2019թ. Մարտի 22-ին ժամը 10:00 տեղի ունեցավ «Վերածնունդ» երիտասարդական ավանի հիմնարկեքի պաշտոնական արարողությունը: Հիշեցնենք, որ ՎՏԲ-Հայաստան Բանկը հաղթել է տենդերը և դարձել ԵՊՀ շրջանավարտների միավորման կողմից իրականացվող «Մատչելի բնակարան երիտասարդ մասնագետներին» բնակարանային ապահովության սոցիալական ծրագրի հիմնական գործընկերը: Հաջող համագործակցության արդյունքում Մոնթե Մելքոնյան 44 հասցեում գտնվող 1-7 մասնաշենքերով մոնո բնակարանների վարկավորումը կիրականացվի ՎՏԲ-Հայաստան Բանկի կողմից: