VTB-BANK

Ապառիկ վարկավորում

  • Վարկի առավելագույն գումար

    Վարկի առավելագույն գումար

    4 500 000 AMD

  • Տարեկան տոկոսադրույք

    Տարեկան տոկոսադրույք

    անվ.՝ 0%-21.5%

    փաստ.` 0%-24%

  • Վարկի առավելագույն ժամկետ

    Վարկի առավելագույն ժամկետ

    5 տարի

  • Որոշման կայացման ժամկետ

    Որոշման կայացման ժամկետ

    Ավտոմատ կամ մինչև 25 րոպե


Ապառիկ վարկավորում

ՎՏԲ - Հայաստան Բանկն առաջարկում է Ձեզ ապառիկ վարկավորում: Այլևս գնումներ կատարելու համար գումար կուտակելու կարիք չկա: ՎՏԲ - Հայաստան Բանկը տրամադրում է ապառիկ վարկավորում տեղում` ներկայացնելով միայն անձնագիր և հանրային ծառայությունների համարանիշ (սոցիալական քարտ)։

Վարկի ձևակերպման վայր

Գործընկեր կազմակերպությունների վաճառակետեր կամ առցանց հետևյալ հղումով` https://www.vtb.am/am/login

Ապահովում

Վարկային միջոցներով ձեռք բերվող ապրանք

Արժույթ

ՀՀ դրամ

Վարկի տարեկան տոկոսադրույք 
/
կախված վաճառակետի հետ համագործակցության պայմաններից/

0%-21.5%

 

Տարեկան փաստացի տոկոսադրույք

0%-24%

Վարկ/Գրավ առավելագույն հարաբերակցություն

100%

Կանխավճար 

0%

Վարկի ժամկետ (ամիսներ)  
/
կախված վաճառակետի հետ համագործակցության պայմաններից/

3-60

Տոկոսադրույքի ֆիքսում

Ֆիքսված վարկի ամբողջ ժամկետի ընթացքում

Տոկոսագումարի հաշվարկման և վճարման կարգը

Տոկոսագումարի հաշվարկը կատարվում է վարկի նվազող մնացորդի նկատմամբ 

օրական կտրվածքով և ենթակա է վճարման ամսական պարբերականությամբ

Մարման եղանակ

Անուիտետային վճարումներ

Վարկի առավելագույն գումար

4,500,000 AMD

Վարկի նվազագույն գումար

30,000 AMD

Վարկի տրամադրման եղանակ

Միանվագ

Վարկի վաղաժամկետ մարում

Վաղաժամկետ մարման մասով սահմանափակումներ չկան:

Վարկառուն/ները իրավունք ունի/են՝

առանց որևէ պատճառաբանության միակողմանիորեն լուծել վարկային պայմանագիրը դրա կնքմանը հաջորդող 7 աշխատանքային օրվա ընթացքում (մտածելու ժամանակ): Այդ դեպքում Վարկառուն/ները պարտավոր է/են վարկի փաստացի օգտագործված օրերի համար վճարել վարկային պայմանագրով նշված փաստացի տոկոսադրույքով հաշվարկված տոկոսագումարները:

վարկային պայմանագրով նախատեսված ժամկետներից շուտ մարել վարկըՏվյալ դեպքում Վարկառուի/ների նկատմամբ տուժանք չի կիրառվումընդ որում`

· ենթակա են նվազեցման վարկի մնացորդի նկատմամբ հաշվարկվող տոկոսներիմիջնորդավճարների և սպասարկման վճարների ծախսը:

· ենթակա չեն նվազեցման սույն պայմանագրի պայմանների չկատարմա կամ ոչ պատշաճ կատարման համար վճարված տուժանքներըվարկի մարման և/կամ տոկոսների վճարման նպատակով կատարված փոխանցումների համարինչպես նաև այդ նպատակով բացված հաշիվների սպասարկման համար վճարված գումարներընոտարական վավերացմանպետական գրանցման (նշված ծառայությունների առկայության դեպքումդիմաց կատարված վճարներըհավելյալ՝ սույն վարկի հետ կապ չունեցողվարկառուի ցանկությամբ ընտրված ապահովագրական ծառայությունների դիմաց կատարված ապահովագրավճարները:

Վարկի ամբողջական վաղաժամկետ մարման դեպքում ենթակա են վերադարձման նախապես վճարվածսակայն փաստացի չօգտագործված ամիսների/օրերի համար կատարված վճարները:

Վարկի տրամադրման որոշում (վարկի տրամադրում)

Ակնթարթորեն կամ որոշ դեպքերում առավելագույնը 25 րոպե։

Վարկային հաշվի սպասարկման ամսական միջնորդավճար (պարտադիր

Վարկի գումարի 0%-1.01%

 

Ապառիկ վարկավորմամբ ձեռքբերվող ապրանքների և ծառայությունների տեսակները

Տուրիզմ, դասընթացներ, սպորտային կոմպլեքսների տարեկան բաժանորդագրություն, ատամնաբուժություն, էսթետիկ վիրաբուժություն, հարսանյաց հանդեսների կազմակերպում, հրացաններ, գազի բալոններ, անվադողեր, ավտոպահեստամասեր, հեծանիվներ, մոպեդներ, խաղալիքներ, երաժշտական գործիքներ, օծանելիքներ, համակարգչային տեխնիկա և աքսեսուարներ, Էլեկտրատեխնիկա, կահույք, շինանյութ:

Բանկային հաշվի բացում/վարում

Անվճար

Վարկային հաշվի գծով քաղվածքի / տեղեկանքի տրամադրում“ՎՏԲ-Հայաստան Բանկ” ՓԲԸ գործող “Բանկային հաշիվների բացման և սպասարկման պայմանների և սակագների” համաձայն

Վարկառուի կողմից պարտավորությունների 
չկատարման դեպքում տույժեր

Ժամկետանց վարկի և տոկոսագումարի նկատմամբ` 0,13% յուրաքանչյուր ժամկետանց օրացուցային օրվա համար

 

“ՎՏԲ - Հայաստան Բանկ” ՓԲԸ  կողմից ֆիզիկական անձանց մատուցվող ծառայությունների պայմանները և կանոնները (հրապարակային օֆերտա) (գործում է 15.09.2020թ.-ից)

“ՎՏԲ - Հայաստան Բանկ” ՓԲԸ  կողմից ֆիզիկական անձանց մատուցվող ծառայությունների պայմանները և կանոնները (հրապարակային օֆերտա) (գործում է 18.02.2022թ.-ից)

“ՎՏԲ - Հայաստան Բանկ” ՓԲԸ  կողմից ֆիզիկական անձանց մատուցվող ծառայությունների պայմանները և կանոնները (հրապարակային օֆերտա) (գործում է 28.11.2022թ.-ից)

ՎՏԲ - Հայաստան Բանկ” ՓԲԸ կողմից ֆիզիկական անձանց տրամադրվող վարկերի տեղեկատվական ամփոփագրեր

Գործող պայմաններ՝ 15.04.2021-27.05.2021

 

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ կողմից ֆիզիկական անձանց մատուցվող ծառայությունների պայմանները և կանոնները (հրապարակային օֆերտա) (գործում է 17.01.2023թ․-ից)

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ կողմից ֆիզիկական անձանց մատուցվող ծառայությունների պայմանները և կանոնները (հրապարակային օֆերտա) (գործում է 20.05.2023թ․-ից)

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ կողմից ֆիզիկական անձանց մատուցվող ծառայությունների պայմանները և կանոնները (հրապարակային օֆերտա) (գործում է 24.08.2023թ․-ից)

«ՎՏԲ - Հայաստան Բանկ» ՓԲԸ կողմից ֆիզիկական անձանց մատուցվող ծառայությունների պայմանները և կանոնները (հրապարակային օֆերտա) (գործում է 02.02.2024թ.-ից)

Կարգավիճակ

ՀՀ քաղաքացի կամ ՀՀ ռեզիդենտ օտարերկրյա քաղաքացի

Տարիք

1․Գրանցված եկամուտի առկայության դեպքում  հայտի մուտքագրման պահին տարիքը չպետք է լինի ցածր՝ տղամարդկանց դեպքում  20 տարեկանից, կանանց դեպքում՝ 18 տարեկանից, իսկ վարկի մարման պահին չգերազանցի 70 տարին:

2․ Վարկային պատմության հիման վրա դիտարկվող հայտերի դեպքում 21-65 տարեկան:

Վարկառուի ստաժի  նկատմամբ պահանջներ

1.Գրանցված եկամուտի առկայության դեպքում վերջին աշխատատեղում 4(չորս) ամիս,

2.Վարկային պատմության հիման վրա դիտարկվող հայտերի դեպքում չի պահանջվում:

Փաստաթղթերի նկատմամբ պահանջներ

- Անձնագիր, նույնականացման քարտ, կացության քարտ, բնակության հասցեի տեղեկանք՝ կացության քարտերի դեպքում:
- Հանրային ծառայությունների համարանիշ (սոցիալական քարտ) կամ Հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանք: 
- Ուժային կառույցների աշխատակիցների համար` նաև անձը հաստատող վկայական կամ աշխատավարձի մասին տեղեկանք             
- Երկարամյա ծառայության թոշակառուների դեպքում նաև թոշակի վկայական

Միասնական տեղեկատվական ծառայություն:87-87  կամ առցանց կարող եք կապնվել աջակցման խմբի հետ viber հավելվածի միջոցով +(374 99) 36-87-87:

Հաճախորդի վարկային հայտը մերժվում է, եթե`

  1. Հաճախորդի կողմից չեն ներկայացվել վարկ ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթեր:
  2. Հաճախորդը չի բավարարում Բանկի նվազագույն պայմաններին:
  3. ՀՀ ԿԲ Վարկային ռեգիստր և/կամ “ԱՔՌԱ” վարկային բյուրո հարցման արդյունքում պարզվել է, որ Հաճախորդը (առկայության դեպքում նաև համավարկառուները/ երաշխավորները) ունի բացասական վարկային պատմություն:
  4. Վարկունակության գնահատման արդյունքում պարզվել է, որ հաճախորդը վարկունակ չէ:
  5. Վարկավորման գործընթացի արդյունքում հայտնի է դարձել հաճախորդի վերաբերյալ այնպիսի տեղեկություն, որը կասկածի տակ է դնում հաճախորդի կողմից ներկայացված տեղեկությունը:

Ուշադրություն` վարկի տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա: Իսկ տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը ձեզ համար տոկոսագումարները և այլ վճարները սահմանված ժամկետներում եվ չափերով կատարելու դեպքում: Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման կարգը կարող եք գտնել հետևյալ հասցեում.

Ուշադրություն՝ Դուք իրավունք ունեք հաղորդակցվել ֆինանսական կազմակերպության հետ Ձեր նախընտրած եղանակով՝ փոստային կապի միջոցով կամ էլեկտրոնային եղանակով: էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումը ամենահարմարավետն է: Այն հասանելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկերից և ապահովում է գաղտնիություն:

Ուշադրություն` Հարգելի հաճախորդ` Վարկային հայտի վերաբերյալ դրական որոշում կայացնելուց հետո նախքան վարկային պայմանագրի կնքումը համաձայն ՀՀ ԿԲ խորհրդի 2009թ. հուլիսի 28-ի թիվ 229-Ն որոշմամբ հաստատված «Ֆինանսական կազմակերպությունների գործարար վարվելակերպի կանոնները» կանոնակարգ 8/05-ի» Բանկը Ձեզ տրամադրում է Անհատական թերթիկ, որում կներկայացվեն Ձեզ տրամադրվելիք վարկի անհատական պայմանները:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` Բանկը` «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված Հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով, կարող է Հաճախորդից «Ճանաչիր քո հաճախորդին» («Know your customer») սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում լրացուցիչ հարցեր տալ Հաճախորդին:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` Օտարերկրյա հաշիվների հարկային համապատասխանության ակտի (Foreign Account Tax Compliance Act (FATCA))» հիման վրա ԱՄՆ-ի հետ կնքած համաձայնագրի համաձայն Բանկը Ձեր՝ ԱՄՆ հարկատու հանդիսանալու հանգամանքը պարզելու համար կարող է իրականացնել լրացուցիչ տեղեկատվության հավաքագրում:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` Վարկային պատմություն և ՍՔՈՐ գնահատական

Զգուշացում՝ պարտավորությունները չկատարելու կամ գրավի անբավարարության դեպքում պարտավորությունները կարող են մարվել վարկառուի այլ գույքի հաշվին: 

Զգուշացում՝ Ձեր գույքը (տունը, մեքենան կամ այլ) կարող է առգրավվել, եթե Դուք ժամանակին չկատարեք Ձեր տոկոսագումարների և վարկի գումարի մարումները: 

Զգուշացում՝ Ձեր կողմից տոկոսագումարների և վարկի գումարի մարումները ժամանակին չվճարելու դեպքում Ձեր մասին տեղեկատվությունը կգրանցվի վարկային ռեգիստրում, որտեղ ձևավորվում է Ձեր վարկային պատմությունը: Դուք իրավունք ունեք վարկային բյուրոյից տարեկան մեկ անգամ անվճար ձեռք բերել Ձեր վարկային պատմությունը: Վատ վարկային պատմությունը կարող Է խոչընդոտել Ձեզ` ապագայում վարկ ստանալու ժամանակ:

Ապառիկ վարկերի տրամադրման և օգտագործման կանոններ ու պայմաններ (գործել են մինչև 14․09․2020թ.-ը ներառյալ)

«Ֆինանսներ բոլորի համար» www.fininfo.am ինտերնետային կայքի «ֆինանսական օգնական» համակարգ

 

 

Թարմացվել է առ՝ 08-02-2024թ., 02:33:08

Հասանելի Բանկ 24/7 ռեժիմում

Հասանելի Բանկ 24/7 ռեժիմում

Շահավետ ակցիաներ և առաջարկներ

Շահավետ ակցիաներ և առաջարկներ

Մասնաճյուղերի և բանկոմատների  լայն ցանց

Մասնաճյուղերի և բանկոմատների լայն ցանց

Online հայտեր Online հայտեր ՎՏԲ Ապառիկ ՎՏԲ Ապառիկ Գործընկեր կազմակերպությունների համար Վիդեո բանկինգ Վիդեո բանկինգ Փոխանցումներ ՌԴ քարտերից Փոխանցումներ ՌԴ քարտերից
ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտին
Հարցի հղում Բանկին Հարցի հղում Բանկին Առցանց բողոքի հայտ Առցանց բողոքի հայտ