ: Ավանդատուի ընտրությամբ, Ավանդի ժամկետի ավարտին տոկոսագումարները կարող են կապիտալացվել Ավանդի գումարին և ավտոմատ երկարաձգվել:
- «Տարեկան պարզ (անվանական) տոկոսադրույք»-ի հաշվարկման ժամանակ հիմք է ընդունվում տարվա փաստացի օրերի քանակը:
- ՀՀ ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց կողմից ՀՀ դրամով ներդրված Ավանդի դիմաց տոկոսագումարները վճարվում են ՀՀ դրամով, իսկ արտարժույթով ներդրված Ավանդի դիմաց տոկոսագումարները ավանդատուի ընտրությամբ կարող են վճարվել ներդրված Ավանդի արժույթով կամ ՀՀ դրամով (տոկոսագումարի վճարման պահին ՀՀ ԿԲ կողմից սահմանված փոխարժեքով), բացառությամբ Կենտրոնական Բանկի սահմանած դեպքերի:
- Ավանդի համար սահմանված տոկոսային եկամուտը փոխանցվում է Բանկում Ավանդատուի բանկային կամ քարտային հաշվին (եթե առկա չէ Ավանդատուի այլ հանձնարարականը):
- Ավանդիհամարպայմանագրովսահմանված ֆիքսվածտոկոսադրույքըպայմանագրայինժամկետումփոփոխմանենթակաչէ:
- «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի համաձայն` հաճախորդին հաշվեգրված տոկոսները վճարելիս Բանկը հանդես է գալիս որպես ավանդատուի հարկային գործակալ, գանձում է եկամտային հարկ տոկոսագումարի (եկամտի) 10%-ի չափով և փոխանցում պետական բյուջե:
- Դուք իրավունք ունեք հաղորդակցվել Բանկի հետ Ձեր նախընտրած եղանակով՝ փոստային կապի միջոցով կամ էլեկտրոնային եղանակով: Էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումն ամենահարմարավետն է: Այն հասանելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկերից և ապահովում է գաղտնիություն:
- Ավանդի ձևակերպման և դադարեցման դրույթները՝
- Ավանդի ձևակերպումն իրականացվում է Ավանդատուի անձը հաստատող փաստաթղթերի ներկայացմամբ:
- Ավանդը կարող է ներդրվել նաև Ավանդատուի լիազոր ներկայացուցչի կողմից, Բանկի հետ Ավանդի պայմանագիր կնքելու և Ավանդի գումարը մուծելու մասին պատշաճ ձևով վավերացված լիազորագրի և լիազոր ներկայացուցչի անձը հաստատող փաստաթղթի ներկայացմամբ:
- Ավանդը Բանկային ավանդի Պայմանագրով պայմանադրված ժամկետում չպահանջվելու դեպքում վերադարձվում է պայմանագրով սահմանված ավանդի ժամկետի վերջին օրը կամ, Հաճախորդի կողմից համապատասխան նշման առկայության դեպքում Ավանդային պայմանագիրը երկարաձգվում է նույն ժամկետով և արժույթով, երկարաձգման պահին տվյալ ավանդատեսակի համար գործող պայմաններով, իսկ տարեկան տոկոսադրույքը սահմանվում է երկարաձգման պահին տվյալ ավանդատեսակի համար Բանկում գործող ֆիքսված տոկոսադրույքը: Համապատասխան ավանդատեսակի պայմաններով այլ բան նախատեսված լինելու դեպքում հիմք են ընդունվում այդ պայմանները:
- Տվյալ ժամկետային Ավանդի (արժույթի) ներգրավումը Բանկում դադարեցված լինելու դեպքում, Ավանդի Պայմանագիրը ավտոմատ չի երկարաձգվում և Ավանդի գումարը մուտքագրվում է տվյալ Ավանդի պայմանագրում նշված Ավանդի մարման հաշվին նույն արժույթով` տվյալ բանկային հաշվի համար տվյալ Բանկում գործող պայմաններով և սակագներով: Այս դեպքում Բանկը տեղեկացնում է ավանդատուին պայմանագրով նախընտրած ծանուցման եղանակով` ավանդային պայմանագրի ժամկետը լրանալու օրվանից 15 (տասնհինգ) օրացուցային օր առաջ:
- Պայմանագրի գործողության ընթացքում Բանկն իրավասու է միակողմանի փոփոխել պայմանագրում նախատեսված ավտոմատ երկարաձգման պայմանը, նախօրոք, այդ մասին, երկարաձգման ենթակա ժամկետի ավարտից առնվազն15 (տասնհինգ) օրացուցային օրառաջ տեղյակ պահելով Ավանդատուին:
- Բանկն ավանդատուին ավանդի դիմաց վճարում է տոկոսներ՝ պայմանագրով սահմանված չափով:
- Ժամկետային Ավանդը Ավանդատուի պահանջով կարող է վերադարձվել մինչև ժամկետի ավարտը ավանդատուի տոկոսները վճարվում են բանկի կողմից ցպահանջ ավանդների համար սահմանված չափերով, որի դեպքում Ավանդատուի տոկոսները վերահաշվարկվում և վճարվում են 0,01% տոկոսադրույքով:
- Այն դեպքում, եթե Ավանդի վերջնաժամկետը ոչ աշխատանքային օր է և ավտոմատ չի երկարաձգվել, ապա Ավանդի գումարը վերադարձվում է հաջորդ աշխատանքային օրը, իսկ Ավանդի դիմաց տոկոսագումարները հաշվարկվում են Ավանդի` պայմանագրով սահմանված ժամկետի համար` ավելացված նաև ոչ աշխատանքային օրերի համար հաշվարկված տոկոսագումարները:
- Տեղեկատվություն uակագների և տուժանքների մաuին
- Ավանդային հաշվի բացման, վարման և փակման ընթացքում տուժանքներ չեն կիրառվում:
- Հաշվի քաղվածք`
Բանկայինհաշվովքաղվածքիտրամադրում1 | |
Բանկից քաղվածքների ստացման Հաճախորդի կողմից հաղորդակցման նախընտրված եղանակով առաջին անգամ պարտադիր քաղվածքի տրամադրում | |
Ցանկացած ժամանակահատվածի համար | Անվճար |
Հաճախորդի պահանջով մեկ անգամից ավել քաղվածքի տրամադրում մասնաճյուղում | |
մինչև 1 տարի վաղեմության | 1,900 |
1 տարուց ավել վաղեմության | 3,900 |
Վճարահաշվարկայինևայլփաստաթղթերիպատճեներիտրամադրում 1 | |
Թղթայինտարբերակովպահվողփաստաթղթերիդեպքում2 |
|
մինչև 1 տարի վաղեմության | 2900 |
1 տարուց ավել վաղեմությանն | 4900 |
Էլեկտրոնայինտարբերակովպահվողփաստաթղթերիդեպքում2 | 1900 |
ՏեղեկանքներիտրամադրումԲանկիստանդարտտիպայինձևով 1 | |
հայերեն լեզվով | 2900 |
ռուսերեն լեզվով | 3900 |
Հաճախորդիհարկայինգործակալիցստացվածեկամուտներիևայդեկամուտներիցպահված (վճարված) եկամտայինհարկիվերաբերյալտեղեկանք | 3900 |
Տեղեկանքներիտրամադրումոչստանդարտձևով 1 | 5900 |
1 ՆերառյալԱԱՀ
2 Յուրաքանչյուրձևիհամար
- Հաճախորդն Ավանդի քաղվածքի ստացման եղանակն ընտրում է Ավանդի բացման պահին ընտրելով էլեկտրոնային փոստով, փոստով, Առցանց հարթակովե հաղորդակցման եղանակներից մեկը: Հաճախորդի պահանջով Բանկը պարտավոր է 1 աշխատանքային օրվա ընթացքում վերջինիս տրամադրել Ավանդի քաղվածք 4-րդ կետի Սակագներին համապատասխան: Բանկը պարտավոր չէ քաղվածք տրամադրել, եթե հաշվետու ժամանակաշրջանում Ավանդի շարժը բացակայում է:
- Այլ լրացուցիչ պայմաններ`
