Ոսկով առարկայազուրկ մետաղական հաշիվներ
Գործառույթներ
Անկանխիկ ոսկու առք և վաճառք
Ժամկետ
Անժամկետ
Տեղեկացնում ենք, որ 13.07.2024թ․-ից տվյալ ծառայությունը դադարեցվում է Բանկում:
Առարկայազուրկ մետաղական հաշիվ (ԱՄՀ)՝ դրամային հաշվի նմանատիպ է, տարբերությամբ, որ նրանում հաշվարկվում է ոչ թե դրամը, այլ առարկայազուրկ ոսկին գրամներով:
- ԱՄՀ-ն բացվում է ՀՀ դրամով և հաշվարկվում է ոսկով
- Հաշվով գործառնություններն իրականացվում են առանց մետաղի ֆիզիկական ներկայության
- Չնվազող մնացորդ սահմանված չէ
- ԱՄՀ-ի մնացորդի դիմաց տոկոսներ չեն հաշվեգրվում
- Բանկն ամեն օր իրականացնում է ԱՄՀ-ին առկա մնացորդային ոսկու վերահաշվարկ` ՀՀ ԿԲ պաշտոնական կայքում հրապարակված համապատասխան արժեքով
- Ոսկու գնանշումն իրականացվում է գրամներով, որի տվյալները պարբերաբար հրապարակվում են Բանկի պաշտոնական կայքում
- Անկանխիկ ոսկու հաշվառումն իրականացվում է ՀՀ դրամով` 0.01 գ. ճշտությամբ
- Հաշվով քաղվածքները տրամադրվում են Ձեր առաջին իսկ պահանջի դեպքում:
- ոսկու պահպանման, վնասման կամ կորստի հետ կապված խնդրիների բացակայություն
- ոսկու կարգի հետ կապված հնարավոր զեղծարարության վտանգի բացակայություն
- իրացվելիության բարձր մակարդակ
- ոսկու առուվաճառքի ժամանակի խնայում
- ձեռքբերվող ոսկու քանակը չի սահմանափակվում ձուլակտորների կշռային չափանիշներով
- անկախիկ ոսկու գնման և վաճառքի դեպքում ԱԱՀ բացակայություն
- ոսկու արժեքը չի ներառում իր մեջ ձուլակտորի պատրաստման, փոխադրման և պահպանման ծախսերը
- համաշխարհային գների աճի հետ կապված լրացուցիչ եկամտի ստացում
- արժութային փոխարժեքների տատանման ազդեցության նվազեցում
ԱՄՀ-ով Դուք կարող եք կատարել հետևյալ գործարքները՝
- գնել Բանկում ոսկի՝ մետաղական հաշիվը համալրելու նպատակով
- իրականացնել ծախսային գործարքներ՝ Բանկին ոսկու վաճառքի միջոցով
- փոխանցել անկանխիկ ոսկին այլ առարկայազուրկ մետաղական հաշիվների
- Բանկից մետաղի գնման դեպքում Ձեր հաշվին կփոխանցվի Ձեր կողմից վճարված ՀՀ դրամին համարժեք ոսկի՝ ելնելով Բանկի վաճառքի գնանշումից
- Դուք կարող եք վաճառել Բանկին Ձեր ԱՄՀ ոսկին ՀՀ դրամով՝ Բանկում առքի գնանշումի համաձայն: Համարժեք Դրամական միջոցները կելքագրվեն Ձեր ընթացվիկ հաշվից:
- Դուք կարող եք նաև փոխանցել թանկարժեք մետաղը մեկ ԱՄՀ-ից մյուսը
- Ոսկու առուվաճառքի նվազագույն չափը 1գր. է
- ԱՄՀ-ով գործարքներն իրականացվում են Ձեր գրավոր հանձարարականի հիման վրա:
- ԱՄՀ-ին առկա անկանխիկ ոսկու մնացորդները երաշխավորված չեն «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով:
- Բանկը ԱՄՀ պայմանագրեր չի կնքում երրորդ անձանց օգտին:
- Առարկայազուրկ մետաղական հաշվով գործառնությունները չեն հաշվառվում ԱԱՀ հարկային համակարգում:
- ԱՄՀ-ով ֆիզիկական անձանց վարկավորում չի թույլատրվում:
Հայտարարություն
- Հաշիվը և դրանում եղած դրամական միջոցները տնօրինելու հաշվետիրոջ իրավունքները կարող են սահմանափակվել դատարանի վճռով դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող մարմինների կամ հարկային մարմինների կողմից ներկայացված հայտի հիման վրա,
- Առանց հաշվետիրոջ կարգադրության հաշվից դրամական միջոցների բռնագանձումը կարող է իրականացվել դատարանի վճռով դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող մարմինների և հարկային մարմինների կողմից ներկայացված հայտի հիման վրա:
- Հաշվետիրոջ կողմից հաշվով գործառնություններ չկատարելու դեպքում հաշվի պահպանման ծախuերը` ելնելով գործարք չկատարելու վաղեմությունից Սակագներով սահմանված միջնորդավճարները կամ այլ ծառայության վճարները, առաջնահերթ անվիճելի անակցեպտ կարգով գանձվում են Հաճախորդի ՀՀ դրամով հաշվից/ներից, վերջինիս/ներիս վրա միջոցների բացակայության կամ անբավարարության դեպքում` Հաճախորդի արտարժույթային այլ հաշվից/ներից, որի արդյունքում արտարժույթի` ՀՀ դրամի փոխարկումն իրականացվում է փոխարկման պահին ՀՀ արժութային շուկայում ձևավորված միջին փոխարժեքով, որը հրապարակվում է ՀՀ ԿԲ կողմից պաշտոնական կայքում:
1. Բանկը` «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված Հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով, կարող է Հաճախորդից «Ճանաչիր քո հաճախորդին» («Know your customer») սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում լրացուցիչ հարցեր տալ Հաճախորդին (նման պահանջի առկայության դեպքում):
2. Օտարերկրյա հաշիվների հարկային համապատասխանության ակտի (Foreign Account Tax Compliance Act (FATCA))» հիման վրա ԱՄՆ-ի հետ կնքած համաձայնագրի համաձայն Բանկը Ձեր՝ ԱՄՆ հարկատու հանդիսանալու հանգամանքը պարզելու համար կարող է իրականացնել լրացուցիչ տեղեկատվության հավաքագրում:
3. Ուշադրություն՝ Դուք իրավունք ունեք հաղորդակցվել ֆինանսական կազմակերպության հետ Ձեր նախընտրած եղանակով՝ փոստային կապի միջոցով կամ էլեկտրոնային եղանակով: էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումը ամենահարմարավետն է: Այն հասանելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկերից և ապահովում է գաղտնիություն:
Թարմացվել է առ՝ 15-07-2024թ., 15:15