VTB-BANK

ՎՏԲ Տրանսֆեր ծառայություն


    ՎՏԲ Տրանսֆեր ծառայություն

    ՎՏԲ Տրանսֆեր ծառայությունը հասանելի է Բանկի բոլոր Visa և Mastercard քարտապաններին`քարտի ստացման պահից:

    Քարտին դրամական փոխանցման ստացման համար Ձեզ անհրաժեշտ է`

    • Զանգահարել 87-87 հեռախոսահամարին Բանկի Կոնտակտային կենտրոն կամ ուղարկել հայտ Mobile banking-ի միջոցով
    • Նշել հետևյալ տվյալներ` 
      • Փոխանցման ստացման համակարգը (MoneyGram, Unistream, TelCell, Conversetransfers, InterExpress կամ Best)
      • ԱԱՀ
      • Փոխանցման կոդը
      • Փոխանցման հաշվեգրման համար քարտի համարը
      • Փոխանցման արժույթը և գումարը 
    • Փոխանցումը կհաշվեգրվի Ձեր քարտին 30 րոպեի ընթացքում:
    • Փոխանցման ստացման վերաբերյալ Դուք կստանաք sms հաղորդագրություն:

    Եթե Դուք պարբերաբար ստանում եք դրամական փոխանցումներ, Ձեռք բերեք հատուկ VTB Transfer քարտ և ստացեք հետևյալ

    արտոնությունները`

    • Փոխանցման գումարի ՀՀ դրամի փոխարկման արտոնյալ փոխարժեք արտին հաշվեգրման պահին`

    USD/AMD – Բանկի կանխիկ USD արտարժույթի գնման փոխարժեք (+ 0.55 AMD)

    EUR/AMD - Բանկի կանխիկ EUR արտարժույթի գնման փոխարժեք (+ 0.55 AMD)

    RUR/AMD - Բանկի կանխիկ RUR արտարժույթի գնման փոխարժեք (+ 0.05 AMD)

    • Փոխանցման գումարի անվճար կանխիկացում ՀՀ դրամով Բանկի բանկոմատներից:
    • Փոխանցման գումարի արտարժույթով անվճար կանխիկացում մասնաճյուղերում:
    • Վարկային գծի ստացում քարտին` մինչև 1,000,000 ՀՀ դրամ` հետևյալ պայմաններով`
      • 6 ամսվա ընթացքում նվազագույնը 5 դրամական փոխանցման ստացում քարտին (վերջին ամսվա ընթացքում փոխանցման պարտադիր առկայությամբ և ամսական նվազագույնը 1 փոխանցման ստացման պայմանով),
      •   ընդհանուր փոխանցումների նվազագույն գումար`180,000 ՀՀ դրամ (համարժեք արտարժույթ),
      •   վարկային գծի սահմանաչափ` փոխանցման միջին գումարի 60%-ի քառապտիկի չափով, բայց ոչ ավել քան 800,000 ՀՀ դրամ, եթե ամսվա ընթացքում փոխանցման գումարը կազմում է 30,000 - 100,000 ՀՀ դրամ (համարժեք արտարժույթ)), բայց ոչ ավել քան 1,000,000 ՀՀ դրամ, եթե ամսվա ընթացքում փոխանցման գումարը կազմում է 100,001 ՀՀ դրամ և ավել (համարժեք արտարժույթ):

    VTB –Transfer քարտի սպասրկման սակագին

    Քարտի սպասարկման ամենսամսյա վճար Ամսական 60 ՀՀ դրամ, եթե քարտը բավարարում է հետևյալ պայմաններից առնվազն մեկին:
    1. վերջին 3 օրացուցային ամսվա ընթացքում քարտին մուտքագրվել է առնվազն մեկ դրամական փոխանցում (ընդ որում` առաջին ստուգման ժամանակ անկախ քարտի տրամադրման ամսաթվից (ամսվա 1-ին կամ 29-րդ օր) քարտի տրամադրման ամիսը համարվում է 1 ամբողջական օրացուցային ամիս):
    2. վերջին օրացուցային ամսվա ընթացքում քարտին կցված բոլոր հաշիվների միասին վերցրած միջին օրական մնացորդը կազմել է 10.000 ՀՀ դրամից ավել (համարժեք արտարժույթ` արտահայտված ստուգման օրվա դրությամբ ՀՀ ԿԲ փոխարժեքով): 
    Յուրաքանչյուր ամիս 290 ՀՀ դրամ, եթե քարտը չի բավարարում վերոնշյալ 1 և 2 կետերի պայմաններին միաժամանակ

    Ուշադրություն` Ամսական սպասարկման վճարի գանձման համար քարտին բավարար միջոցների բացակայության դեպքում Ձեր քարտի գծով կձևավորվի պարտք` գանձման ենթակա գումարի չափով, որը կմարվի քարտին դրամական միջոցների հերթական մուտքի ժամանակ:

    Թարմացվել է առ՝ 12-11-2019թ., 02:31:48

    Հասանելի Բանկ 24/7 ռեժիմում

    Հասանելի Բանկ 24/7 ռեժիմում

    Շահավետ ակցիաներ և առաջարկներ

    Շահավետ ակցիաներ և առաջարկներ

    Մասնաճյուղերի և բանկոմատների  լայն ցանց

    Մասնաճյուղերի և բանկոմատների լայն ցանց

    Online հայտեր Online հայտեր ՎՏԲ Ապառիկ ՎՏԲ Ապառիկ Գործընկեր կազմակերպությունների համար Վիդեո բանկինգ Վիդեո բանկինգ Առցանց փոխանցումներ Unistream Առցանց փոխանցումներ Unistream Փոխանցումներ ՌԴ քարտերից Փոխանցումներ ՌԴ քարտերից
    ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտին
    Հարցի հղում Բանկին Հարցի հղում Բանկին