- Ավանդի գործողության ընթացքում Բանկը 1.000.000 ՀՀ դրամ և ավել ավանդ ներդրած Ավանդատուին, վերջինիս ցանկությամբ, տրամադրում է MIR վճարային համակարգի պլաստիկ քարտ՝ հետևյալ սակագներով և պայմաններով`
- Բանկում ներդրված ավանդի/ների ամբողջ ժամանակահատվածի ընթացքում (ներառյալ նաև` ավանդի/ների երկարաձգումը) կիրառվում է՝
- քարտի սպասարկման 0 ՀՀ դրամ ամսական վճար, «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ բանկոմատներում քարտից կանխիկացման,
- 0 ՀՀ դրամ կանխիկացման վճար:
- Բանկում Ավանդատուի գործող ավանդի/ների ժամկետը լրանալու և չերկարաձգվելու դեպքում, ինչպես նաև ավանդային պայմանագիրը ժամկետից շուտ դադարեցվելու դեպքում, դադարման ամսաթվին հաջորդող ամսից սկսած քարտը կսպասարկվի Բանկում գործող սակագների համաձայն:
- «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ում 1 և ավել քանակով ավանդ ձևակերպող/ած Ավանդատուն ժամանակի կոնկրետ պահին կարող է ունենալ 4.1 կետի պայմաններին բավարարող 1 պլաստիկ քարտից ոչ ավել:
- Պլաստիկ քարտը կարող է տրամադրվել Ավանդատուին ինչպես ավանդի/ների ձևակերպման պահին, այնպես էլ ավանդի/ների` Բանկում գործողության ամբողջ ժամանակահատվածի ընթացքում:
- Վճարային պլաստիկ քարտերի տրամադրման և օգտագործման կանոններին և պայմաններին ««ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ կողմից ֆիզիկական անձանց մատուցվող ծառայությունների պայմանները և կանոններին (ՕՖԵՐՏԱ) կարող եք ծանոթանալ «ՎՏԲ-Հայաստան Բանկ" ՓԲԸ պաշտոնական կայքում www.vtb.am («Քարտեր» բաժնում):
- «Ավանդի տարեկան պարզ (անվանական) տոկոսադրույքի» հաշվարկման օրինակ`
Ավանդի ֆիքսված տարեկան տոկոսադրույք | 8% |
Ավանդի տարեկան տոկոսադրույք ավանդի ժամկետի վերջում | 8% + ավանդային պայմանագրի վերջնաժամկետի նախորդ օրվա (տոկոսների հաշվեգրման վերջին օրը) դրությամբ ՀՀ ԿԲ XAU փոխարժեքի և պայմանագրի կնքման օրվա դրությամբ ՀՀ ԿԲ XAU փոխարժեքի տոկոսային փոփոխությունը |
- եթե ՀՀ ԿԲ XAU փոխարժեքի տոկոսային փոփոխությունը <0 (XAU փոխարժեքի իջեցում), ապա ավանդի համար կկիրառվի տարեկան 8% ֆիքսված տոկոսադրույք | |
- եթե ՀՀ ԿԲ XAU փոխարժեքի տոկոսային փոփոխությունը >0 (XAU փոխարժեքի աճ), ապա ավանդի համար կկիրառվի 8% + X% տոկոսադրույք (XAU փոխարժեքի աճ՝ (XAU2-XAU1)/XAU1)), առավելագույնըտարեկան 12% |
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` ՁԵՐ ԱՎԱՆԴԱՅԻՆ ՀԱՇՎԻՆ ԱՌԿԱ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ: ԻՍԿ ՏԱՐԵԿԱՆ ՏՈԿՈՍԱՅԻՆ ԵԿԱՄՏԱԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ, ԹԵ ՈՐՔԱՆ ԵԿԱՄՈՒՏ ԿՍՏԱՆԱՔ ԴՈՒՔ՝ ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ԱՎԱՆԴԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՊԱՐԲԵՐԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ ՎԱՍՏԱԿԱԾ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՍՏԱՆԱԼՈՒ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ: ՏԱՐԵԿԱՆ ՏՈԿՈՍԱՅԻՆ ԵԿԱՄՏԱԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ԿԱՐՈՂ ԵՔ ԳՏՆԵԼ ՍՈՒՅՆ ԱՄՓՈՓԱԳՐԻ 2.4 ԿԵՏՈՒՄ:
Ավանդային պայմանագրով վճարվող Պարզ (անվանական) տոկոսադրույքի հաշվարկման օրինակ՝
S - Ավանդի ներդրման գումար,
P1 – Ավանդի ֆիքսված տոկոսադրույք (ներդրման պահին),
P2 – Ավանդի տարեկան տոկոսադրույք (ժամկետի վերջում),
XAU1 – Ավանդային պայմանագրի ձևակերպման օրվա դրությամբ ՀՀ ԿԲ XAU փոխարժեք (որը ֆիքսվում է ավանդային պայմանագրում),
XAU2 – Ավանդային պայմանագրի վերջնաժամկետի նախորդ օրվա ՀՀ ԿԲ XAU փոխարժեք,
T – Տոկոսագումար (ներառյալ եկամատահարկը)
Т=S*((XAU2-XAU1)/XAU1) + P1; ≤12%)
Օրինակ`
S | P1 | XAU1 | XAU2 | XAU տոկոսային փոփոխություն | P2 | T (ՀՀ դրամ) |
100,000 | 8% | 32,000 | 35,000 | 9.4% | 12.0% | 12,000 |
100,000 | 8% | 32,000 | 33,000 | 3.1% | 11.1% | 11,100 |
100,000 | 8% | 32,000 | 31,000 | -3.1% | 8.0% | 8,000 |
- Ավանդի տարեկան տոկոսային եկամտաբերությունը (APY)`
«APY-Էյ-Փի-Ուայ (այսուհետ` APY)»՝ տվյալ ավանդատեսակի համար հաշվարկված ավանդի տարեկան տոկոսային եկամտաբերությունը: APY ցույց է տալիս, թե որքան կկազմի ավանդի տարեկան եկամտաբերությունը հաճախորդի կողմից ավանդի հետ կապված պարտադիր վճարներ կատարելու և ստացված տոկոսագումարները մայր գումարին ավելացնելու (կապիտալացման) արդյունքում:
APY – տարեկան տոկոսային եկամտաբերության տոկոսադրույքով վճարվող տոկոսների հաշվարկման օրինակ`
Սկզբնական ներդրում/ժամկետ | 365 օր |
ՀՀ դրամ 100 000 -ից | Y% |
ԲԱՆԱՁԵՎ
S*((XAU2-XAU1)/XAU1)+P1; ≤12%)
- Վեճերի լուծման կարգը
Պայմանագրի գործողության ընթացքում կողմերի միջև ծագած վեճերը և տարաձայնությունները լուծվում են բանակցությունների միջոցով: Բանակցությունների միջոցով համաձայնության չգալու դեպքում վեճը լուծվում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
Հաճախորդն հնարավորություն ունի Բանկի և իր միջև բխող բողոք-պահանջները ներկայացնել Ֆինանսական համակարգի հաշտարարին:
Տեղեկացնում ենք, որ Բանկը կնքել է ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից հրաժարվելու վերաբերյալ համաձայնագիր այն պահանջներով, որոնց ընդհանուր չափը չի գերազանցում 250,000 (երկու հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամը կամ համարժեք արտարժույթը և գործարքի ընդհանուր գումարը չի գերազանցում 500,000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամը կամ համարժեք արտարժույթը:
- Հաշիվը և դրանում եղած դրամական միջոցները տնօրինելու հաշվետիրոջ իրավունքները կարող են սահմանափակվել դատարանի վճռով դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող մարմինների կամ հարկային մարմինների կողմից ներկայացված հայտի հիման վրա:
- Առանց հաշվետիրոջ կարգադրության հաշվից դրամական միջոցների բռնագանձումը կարող է իրականացվել դատարանի վճռով դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող մարմինների և հարկային մարմինների կողմից ներկայացված հայտի հիման վրա: Ընդ որում, Հաճախորդն իր հաշվից դրամական միջոցների բռնագանձման վերաբերյալ տեղեկացվում է տվյալ հաշվի քաղվածքի միջոցով` իր կողմից նախապես ընտրված հաղորդակցման /քաղվածքի ստացման/ եղանակով և կարգով (քաղվածքի ծանուցման եղանակի բացակայության դեպքում` փոստով` բնակության կամ հաշվառման հասցեով):
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ «ՁԵՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՈՒՆ» ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐՈՆՄԱՆ, ՀԱՄԵՄԱՏՄԱՆ և ՁԵԶ ՀԱՄԱՐ ԱՄԵՆԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՏԱՐԲԵՐԱԿԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՇՏԱՑՆՈՂ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ Է՝ https://www.fininfo.am:
Բանկը` «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին" ՀՀ օրենքով սահմանված Հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով, կարող է Հաճախորդից «Ճանաչիր քո հաճախորդին" («Know your customer») սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում լրացուցիչ հարցեր տալ Հաճախորդին (նման պահանջի առկայության դեպքում):
Օտարերկրյա հաշիվների հարկային համապատասխանության ակտի (Foreign Account Tax Compliance Act (FATCA)) » հիման վրա ԱՄՆ-ի հետ կնքած համաձայնագրի համաձայն Բանկը Ձեր՝ ԱՄՆ հարկատու հանդիսանալու հանգամանքը պարզելու համար կարող է իրականացնել լրացուցիչ տեղեկատվության հավաքագրում:
- Ավանդը երաշխավորված է Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից` համաձայն «Ֆիզիկական անձանց ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքի:
Ավանդների երաշխավորվող սահմանաչափերը հետևյալն են`
Ավանդի արժույթային կառուցվածքը | Եթե նույն բանկում ունեք միայն դրամային ավանդ | Եթե նույն բանկում ունեք միայն արտարժույթային ավանդ | Եթե նույն բանկում ունեք և ՀՀ դրամով և արտարժույթով ավանդ | |
Եթե դրամային ավանդը 7 միլիոն ՀՀ դրամից պակաս է | Եթե դրամային ավանդը 7միլիոն դրամից ավել է | |||
Ավանդի երաշխավորման առավելագույն չափը | 16 միլիոն ՀՀ դրամ | 7 միլիոն ՀՀ դրամ
| 7 միլիոն ՀՀ դրամ (երաշխավորվում է դրամային ավանդն ամբողջությամբ և արտարժույթային ավանդը՝ 7 միլիոն ՀՀ դրամի և հատուցված դրամային ավանդի տարբերության չափով) | 16 միլիոն ՀՀ դրամ (երաշխավորվում է միայն դրամային ավանդը) |
* Նույն բանկում բոլոր դրամային ավանդները համարվում են մեկ ավանդ, բոլոր արտարժույթային ավանդները համարվում են մեկ ավանդ: Համատեղ ավանդը համարվում է առանձին ավանդ` պայմանագրով սահմանված մասնաբաժնի չափով: |
Ծառայության վերաբերյալ ամբողջական տվյալներին կարող եք ծանոթանալ www.vtb.am կայքում, ինչպես նաև զանգահարելով միասնական տեղեկատվական ծառայություն՝ 87 87 հեռախոսահամարով:
Թարմացվել է առ՝ 02-12-2024թ., 14:23