ՎՏԲ-Հայաստան Բանկը և «ԱԳ Իմպեքս» ՍՊԸ-ն ակտիվորեն համագործակցում են հաշվարկադրամարկղային սպասարկման շրջանակներում սկսած նախորդ տարվանից: Իսկ վերջերս Բանկը նաև ֆինանսավորեց «ԱԳ Իմպեքս» ՍՊԸ-ին՝ ընկերության գործունեության հետագա ընդլայնման համար անհրաժեշտ հիմնական միջոցներ ձեռք բերելու նպատակով: Վարկային միջոցների հաշվին հաճախորդը ձեռք է բերել շինարարական տեխնիկա և հատուկ սարքավորումներ՝ նախատեսված հողերի փորման և բեռնման-բեռնաթափման աշխատանքների համար: