ՎՏԲ-Հայաստան Բանկը բացել է իր նոր բարձր տեխնոլոգիական հարմարավետ Կոնտակտային կենտրոնը, որը գտնվում է Գարեգին Նժդեհի 34 հասցեում տեղակայված “34”-Բիզնես կենտրոնում: Ամիսներ շարունակ իրականացվել են վերանորոգման աշխատանքներ Կոնտակտային կենտրոնի աշխատակիցների համար նախատեսված տարածքում` մանրակրկիտ ընտրվել են ինտերիերի գունային գամման, տեխնոլոգիական բաղադրիչները և հանգստի գոտու ձևավորումը: