ՎՏԲ-Հայաստան Բանկի Տնօրինության նախագահ Իվան Տելեգինի հարցազրույցը
Իր բնույթով իրավիճակը, որում ներկայումս գտնվում է ամբողջ աշխարհը, տնտեսական առումով ևս դյուրին չէ։ Այլ հարց է, որ վերջինիս զարգացման սցենարները բավականին բարդ է հաշվարկել, քանի որ այն ոչ թե կոնկրետ տնտեսական իրադարձությունների կամ փոփոխությունների, այլ վիրուսի մասշտաբային տարածման հետևանք է, որի զարգացումը դժվար է կանխատեսել։