Ավտովարկավորման շահավետ պայմաններ Renault Armenia-ի հետ
Վարկի առավելագույն գումար
28 000 000 AMD
Sարեկան տոկոսադրույք
անվ.՝ 9.6-11.6%
փաստ.` 12.5 – 17%
Վարկի առավելագույն ժամկետ
5 տարի
Նախնական որոշման կայացման ժամկետ
մինչև 5 աշխատանքային ժամ
Նպատակային նշանակություն | Վարկ ֆիզիկական անձանց՝ ''Renault Armenia'' ավտոսրահից ավտոմեքենաներ ձեռք բերելու նպատակով |
Վաճառքի ուղի | ''Renault Armenia'' ավտոսրահ և հաճախորդի փաստացի բնակության վայրին/աշխատանքին ամենամոտ մասնաճյուղը |
Արժույթ | ՀՀ դրամ |
Տարեկան անվանական տոկոսադրույք | 9.6-11.6% |
Sարեկան փաստացի տոկոսադրույք | 12.5 – 17% |
Տոկոսագումարի հաշվարկման և վճարման կարգը | Տոկոսագումարի հաշվարկը կատարվում է վարկի նվազող մնացորդի նկատմամբ օրական կտրվածքով և ենթակա է վճարման ամսական պարբերականությամբ |
Նվազագույն կանխավճար | 10% |
Վարկ/գրավ առավելագույն հարաբերակցություն | 90% |
Առավելագույն ժամկետ | 5 տարի` ժամկետի ավարտին վարկի մնացորդի չափով 2 տարով վարկի երկարաձգման հնարավորության պայմանով (միայն մնացորդային վճարման դեպքում): |
Նվազագույն ժամկետ | 1 տարի |
Մարման եղանակ | 1. Հավասարաչափ ամսական (անուիտետային) վճարումներ 2. Մնացորդային վճարում. մայր գումարի 70%/60% մարվում է ամսական անուիտետային ժամանակացույցով մինչև ժամկետի վերջ, մայր գումարի համապատասխանաբար 30%/40% մնում է մարման համար ժամկետի վերջում: |
Վարկի առավելագույն գումար | 28,000,000 ՀՀ դրամ |
Վարկի նվազագույն գումար | 1,000,000 ՀՀ դրամ |
Վարկի վաղաժամկետ մարման արգելք | Վաղաժամկետ մարման մասով սահմանափակումներ չկան: Վարկառուն/ները իրավունք ունի/են՝ - առանց որևէ պատճառաբանության միակողմանիորեն լուծել վարկային պայմանագիրը դրա կնքմանը հաջորդող 7 աշխատանքային օրվա ընթացքում (մտածելու ժամանակ): Այդ դեպքում Վարկառուն/ները պարտավոր է/են վարկի փաստացի օգտագործված օրերի համար վճարել վարկային պայմանագրով նշված փաստացի տոկոսադրույքով հաշվարկված տոկոսագումարները: - վարկային պայմանագրով նախատեսված ժամկետներից շուտ մարել վարկը: Տվյալ դեպքում Վարկառուի/ների նկատմամբ տուժանք չի կիրառվում, ընդ որում`
Վարկի ամբողջական վաղաժամկետ մարման դեպքում ենթակա են վերադարձման նախապես վճարված, սակայն փաստացի չօգտագործված ամիսների/օրերի համար կատարված վճարները: |
Վարկի որոշման կայացման և հաճախորդին տեղեկացման ժամկետ | 5 (հինգ) աշխատանքային ժամ |
Ամենամսյա միջնորդավճար վարկային հաշվի սպասարկման համար | Այն դեպքում, եթե կանխավճարը < 45%, հաճախորդի ընտրությամբ հնարավոր է 2 տարբերակներից մեկը՝ 1) հայտի ձևակերպման պահին գրավի–ավտոմեքենայի շուկայական արժեքի 0.18%, 2) վարկի մնացորդի 0.18%: Այն դեպքում, եթե կանխավճարը ≥ 45%՝ վարկի մնացորդի 0.18%: |
Հայտի դիտարկման միանվագ միջնորդավճար | Չի նախատեսվում |
Վարկի տրամադրման միանվագ միջնորդավճար | 20․000 ՀՀ դրամ |
Գրավից ազատում (պարտադիր) | 1 000 ՀՀ դրամ |
Վարկառուի կողմից պարատավորությունների չկատարման դեպքում տույժեր | 0.09% չափով տույժ ժամկետանց վարկի մայր գումարի և տոկոսագումարի նկատմամբ` ամեն ժամկետանց օրվա համար |
Վարկի մնացորդի չափով` եկամուտներին համապատասխան: Ապահովագրվում է դժբախտ պատահարի արդյունքում աշխատունակության կորուստը /ապահովագրվում է Վարկառուն/համավարկառուն և այն անձինք, որոնք կրում են համապարտ /հաճախորդին հավասար/ պատասխանատվություն բանկի առջև վարկի մարման համար/ եկամուտներին համապատասխան/ վարկի մնացորդի չափով | |
Այլ պայմաններ | Համաձայն Բանկում գործող առաջնային շուկայից ավտովարկավորման պայմանների և սակագների |
Կարգավիճակ | 1. ՀՀ ռեզիդենտ, ով ունի անձը հաստատող փաստաթղթում նշված մշտական գրանցման կամ փաստացի բնակության հասցե 2. ԼՂՀ-ում հաշվառված քաղաքացիներ, որոնք ստանում են եկամուտ ՀՀ-ում |
Համավարկառու | Ֆիզիկական անձ, ով հանդիսանում է Վարկառուի կինը/ ամուսինը կամ գտնվում է Վարկառուի հետ ազգակցական կապի մեջ (ծնողներ, չափահաս երեխաներ, եղբայր/ քույր, եղբոր/քրոջ կին/ամուսին, կնոջ/ամուսնու եղբայր/քույր, կնոջ/ամուսնու ծնողներ, հորաքույր/մորաքույր, հորեղբայր/մորեղբայր, տատիկներ, պապիկներ): Համավարկառուների քանակը չպետք է գերազանցի 2: |
Վարկային պատմությանը ներկայացվող | Բանկի ներքին իրավական փաստաթղթերի համաձայն |
Աշխատանքային փորձ | 1. Նվազագույնը 4 ամիս չընդհատված աշխատանքային փորձ վերջին աշխատանքային վայրում: Ստաժը չի պահանջվում միայն «1000+» հիմնադրամի հատուցման գումարներից ստացած եկամուտների հիման վրա հայտերի դեպքում: |
Տարիք | Վարկառուի տարիքը վարկը ստանալու պահին պետք է լինի 21 տարեկանից ոչ պակաս, վարկի մարման պահին վարկառուի տարիքը չպետք է գերազանցի թոշակի անցնելու տաիքը: |
Վճարունակության գնահատում` | Այն դեպքում, երբ հաճախորդը վճարում է 40% կանխավճար, ապա ստուգվում է միայն հաճախորդի աշխատանքի փաստի առկայությունը: |
Վարկառուն/համավարկառուն պետք է ունենա կայուն եկամուտ:
Գրավի առարկա | Ձեռք բերվող ավտոմեքենա |
Անշարժ գույքի շուկայական արժեքի | Ավտոսրահի կողմից տրամադրված տեղեկանքում նշված ավտոմեքենայի արժեքի հիման վրա |
Գույքի ապահովագրություն` ԿԱՍԿՈ | Իրականացնում է Բանկի կողմից 1 (մեկ) տարվա ժամկետով: Ընդ որում՝ 1) վարկային հաշվի սպասարկման ամսական միջնորդավճարը գրավի շուկայական արժեքից սահմանելու դեպքում ապահովագրությունը իրականացնում է գրավի–ավտոմեքենայի շուկայական արժեքի գումարով: Յուրաքանչյուր հաջորդ տարի ապահովագրության պայմանագիրը երկարացվում է 1 (մեկ) տարով՝ ավտոմեքենայի նախորդ տարվա շուկայական արժեքի գումարով, հանած 10%: 2) վարկային հաշվի սպասարկման ամսական միջնորդավճարը վարկի մնացորդից սահմանելու դեպքում ապահովագրությունը իրականացնում է վարկի հիմնական գումարով: Յուրաքանչյուր հաջորդ տարի ապահովագրության պայմանագիրը երկարացվում է 1 (մեկ) տարով վարկի մնացորդի չափով: Ընդ որում ավտոմեքենայի շուկայական արժեքը յուրաքանչյուր տարի նվազեցվում է 10-ով%: Վերջին տարում ապահովագրությունն իրականացվում է մնացած ժամկետի համար: Ապահովագրությունը չի երկարաձգվում, եթե հաճախորդի օբյեկտիվ ռիսկը 5 է: Ապահովագրությունը գործում է ՀՀ, ԼՂՀ և Վրաստանի տարածքում: |
Հաճախորդի վարկային հայտը մերժվում է, եթե`
- Հաճախորդի կողմից չեն ներկայացվել վարկ ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթեր:
- Հաճախորդը չի բավարարում Բանկի նվազագույն պայմաններին:
- Վարկային բյուրո հարցման արդյունքում պարզվել է, որ Հաճախորդը (առկայության դեպքում նաև համավարկառուները/ երաշխավորները) ունի բացասական վարկային պատմություն:
- Վճարունակության գնահատման արդյունքում պարզվել է, որ հաճախորդը վարկունակ չէ:
- Վարկավորման գործընթացի արդյունքում հայտնի է դարձել հաճախորդի վերաբերյալ այնպիսի տեղեկություն, որը կասկածի տակ է դնում հաճախորդի կողմից ներկայացված տեղեկությունը:
Առաջնային շուկայից ավտովարկի տրամադրման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ
Օգտվելով տվյալ վարկատեսակից Դուք հնարավորություն եք ստանում վարկին զուգահեռ ձեռք բերել նաև վարկային քարտ (Companion Cards) առանց հավելյալ փաստաթղթեր ներկայացնելու: Պայմանները`այստեղ
Ուշադրություն` վարկի տոկոաագումարները հաշվարկվում են անվանական տոկոաադրույքի հիման վրա: Իսկ տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս թե որքան կարժենա վարկը ձեզ համար տոկոսագումարները և այլ վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում: Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման կարգը կարող եք գտնել այստեղ:
Ուշադրություն՝ Դուք իրավունք ունեք հաղորդակցվել ֆինանսական կազմակերպության հետ Ձեր նախընտրած եղանակով՝ փոստային կապի միջոցով կամ էլեկտրոնային եղանակով: էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումը ամենահարմարավետն է: Այն հասանելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկերից և ապահովում է գաղտնիություն:
Ուշադրություն` Հարգելի հաճախորդ` Վարկային հայտի վերաբերյալ դրական որոշում կայացնելուց հետո նախքան վարկային պայմանագրի կնքումը համաձայն ՀՀ ԿԲ խորհրդի 2009թ. հուլիսի 28-ի թիվ 229-Ն որոշմամբ հաստատված «Ֆինանսական կազմակերպությունների գործարար վարվելակերպի կանոնները» կանոնակարգ 8/05-ի» Բանկը Ձեզ տրամադրում է Անհատական թերթիկ, որում կներկայացվեն Ձեզ տրամադրվելիք վարկի անհատական պայմանները:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` Բանկը` «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված Հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով, կարող է Հաճախորդից «Ճանաչիր քո հաճախորդին» («Know your customer») սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում լրացուցիչ հարցեր տալ Հաճախորդին:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` Օտարերկրյա հաշիվների հարկային համապատասխանության ակտի (Foreign Account Tax Compliance Act (FATCA))» հիման վրա ԱՄՆ-ի հետ կնքած համաձայնագրի համաձայն Բանկը Ձեր՝ ԱՄՆ հարկատու հանդիսանալու հանգամանքը պարզելու համար կարող է իրականացնել լրացուցիչ տեղեկատվության հավաքագրում:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` Վարկային պատմություն և ՍՔՈՐ գնահատական
Զգուշացում՝ պարտավորությունների չկատարման դեպքում գրավը պարտավորությունները ծածկելու համար բավարար չլինելու դեպքում պարտավորությունը կարող է մարվել վարկառուի այլ գույքի հաշվին:
Զգուշացում՝ Ձեր գույքը (տունը, մեքենան կամ այլ) կարող է առգրավվել, եթե Դուք ժամանակին չկատարեք Ձեր տոկոսագումարների և վարկի գումարի մարումները:
Զգուշացում՝ Ձեր կողմից տոկոսագումարների և վարկի գումարի մարումները ժամանակին չվճարելու դեպքոիմ Ձեր մասին տեղեկատվությունը կգրանցվի վարկային ռեգիստրում, որտեղ ձևավորվում է Ձեր վարկային պատմությունը: Դուք իրավունք ունեք վարկային բյուրոյից տարեկան մեկ անգամ անվճար ձեռք բերել Ձեր վարկային պատմությունը: Վատ վարկային պատմությունը կարող Է խոչընդոտել Ձեզ` ապագայում վարկ ստանալու ժամանակ:
Գնահատող և ապահովագրական կազմակերպություններ
«Ֆինանսներ բոլորի համար» www.fininfo.am ինտերնետային կայքի «ֆինանսական օգնական» համակարգ»
Թարմացվել է առ՝ 10-06-2024թ., 16:55