Մեդիամոնիտորինգի MaxMonitor ընկերությունը հրապարակել է «ՀՀ բանկերը ԶԼՄ-ներում» եռամսյակային հաշվետվությունը, որի արդյունքներով ՎՏԲ-Հայաստան Բանկը շարունակում է լինել առաջատարը ԶԼՄ-ներում ունեցած հիշատակումների քանակով: Հիշատակումների ընդհանուր թիվը 393 է, ինչը կազմել է 2021թ. առաջին եռամսյակում հրապարակումների 41%-ը: