ՎՏԲ-Հայաստան Բանկը ԶԼՄ-ներում հիշատակումների թվով դարձել է առաջատար՝ 2020թ.-ի 3-րդ և 4-րդ եռամսյակների արդյունքներով
Մեդիամոնիտորինգի MaxMonitor ընկերությունը ներկայացրել է «ՀՀ բանկերը ԶԼՄ-ներում» եռամսյակային հաշվետվությունը, որի արդյունքներով ՎՏԲ-Հայաստան Բանկը դարձել է առաջատար Հայաստանի բոլոր առևտրային բանկերի շրջանում՝ ԶԼՄ-ներում ունեցած հիշատակումների քանակով՝ ընդհանուր 232 հիշատակում, ինչը կազմել է 2020թ. չորրորդ եռամսյակում լրատվական կայքերի, թերթերի և հեռուստաընկերությունների լրատվական հաղորդումների հրապարակումների 43%: