ՎՏԲ-Հայաստան Բանկի գլխամասային գրասենյակը տեղափոխվել է նոր շենք: 5 հազար քառակուսի մետր տարածքում բանկի 400 աշխատակիցներն աշխատում են բիզնեսի բոլոր ուղղություններով, ինչը նոր գրասենյակը դարձնում է ամենախոշորը բանկի ցանցում: Բացի այդ, առաջին հարկում գործում է հաճախորդների ինքնասպասարկման 24/7 գոտի՝ երկու բանկոմատներով և վճարային տերմինալով: