Հատուկ բանկային հաշիվ
Գործառույթներ
Ելքագրումներ և փոխանցումներ
Ժամկետ
մինչև 01․07․2025թ.
- ՀՀ Լոռու և Տավուշի մարզերում 2024թ.-ի մայիսի 25-26-ին առաջացած արտակարգ իրավիճակի հետևանքով պատճառված վնասի փոխհատուցման հատուկ բանկային հաշիվը բացվում է աղետից տուժածի անունով՝ վնասի փոխհատուցման գումարների ստացման նպատակով,
- Հաշվի արժույթը՝ ՀՀ դրամ,
- Հաշվետերը կարող է տնօրինել փոխհատուցման գումարները ըստ նպատակների և համապատասխան մասնաբաժիններով․
- Մինչ 01.07.2025թ. հաշիվներում առկա մնացորդը ամբողջությամբ չի օգտագործելու դեպքում, ՀՀ Կառավարության 04.07.2024թ. Թիվ 1043-Ն որոշման համաձայն Բանկը իրավասու է տվյալ հաշիվներում առկա մնացորդը վերադարձնել ՀՀ պետական բյուջեյի համապատասխան հաշվին
- Շահառուն, եթե վճարման ցուցակն ստանալու ամսվան հաջորդող 6 ամսվա ընթացքում Բանկ չի ներկայացնում փոխհատուցումը ստանալու պահանջ, ապա գումարը ենթակա է վերադարձման ՀՀ պետական բյուջե Բանկի կողմից:
ՀՀ Լոռու և Տավուշի մարզերում 2024թ.-ի մայիսի 25-26-ին առաջացած արտակարգ իրավիճակի հետևանքով պատճառված վնասի փոխհատուցման հատուկ բանկային հաշիվը բացվում է հետևյալ բնօրինակ փաստաթղթերի հիման վրա՝
- Հաշվի բացում և սպասարկում՝ անվճար
- Հաշվի արժույթ՝ ՀՀ դրամ
- Հաշվի նկատմամբ կիրառվող տարեկան տոկոսադրույք՝ 0%
- Հաշվով իրականացվող գործարքներ՝
- Ստանալ փոխհատուցման գումարները
- Կանխիկացնել և փոխանցել գումարներ ըստ մասնաբաժինների
- Այլ մուտքերն արքելվում են
- Չնվազող մնացորդ չի պահանջվում
- Հաշվի փակում՝ անվճար
Ծառայության անվանում | ՀՀ դրամ |
Հաշվի արժույթ | AMD |
Բանկային հաշվի բացում* և սպասարկում | 0 |
Անկանխիկ եղանակով մուտքագրված միջոցների կանխիկացում | 0 |
Միջբանկային փոխանցումներ ՀՀ տարածքում | 0 |
*Տվյալ հաշվում առկա դրամական միջոցները չեն կարող գրավադրվել, արգելադրվել (դրվել արգելանքի տակ), բռնագանձվել հաճախորդի պարտավորությունների դիմաց կամ հաճախորդի սնանկության դեպքում հանդիսանալ պարտավորությունների կատարման համար լուծարային միջոց:
Հատուկ հաշվի բացման և սպասարկման մնացած սակագները սահմանվում են համաձայն «ՎՏԲ -Հայաստան Բանկ» ՓԲԸ-ումգործող «Բանկային հաշիվների բացման և սպասարկման սակագների» համաձայն 24.07.2023թ․ թիվ 28 Որոշման:
Սոցիալական ապահովության հաշվով կենսաթոշակ ստացող հաճախորդը (անչափահասի կամ խնամակալության տակ գտնվող կենսաթոշակառուի դեպքում` նրա օրինական ներկայացուցիչը` ծնողը կամ խնամակալը) տարեկան մեկ անգամ` ոչ ուշ, քան վերջին անգամ Բանկ ներկայանալու ամսվան հաջորդող 12-րդ ամսվա վերջին աշխատանքային օրը, անձամբ բանկ ներկայանալու միջոցով բանկին հավաստում է Հայաստանի Հանրապետությունում լինելը: Ընդ որում Կենսաթոշակառուի կողմից հայտարարություն տալ է համարվում Բանկում անձամբ տվյալ հաշվով որևէ գործարքի կատարումը կամ քարտի սպասարկման (ներառյալ վերաթողարկում) հետ կապված որևէ փաստաթղթի ստորագրումը:
Բանկն իր ներքին ընթացակարգերին համապատասխան կարող է նաև հավաստել կենսաթոշակառուի` ՀՀ-ում լինելը հեռահար եղանակով` «Վիդեոբանկինգ» ծառայության միջոցով, միայն այն դեպքում, եթե առկա են կենսաթոշակառուի առողջության հետ կապված այնպիսի խնդիրներ, որոնք անհնարին են դարձնում կենսաթոշակառուի` անձամբ Բանկ ներկայանալու պահանջի կատարումը և վերջինս դիմել է Բանկ` նույնականացումը հեռահար եղանակով իրականացնելու նպատակով: Ընդ որում`
ա) կենսաթոշակառուի կողմից Բանկի ներքին ընթացակարգերի համաձայն հեռահար նույնականացման պայմանները չկատարելու դեպքում, որի պատճառով Բանկը չի կարողացել հավաստել կենսաթոշակառուի` ՀՀ-ում լինելը, կենսաթոշակառուն պարտավորվում է անձամբ Բանկ ներկայանալու միջոցով հավաստել ՀՀ-ում լինելը,
բ) հեռահար եղանակով նույնականացման անհնարինության դեպքում Բանկի մասնաճյուղի աշխատակիցը կարող է նաև այց կատարել ՀՀ-ում կենսաթոշակառուի գտնվելու վայր` կենսաթոշակառուի` ՀՀ-ում լինելը հավաստելու նպատակով (բացառություն են կազմում COVID-19-ի դեպքերը, որի դեպքում Բանկի մասնաճյուղի աշխատակիցը այց չի կատարում),
գ) Բանկը պատասխանատվություն չի կրում կենսաթոշակառուի կողմից անձամբ Բանկ չներկայանալու հետևանքով կամ հեռահար եղանակով/ մասնաճյուղի աշխատակցի կողմից այցի միջոցով կենսաթոշակառուի ՀՀ-ում լինելը հավաստելու անհնարինության հետևանքով Կենսաթոշակառուի կենսաթոշակի գումարը չստանալու համար:
Հայտարարություն
- Հաշիվը և դրանում եղած դրամական միջոցները տնօրինելու հաշվետիրոջ իրավունքները կարող են սահմանափակվել դատարանի վճռով դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող մարմինների կամ հարկային մարմինների կողմից ներկայացված հայտի հիման վրա,
- Առանց հաշվետիրոջ կարգադրության հաշվից դրամական միջոցների բռնագանձումը կարող է իրականացվել դատարանի վճռով դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող մարմինների և հարկային մարմինների կողմից ներկայացված հայտի հիման վրա:
1. Բանկը` «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված Հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով, կարող է Հաճախորդից «Ճանաչիր քո հաճախորդին» («Know your customer») սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում լրացուցիչ հարցեր տալ Հաճախորդին (նման պահանջի առկայության դեպքում):
2. Օտարերկրյա հաշիվների հարկային համապատասխանության ակտի (Foreign Account Tax Compliance Act (FATCA))» հիման վրա ԱՄՆ-ի հետ կնքած համաձայնագրի համաձայն Բանկը Ձեր՝ ԱՄՆ հարկատու հանդիսանալու հանգամանքը պարզելու համար կարող է իրականացնել լրացուցիչ տեղեկատվության հավաքագրում:
3. Ուշադրություն՝ Դուք իրավունք ունեք հաղորդակցվել ֆինանսական կազմակերպության հետ Ձեր նախընտրած եղանակով՝ փոստային կապի միջոցով կամ էլեկտրոնային եղանակով: էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումը ամենահարմարավետն է: Այն հասանելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկերից և ապահովում է գաղտնիություն:
Թարմացվել է առ՝ 30-09-2024թ., 18:29